Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԵՄ-ն վերացնում է մաքսատուրքերը բժշկական պարագաների համար

ԵՄ-ն վերացնում է մաքսատուրքերը բժշկական պարագաների համար
04.04.2020 | 21:05

Եվրամիությունը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում որոշել է ժամանակավորապես վերացնել բժշկական որոշ պարագաների մաքսատուրքերը:
«Euronews»-ը տեղեկացնում է, որ այս որոշումը կայացրել է Եվրահանձնաժողովը՝ հաշվի առնելով բժիշկների համար պաշտպանական միջոցների, վարակակիրների բուժման համար նախատեսված սարքավորումների կտրուկ պակասը: «Կորոնավիրոսի դեմ պայքարի միջոցների ամբողջական համալիրն թանկ է արժենում է շատ: Այդ իսկ պատճառով մենք վերացնում ենք երրորդ երկրից ԵՄ բերվող մի խումբ բժշկական ապրանքատեսակների մաքսային տուրքերը»-նշել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

Դիտվել է՝ 1340

Մեկնաբանություններ