Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայտնի է ջերմաստիճանը, երբ ակտիվանում է կորոնավիրուսը

Հայտնի է ջերմաստիճանը, երբ ակտիվանում է կորոնավիրուսը
29.03.2020 | 23:21

Հոնկոնգի համալսարանի գիտնականները նշել են ջերմաստիճանը, որի ժամանակ կորոնավիրուսը ամենաակտիվն է: Տվյալները բերված են MedRxiv պորտալում:
Կորոնավիրուսը երկար ժամանակ բարձր կայունություն է դրսևորում մոտ 4 աստիճան ջերմաստիճանի դեպքում և ախտահանման բացակայության դեպքում նրա ակտիվությունը սկսում է ընկնել միայն 14 օր հետո: Վիրուսը չի դիմանում տաք ջերմաստիճանին և 70 աստիճանի դեպքում ապաակտիվանում է 5 րոպեում:


Մասնագետները պարզել են նաև, թե ինչքան երկար է կորոնավիրուսը մնում տարբեր առարկաների վրա: Թղթի վրայից անհետացել է 3 ժամում, հագուստի և մշակված ծառի վրա մնացել է մինչև 2 օր, ապակու վրա` մինչև 4 օր, պլաստիկ իրերի վրա` մինչև 7 օր: Գիտնականները նշել են, որ վիրուսը բժշկական դիմակների արտաքին մակերեսին կարող է մնալ մինչև 7 օր, և կոչ են արել անընդհատ ախտահանել դիմակները:

Դիտվել է՝ 727

Մեկնաբանություններ