Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչպես Իտալիայի փոքր քաղաքում կանգնեցրին կորոնավիրուսը

Ինչպես Իտալիայի փոքր քաղաքում կանգնեցրին կորոնավիրուսը
21.03.2020 | 14:25

Իտալիայի հյուսիսի փոքր քաղաքներից մեկում կորոնավիրուսի նոր դեպքերը կանխեցին փորձի միջոցով: Երբ Վո Էուգանեոն հայտնվեց COVID-19ի բռնկման կենտրոնում, ամենասկզբից տեստավորեցին ամբողջ բնակչությանը՝ քաղաքի 3,4 հազար բնակիչներին՝ անկախ վարակից: Ում ախտորոշումը հաստատվեց, ուղարկեցին կարանտին, նաև մարդկանց, ում հետ նրանք շփվել էին: 10 օրից բոլորին նորից տեստավորեցին, հիվանդների թիվը 90 տոկոսով կրճատվել էր՝ Իտալիայի ու Բրիտանիայի ԶԼՄ-ներին պատմել է պրոֆեսոր Անդրեա Կրեսանտին՝ Imperial College London համալսարանից, որ մասնակցում էր փորձին: Երբ փետրվարի 22-ին Վո Էուգանեոյում արձանագրվեց կորոնավիրուսից առաջին մահն Իտալիայում, քաղաքի առողջապահության կառույցներին հաջողվեց ամբողջությամբ կանգնեցնել վարակը: «Տեստավորումը չափազանց կարևոր է և շատերի կյանքը փրկեց»՝ լրագրողներին ասել է Ջուլիանո Մարտինին: Այս շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բոլոր երկրներին կոչ արեց ակտիվ տեստավորել բնակչությանը՝ հետևելով Հարավային Կորեայի ու Թայվանի օրինակին: «Մեր հիմնական ուղերձն է՝ տեստավորեք, տեստավորեք, տեստավորեք»՝ ասաց ԱՀԿ-ի տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը:


Պրոֆեսոր Անդրեա Կրեսանտիի խոսքով՝ Վո Էուգանիոյում տեստավորել են բոլորին և բնակչության 3 տոկոսի դեպքում է պատասխանը դրական եղել: Կորոնավիրուսով յուրաքանչյուր վարակվածի դեպքում 10 վիրուսակիր են եղել՝ առանց ախտանիշների: Բոլորին մեկուսացրել են: «Երբ տեստավորել են երկրորդ անգամ, պարզվել է, որ դրական արդյունքների մակարդակը 90 տոկոսով պակասել է»՝ ասել է Անդրեա Կրեսանտին: Կրկնակի տեստավորումը առանց ախտանիշների 6 վարակվածների է ի հայտ բերել, նրանց ուղարկել են կարանտինի: «Եթե նրանց չգտնեինք, վարակը կշարունակեր տարածվել»՝ ասել է Անդրեա Կրեսանտին Financial Times-ին հարցազրույցում: «Թեպետ որևէ երկրի բոլոր քաղաքացիներին հնարավոր չէ տեստավորել, շատ կարևոր է տեստավորել առանց ախտանիշների մարդկանց, որ շփվել են հիվանդների հետ»՝ գտնում է Անդրեա Կրեսանտին: Այս փորձը կիրառում են Վենետոյի ամբողջ նահանգում, որտեղ օրական 11000 անալիզ է վերցվում:
Չորեքշաբթի Իտալիայում կորոնավիորսից մահացավ 475 մարդ, ընդհանուր թիվը հասել է 3000: Սա հիվանդության պատմության մեջ ամենամեծ թիվն է: Իտալիայում կան COVID-19-ով 36000 վարակակիներ: 4000-ն ապաքինվել են: Իտալիան խիստ կարանտին հայտարարեց մարտի 9-ին: Մարդկանց արգելված է տնից դուրս գալ, բայց մահացությունը շարունակում է աճել: ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների տնօրեն Մայք Ռայանի կարծիքով՝ դա բացատրվում է առողջապահության համակարգի ծանրաբեռնվածությամբ, բժիշկները չեն հասցնում ընդունել հիվանդներին, նաև տարեցների մեծ թվով:
BBC


Հ.Գ. Իտալիայում կորոնավիրուսի զոհերի թիվը մարտի 19-ի երեկոյան հասել է 3405-ի, միայն մեկ օրում մահացել է 427 մարդ։ Իտալիայում արդեն ավելի շատ մարդ է մահացել, քան Չինաստանում, որ համարվում է նոր կորոնավիրուսի էպիկենտրոնը։ Չինաստանում մարտի 19-ի դրությամբ կորոնավիրուսից մահացել է 3245 մարդ։
Ընդհանուր հաշվով՝ մարտի 19-ի երեկոյան դրությամբ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 240 000 դեպք, վախճանվել է մոտ 10 000 մարդ, ապաքինվել է 86681 հիվանդ։ Չինաստանը հիմա փորձում է բուժսարքավորումներով, դեղերով ու բժշկական խորհրդատվությամբ օգնել բոլոր երկրներին ու առաջին հերթին Իտալիային:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6171

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ