Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դա­տա­րա­նը չեք հար­գում, գո­նե բժշ­կի մաս­նա­գի­տու­թ­յու­նը հար­գեք

Դա­տա­րա­նը չեք հար­գում, գո­նե բժշ­կի մաս­նա­գի­տու­թ­յու­նը հար­գեք
20.03.2020 | 01:57
Այս օ­րե­րին առն­վազն տա­րօ­րի­նակ է ըն­կալ­վում, երբ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը հան­րու­թյա­նը վի­րու­սի մա­սին տե­ղե­կու­թյուն­ներ, վի­ճա­կագ­րու­թյուն հայտ­նե­լու փո­խա­րեն, խո­սում է դա­տա­րա­նի մի վճ­ռի մա­սին, ո­րը նրան պար­տադ­րում է նե­րո­ղու­թյուն խնդ­րել բժշ­կից։
«Երբ 2018-ի հու­նի­սին աշ­խա­տան­քից ա­զա­տե­ցի Ա­րա Մի­նա­սյա­նին, նա ինձ դա­տի տվեց` պա­հան­ջե­լով նե­րո­ղու­թյուն խնդ­րել ու­ղիղ ե­թե­րի ժա­մա­նակ ա­սած իմ մի ար­տա­հայ­տու­թյան հա­մար։ Սա­կայն ես պն­դում եմ` ինչ ա­սել եմ ու­ղիղ ե­թե­րի ժա­մա­նակ, կրկ­նում եմ ու նո­րից կա­սեմ` մեր դա­տա­կան հա­մա­կար­գը չի վա­յե­լում ժո­ղովր­դի մե­ծա­մաս­նու­թյան հա­մակ­րան­քը և կա­րիք ու­նի բա­րե­կար­գում­նե­րի»,- մի քա­նի օր ա­ռաջ «լայ­վի» ըն­թաց­քում հայ­տա­րա­րեց Ար­սեն Թո­րո­սյա­նը։ Սա մի քա­նի ա­ռում­նե­րով խո­ցե­լի հայ­տա­րա­րու­թյուն է։
Նախ Ար­սեն Թո­րո­սյա­նը պա­տեհ ժա­մա­նակ չի ընտ­րել անձ­նա­կան հա­շիվ­ներ «մաք­րե­լու» հա­մար, ու սա այն դեպ­քում, որ ի պաշ­տո­նե ա­ռա­ջին մարդն է, ո­րից հան­րու­թյունն ա­մեն րո­պե վի­րու­սի մա­սին ստույգ տե­ղե­կու­թյուն է սպա­սում։ Երկ­րորդ հան­գա­ման­քը. բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյան ա­սում է, թե չի պատ­րաստ­վում դա­տա­կան վճիռն ի­րա­կա­նաց­նե­լու, սրան դժ­վար է որևէ ա­նուն տալ։ Այ­սինքն, վե՞րջ, մե­զա­նում ո՛չ օ­րենք կա, ո՛չ դա­տա­րան, մենք էլ ի­րա­վա­կան եր­կիր չե՞նք։ Ինչ­պես Փա­շի­նյանն է ա­սում, կո­րո­նա­վի­րու­սով պայ­մա­նա­վոր­ված ա­մեն ինչ քանդ­վել է ու շինհ­րա­պա­րա­կու՞մ ենք։ Ով ինչ­պես ցան­կա­նա, կա­րո՞ղ է վար­վել դա­տա­կան վճիռ­նե­րի հետ։
Եր­րորդ հան­գա­ման­քը. Թո­րո­սյա­նը հայ­տա­րա­րում է, թե «մեր դա­տա­կան հա­մա­կար­գը չի վա­յե­լում ժո­ղովր­դի մե­ծա­մաս­նու­թյան հա­մակ­րան­քը և կա­րիք ու­նի բա­րե­կար­գում­նե­րի»։ Տես­նես ու՞մ վրա է զայ­րա­նում կա­ռա­վա­րու­թյան ան­դա­մը, ո՞վ է 2 տա­րի կա­ռա­վա­րում եր­կի­րը, ո՞վ է պա­տաս­խա­նա­տու ի­րա­վա­կան հա­մա­կար­գի խն­դիր­նե­րի հա­մար։ Այս իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը շատ «մա­զա­լու» են. մի օր ա­սում են՝ ողջ դա­տա­կան հա­մա­կար­գը կո­ռում­պաց­ված է ու ան­վս­տա­հե­լի, հե­տո հա­տա­րա­րում են, թե ոչ բո­լոր դա­տա­վոր­ներն են այդ­պի­սին, կան ազ­նիվ ու ար­դար կադ­րեր։ Հի­մա կողմ­նո­րոշ­վեք՝ ձեր «նոր» Հա­յաս­տա­նում դա­տա­րան­նե­րին վս­տա­հե՞նք, թե՞ ոչ։ Հե­տո ե­թե բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյան չի կա­տա­րում դա­տա­րա­նի ո­րո­շու­մը, ի՞նչ ե­րե­սով ու ի՞նչ հրա­մա­նով եք շար­քա­յին քա­ղա­քա­ցուց պա­հան­ջում կա­տա­րել դա­տա­կան ո­րո­շում­նե­րը։
Եվ վեր­ջին հան­գա­ման­քը, որն ա­վե­լի շատ բա­րո­յա­կան է։ Ե­թե չեք հար­գում դա­տա­րա­նի վճի­ռը, դա ձեր խն­դիրն է, բայց տվյալ դեպ­քում խոս­քը բժիշկ մար­դուց նե­րո­ղու­թյուն խնդ­րե­լու մա­սին է և ի նշան այս օ­րե­րին մեզ պա­տու­հա­սած վտան­գի, ի նշան միաս­նա­կա­նու­թյան ու հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան, այս ար­հա­վիր­քը հաղ­թա­հա­րե­լու, մի՞­թե դժ­վար էր ըն­դա­մե­նը մի նե­րո­ղու­թյուն խնդ­րել բժշ­կից՝ ազ­դակ հղե­լով մաս­նա­գի­տա­կան մի ողջ համ­քա­րու­թյան, որ ան­կախ տա­րա­տե­սակ խն­դիր­նե­րից, անձ­նա­կան հար­ցե­րից ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի հա­մար բժիշ­կը, բու­ժաշ­խա­տո­ղը միշտ հարգ­ված են։ Սա աշ­խար­հի ոչ մի դա­տա­րան ու ոչ մի օ­րենք չի պա­հան­ջում, հան­գիստ ե­ղեք, դրա հա­մար պար­զա­պես մարդ­կա­յին հատ­կա­նիշ­ներ են հար­կա­վոր։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 13665

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ