Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նոր սահ­ման է գծ­վել՝ «հե­ղա­փո­խա­կան­ներ» և «բոմ­ժեր»

Նոր սահ­ման է գծ­վել՝ «հե­ղա­փո­խա­կան­ներ» և «բոմ­ժեր»
22.05.2020 | 00:25
Հան­րա­պե­տու­թյան վաս­տա­կա­վոր ար­տիստ Լա­լա Մնա­ցա­կա­նյա­նը, ո­րը, ի դեպ, «վաս­տա­կա­վո­րի» կո­չու­մը ՀՀ երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի նա­խա­գա­հու­թյան ժա­մա­նակ՝ 2006-ին է ստա­ցել, այն հա­մոզ­մանն է, որ «Շու­շին հի­մա ծաղ­կում է, իսկ «Սեր­ժի ժա­մա­նակ բոմ­ժա­նոց էր»: Ես, ի­հար­կե, ի­րա­վա­սու չեմ տի­կին Մնա­ցա­կա­նյա­նի փո­խա­րեն մեկ­նե­լու՝ ինչ ա­սել է «բոմ­ժա­նոց», բայց ե­թե վեր­լու­ծենք բա­ռը, կս­տաց­վի, որ դա մի վայր է, որ­տեղ «բոմ­ժերն» են ապ­րում: Չեմ բա­ցա­ռում, որ դե­րա­սա­նու­հին դա կա­րող է նաև որ­պես լք­ված, աչ­քա­թող ար­ված, անխ­նամ բա­ռի հո­մա­նիշ օգ­տա­գոր­ծած լի­նել. ա­մեն դեպ­քում, ո՛չ վեր­ջին, ո՛չ, ա­ռա­վել ևս, ա­ռա­ջին դեպ­քում նա, մեղմ ա­սած, տե­ղին հա­մե­մա­տու­թյուն չի ա­րել: Ա­վե­լին՝ դե­րա­սա­նու­հին վի­րա­վո­րել է թե՛ շու­շե­ցուն, թե՛ Շու­շիի ա­զա­տագր­ման հա­մար կյանք ու հո­գի ներդ­րած ան­ձանց, ո­րոնց թվում, ի դեպ, նաև ՀՀ եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյանն է: Լա­լա Մնա­ցա­կա­նյա­նը 2018-ի քա­ղա­քա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ակ­տիվ մաս­նա­կից­նե­րից էր: Սե­փա­կան աչ­քով եմ տե­սել՝ ինչ­պես է դե­րա­սա­նու­հի Ջու­լիե­տա Ստե­փա­նյա­նի հետ հար­թակ բարձ­րա­նում ու քա­ղա­քա­կան տեքս­տեր ա­սում: Մեկ ան­գամ չէ, որ խիստ դրա­կան է ար­տա­հայտ­վել կա­ռա­վա­րող վար­չախմ­բի ու Փա­շի­նյա­նի մա­սին: Նա շա­րու­նա­կում է հա­վա­տալ նո­րօ­րյա իշ­խա­նու­թյան անս­խա­լա­կան լի­նե­լուն ու ճիշտ քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րե­լուն:
Քա­ղա­քա­կան տեքս­տեր ըն­թեր­ցող ու իշ­խա­նու­թյա­նը պար­զե­րես ա­նող դե­րա­սան­նե­րը, եր­գիչ­նե­րը, կոմ­պո­զի­տոր­ներն ու մշա­կույ­թի այլ գոր­ծիչ­ներ, ի­հար­կե, ե­ղել են միշտ, բո­լոր ժա­մա­նակ­նե­րում էլ իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ա­կան­ջը շոյ­վել է, երբ ի­րենց հա­ճո­յա­խո­սել են ճա­նա­չում ու համ­բավ ու­նե­ցող մար­դիկ: Բայց նրանց թիվ մեկ ա­ռա­քե­լու­թյու­նը պետք է լի­նի մարդ­կանց մշա­կու­թա­յին ու կր­թա­կան մա­կար­դա­կի բարձ­րա­ցու­մը, անհ­րա­ժեշտ պա­հին հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­նե­լը, կո­չով հան­դես գա­լը, սթափ դա­տե­լու ու գե­ղե­ցի­կը տես­նե­լու հոր­դոր հն­չեց­նե­լը, քա­ղա­քա­ցիա­կան այն­պի­սի կեց­վածք ու­նե­նա­լը, որ իշ­խա­նու­թյու­նը հաշ­վի նս­տի ի­րենց հետ, հա­ճախ ան­գամ սար­սա­փի, որ հան­կարծ ու հան­կարծ մտա­վո­րա­կա­նը չանդ­րա­դառ­նա ի­րեն: Վաս­տա­կա­վո­րի կոչ­մանն ար­ժա­նա­ցած մար­դը, իմ պատ­կե­րաց­մամբ, երբևէ չպետք է կորց­նի սկզ­բուն­քայ­նու­թյու­նը, թույլ չտա, որ եր­կի­րը բա­ժա­նեն սևե­րի ու սպի­տակ­նե­րի, ներ­կա­նե­րի ու նախ­կին­նե­րի, «հե­ղա­փո­խա­կան­նե­րի» ու «բոմ­ժե­րի»:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 7057

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ