«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Գիտնականը նշել է Իսպանիայի իշխանությունների սխալը

Գիտնականը նշել է Իսպանիայի իշխանությունների սխալը
29.03.2020 | 23:22

Կենսաբանական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սեվերինովը քննադատել է Իսպանիայի իշխանությունների մոտեցումը կորոնավիրուսի թեստավորման հարցում: RT-ին հարցազրույցում պատասխանելով հարցին՝ պետք է կորոնավիրուսի թեստավորման ենթարկել բոլոր քաղաքացիներին, ինչպես արել են Իսպանիայում, կենսաբանը հայտարարել է, որը դրա կարիքը չի տեսնում:

Նա կասկածում է, որ պետք է հետազոտության ենթարկել բոլորին, որոնք COVID-19-ի ախտանշաններ չունեն: «Այն փաստը, որ ես երեկ առողջ էի, չի նշանակում, որ այսօր չեմ հիվանդացել»,- պարզաբանել է մասնագետը: Նրա խոսքով՝ զանգվածային թեստավորումը «հսկայական» ծանրաբեռնվածություն է ստեղծում առողջապահության համակարգի համար և դժվար թե արդյունավետ լինի:
Իսպանիայում վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսից մահացել է 6528 մարդ, վարակակիր է 57 560-ը:

Դիտվել է՝ 1062

Մեկնաբանություններ