Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Ի հե­ճուկս վար­չա­պե­տի՝ իշ­խա­նու­թ­յան հա­մար «սահ­մա­նադ­րա­կան դև» դար­ձած Հրայր Թով­մա­ս­յա­նը շա­րու­նա­կե­լու է ՍԴ ան­դամ մնալ»

«Ի հե­ճուկս վար­չա­պե­տի՝ իշ­խա­նու­թ­յան հա­մար «սահ­մա­նադ­րա­կան դև» դար­ձած Հրայր Թով­մա­ս­յա­նը շա­րու­նա­կե­լու է ՍԴ ան­դամ մնալ»
03.07.2020 | 00:26

«Իր­ատե­սի» զրու­ցա­կիցն է ԱԺ «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր ԱՆ­ՆԱ ԿՈՍ­ՏԱ­ՆՅԱ­ՆԸ:

-«Լու­սա­վոր Հա­յաս­տան» կու­սակ­ցու­թյան ղե­կա­վար Էդ­մոն Մա­րու­քյանն ա­սում է, թե ձեզ բո­լոր կող­մից քար­կո­ծում են, ո­րով­հետև դուք որևէ մե­կի օ­րա­կար­գը չեք սպա­սար­կում: Ի՞նչ հար­ված­նե­րի մա­սին է խոս­քը:
-Խոս­քը տա­րա­տե­սակ մե­դիա հար­թակ­նե­րով հա­կա­քա­րոզ­չա­կան հոդ­ված­նե­րի և ան­վա­նար­կող հար­ցազ­րույց­նե­րի մի­ջո­ցով «Լու­սա­վոր Հա­յաս­տան» քա­ղա­քա­կան ու­ժին վար­կա­բե­կե­լու փոր­ձե­րի մա­սին է, ո­րոնք հատ­կա­պես մեծ թափ են ստա­ցել հենց վեր­ջին շր­ջա­նում և սահ­մա­նադ­րա­կան վեր­ջին փո­փո­խու­թյուն­նե­րի ձևա­խե­ղում­նե­րի ֆո­նին: Մա­րած ու զրո քա­ղա­քա­կան ար­ժեք ու­նե­ցող միա­վոր­նե­րը ջղա­ձիգ հիս­տե­րիա բարձ­րաց­նե­լու մի­ջո­ցով փոր­ձում էին ճն­շում գոր­ծադ­րել «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան և նրա ան­դամ­նե­րի վրա, ին­չը չս­տաց­վեց։ Հար­ձա­կում­նե­րի այդ ա­լիքն ուղ­ղորդ­վում էր ոչ միայն նախ­կի­նում իշ­խա­նու­թյուն ու­նե­ցող ու­ժե­րի, այլև դաշ­տում իբրև նոր ձևա­վոր­վող և քա­ղա­քա­կան սին ամ­բի­ցիա­ներ ու­նե­ցող նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի, ա­ռան­ձին հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ­նե­րի կող­մից: Ա­մեն ինչ ա­ռա­վել քան պարզ է. քա­նի որ նո­րե­լուկ այդ ու­ժերն ա­ռաջ­նա­յին նպա­տակ են հե­տապն­դում զբա­ղեց­նե­լու ընդ­դի­մա­դիր դաշ­տը, մտա­ծում են ԼՀԿ-ն քա­ղա­քա­կան դաշ­տից դուրս թող­նել, հետևա­բար փոր­ձում էին ան­վա­նար­կել ու վար­կա­բե­կել մեզ: Բայց բո­լոր կող­մե­րը չա­փա­զանց հիաս­թափ­ված մնա­ցին, և ա­յո, մենք որևէ մե­կի օ­րա­կար­գով չշարժ­վե­ցինք, ոչ մե­կի շա­հը չս­պա­սար­կե­ցինք, չտր­վե­ցինք հո­գե­բա­նա­կան ճն­շում­նե­րին և մնա­ցինք մեր ան­շեղ գծի մեջ։ Հիա­նա­լի գի­տակ­ցել ենք սպաս­վող հար­ված­նե­րի թա­փը և տուրք չենք տվել ոչ մի կող­մի անձ­նա­կան փաս­տա­բա­նը դառ­նա­լուն։
-Վեր­ջին քն­նա­դա­տու­թյու­նը կապ­ված էր ՍԴ դի­մե­լու դի­մու­մի ներ­քո ստո­րագ­րու­թյուն չդ­նե­լու հետ: Ինչ­քան էլ հղում ա­նեք ի­րա­վա­բա­նու­թյա­նը, քա­ղա­քա­ցի­նե­րը դա­տում են է­մո­ցիա­նե­րով ու հան­գա­մանք­նե­րով՝ մեկ­նա­բա­նե­լով, թե ԼՀԿ-ն չցան­կա­ցավ ան­ցավ գլու­խը ցա­վի տակ դնել:
-Նախ նշենք, որ չենք հրա­ժար­վել ՍԴ դի­մու­մի ներ­քո դնե­լուց մեր ստո­րագ­րու­թյուն­նե­րը, այլ հարց է, որ ու­րիշ ժամ­կետ­նե­րի մա­սին ենք խո­սել՝ ա­սե­լով, որ Քո­չա­րյա­նի գոր­ծի քն­նու­մից հե­տո ԲՀԿ-ի մեր գոր­ծըն­կեր­նե­րի հետ վի­ճար­կե­լու ենք ար­ված փո­փո­խու­թյուն­նե­րը։ Միան­գա­մայն ըն­կա­լե­լի են նաև մեր քա­ղա­քա­ցի­նե­րի մտա­հո­գու­թյուն­նե­րը և մե­ղադ­րանք­նե­րը, քա­նի որ այս օ­րե­րին շատ դժ­վար է օ­բյեկ­տիվ տե­ղե­կատ­վու­թյուն ստա­նալ հատ­կա­պես սո­ցիա­լա­կան հար­թակ­նե­րից, որ­տեղ քա­ղա­քա­կան յու­րա­քան­չյուր սու­բյեկտ իր անձ­նա­կան լսա­րա­նի մի­ջո­ցով այն­պի­սի տպա­վո­րու­թյուն է ստեղ­ծում, թե իր դիր­քա­վո­րումն ու դրա­նից բխող կար­ծի­քը միան­շա­նակ է և ա­ներկ­բա։ Նմա­նօ­րի­նակ տրա­մադ­րու­թյուն­ներն էլ քա­ղա­քա­ցի­նե­րին մո­լո­րու­թյան մեջ են գցում։ Այս­տեղ կարևոր է, որ ներ­կա ու նախ­կին իշ­խա­նու­թյան ռե­սուրս­նե­րը չու­նե­նա­լով՝ մեր գոր­ծով ու խոս­քով կա­րո­ղա­նանք ճիշտ ուղ­ղոր­դել քա­ղա­քա­ցուն, ինչն էլ ա­նում ենք հի­մա: Այլ հարց է՝ որ­քա­նով է դա ստաց­վում։ Մի բան հաս­տատ է՝ մենք մեր ընտ­րա­զանգ­վածն ու­նենք, որն այս օ­րե­րին մեզ հետ մշ­տա­պես կա­պի մեջ է ե­ղել է ու սա­տա­րել մեզ։ Ինչ վե­րա­բե­րում է այն մտ­քին, թե «ԼՀԿ-ն չցան­կա­ցավ ան­ցավ գլու­խը ցա­վի տակ դնել», ա­պա պետք է ա­սեմ, որ են­թադ­րյալ ցա­վի տակ մեր գլու­խը 2018-ի դեկ­տեմ­բե­րին ենք դրել, ԼՀԿ-ի ա­ռան­ձին մի քա­նի գոր­ծիչ­ներ՝ ա­վե­լի վաղ:
-Ա­սում են՝ դուք գր­պա­նա­յին ընդ­դի­մու­թյուն եք դառ­նում, հա­սա­րա­կու­թյանն ինչ­պե՞ս եք հա­կա­ռա­կում հա­մո­զե­լու:
-Գր­պա­նա­յին ընդ­դի­մու­թյան մա­սին դիս­կուր­սը բա­ցել են այն մար­դիկ ու սու­բյեկտ­նե­րը, ո­րոնք ռեալ վտանգ են զգում «Լու­սա­վոր Հա­յաս­տա­նի» կող­մից։ Տար­րա­կան մա­նի­պու­լյա­ցիա է և որ­պես ստան­դարտ ար­տա­հայ­տու­թյուն՝ տեխ­նո­լո­գիա, կի­րառ­վում է հա­սա­րա­կու­թյանն ա­պա­կողմ­նո­րո­շե­լու հա­մար։ Ա­յո, հա­սա­րա­կու­թյունն այս պա­հին և առ­հա­սա­րակ ուղ­ղորդ­վում է զգա­յա­կան ռեպ­րե­սիվ մեծ հո­սանք­նե­րով, ո­րոնք, փոր­ձը ցույց է տվել, ան­ցո­ղիկ են։ Երբ մա­րում է է­մո­ցիան, մար­դիկ սկ­սում են ա­վե­լի սթափ դա­տել ու վեր­լու­ծել բո­լոր ի­րո­ղու­թյուն­նե­րը, այս­պես ե­ղավ նաև 2018-ի հե­ղա­փո­խու­թյան ժա­մա­նակ ու դրա­նից հե­տո։ Հա­սա­րա­կու­թյունն այժմ ա­վե­լի սթափ է դա­տում, ըն­կա­լում է ա­մեն բան ու տես­նում է, որ հե­ղա­փո­խու­թյու­նից և ընտ­րու­թյուն­նե­րի էյ­ֆո­րիկ ի­րա­վի­ճա­կից հե­տո իր կյան­քում և կեն­ցա­ղում մեծ հաշ­վով ռա­դի­կալ փո­փո­խու­թյուն­ներ չեն ե­ղել, հա­կա­ռա­կը, ճգ­նա­ժա­նա­յին այս ի­րա­վի­ճա­կում ա­պա­գա­յի հան­դեպ տես­լա­կա­նը շատ մշու­շոտ է, իսկ ի­րա­վի­ճա­կի նման սցե­նա­րի շա­րու­նա­կու­թյան պա­րա­գա­յում երկ­րում բնա­կան սո­ցիա­լա­կան բունտ կհա­սու­նա­նա։ Իսկ է ինչ է մնում մեզ՝ որ­պես ընդ­դի­մա­դիր բևեռ, շա­րու­նա­կել բարձ­րա­ձայ­նել բո­լոր ո­լորտ­նե­րում առ­կա խն­դիր­նե­րի մա­սին, դրանց հա­մար լու­ծում­ներ ա­ռա­ջար­կել ու որևի­ցե պա­րա­գա­յում չշեղ­վել այդ ճա­նա­պար­հից։
-ՍԴ-ում ե­րեք դա­տա­վոր­նե­րի ու Հրայր Թով­մա­սյա­նի՝ որ­պես ՍԴ նա­խա­գա­հի լիա­զո­րու­թյուն­նե­րը դա­դա­րեց­ված են: Այս մեկ շա­բա­թում ի՞նչ է փոխ­վել ՀՀ «հպարտ ու ար­ժա­նա­պա­տիվ» քա­ղա­քա­ցու կյան­քում: Հա­մա­վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված պա­տե­րազ­մի պայ­ման­նե­րում՝ ի՞նչ էր այն տա­լու աշ­խա­տան­քը կորց­նող ու սո­ցիա­լա­կան մի շարք խն­դիր­նե­րի բախ­վող քա­ղա­քա­ցի­նե­րին:
-Ազ­գա­յին ժո­ղո­վում «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան կող­մից միա­հե­ծան ձևով անց­կաց­ված փո­փո­խու­թյուն­ներն անդ­րա­դառ­նա­լու են մի­միայն ՍԴ եր­կու դա­տա­վոր­նե­րին, եր­րորդ դա­տա­վոր Ալ­վի­նա Գյու­լու­մյա­նի վրա դրանք չեն ազ­դում, սա մեր հա­մոզ­մունքն է, իսկ իմ­քայ­լա­կան պատ­գա­մա­վոր­նե­րի և իշ­խա­նու­թյան մյուս ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հա­մար «սահ­մա­նադ­րա­կան դև» դար­ձած Հրայր Թով­մա­սյա­նը շա­րու­նա­կե­լու է լի­նել ՍԴ ան­դամ՝ ի հե­ճուկս վար­չա­պե­տի և նրա թի­մա­կից­նե­րի։ Ստաց­վում է՝ օ­րենք են փո­խում՝ օ­րենք խախ­տե­լով, բայց, միևնույն է, վերջ­նան­պա­տա­կին չեն հաս­նում, իսկ քա­ղա­քա­ցու կյան­քում ո­չինչ չի փոխ­վում։ Մենք էլ էինք ա­սում, պն­դում, փոր­ձում հաս­կաց­նել իշ­խա­նու­թյուն­նե­րին, որ ներ­կա­յիս սո­ցիալ-տն­տե­սա­կան և ա­ռող­ջա­պա­հա­կան ճգ­նա­ժա­մի ֆո­նին ՍԴ մի քա­նի դա­տա­վոր­նե­րի հարցն այն աս­տի­ճա­նի հրա­տապ ու ա­ռաջ­նա­յին չէր, որ բա­նու­գործ թո­ղած՝ բո­լորն ընկ­նեն ու փոր­ձեն նեղ անձ­նա­կան հար­ցեր լու­ծել, իսկ այն, որ սա նեղ անձ­նա­կան, քա­ղա­քա­կան հարց է դար­ձել, ակն­հայտ է: Մեկ ան­ձի խն­դիր է բարձ­րաց­վել, ին­չը են­թադ­րե­լու տե­ղիք է տա­լիս, որ պե­տա­կան շա­հը ստո­րա­դաս­վել է քա­ղա­քա­կան ա­ռաջ­նայ­նու­թյա­նը։ Վա­րա­կի տա­րած­ման ցու­ցա­նիշ­ներն ա­մեն օր գրե­թե նույնն են, քա­ղա­քա­ցի­ներն էլ ա­վե­լի են խո­րա­նում սո­ցիա­լա­կան ճահ­ճում, ու­սա­նող­նե­րը չեն կա­րո­ղա­նում վար­ձեր վճա­րել, ին­չի պատ­ճա­ռով կա­րող են դուրս մնալ բու­հե­րից, կր­թա­կան ո­լոր­տում բազ­մա­թիվ խն­դիր­ներ կան, կր­թա­կան հա­մա­կարգն առ­հա­սա­րակ կո­լապ­սի մեջ է, ա­ռող­ջա­պա­հա­կա­նում՝ ան­հաս­կա­նա­լի է, թե ինչ է կա­տար­վում, երկ­րի տն­տե­սու­թյունն ան­հե­ռան­կար ուղ­ղու­թյուն է վերց­րել, բիզ­նես­նե­րը, ի­րար հերթ չտա­լով, փակ­վում են և այս­պես շա­րու­նակ։ Հի­մա այս ի­րա­վի­ճա­կում ա­սել, որ սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րը ճգ­նա­ժա­մի մեջ գտն­վող քա­ղա­քա­ցու հա­մար կե­նաց-մա­հու հարց էին, մեղմ ա­սած՝ ծաղ­րի է նման:
-ՍԴ-ի հետ կապ­ված` իշ­խա­նու­թյու­նը հա­սա՞վ իր նպա­տա­կին, թե՞ քա­ղա­քա­կան այլ զար­գա­ցում­նե­րի կա­րող ենք ա­կա­նա­տես լի­նել։
- Հա­սավ, թե ոչ, դա ի­րենց դա­տին պետք է թող­նել (կախ­ված այն հան­գա­ման­քից, թե ինչ նպա­տակ են հե­տապն­դել), ես կա­րող եմ այս պա­հին աչ­քիս առջև ու­նե­ցած փաս­տե­րով դա­տո­ղու­թյուն­ներ ա­նել: Սահ­մա­նադ­րա­կան ճգ­նա­ժա­մը, ին­չի մա­սին մի քա­նի ա­միս ա­ռաջ խո­սում էր իշ­խա­նու­թյու­նը, ոչ թե այն ժա­մա­նակ, այլ հի­մա է առ­կա: Ի­րա­վա­քա­ղա­քա­կան կա­զու­սա­յին շր­ջա­փու­լի մեջ ենք, ին­չից դուրս գա­լու ճա­նա­պարհ չեմ տես­նում։ Եվ քա­նի որ ի­րա­վա­կան մա­կար­դա­կում այն­պի­սի լր­ջա­գույն խն­դիր­ներ են ստեղծ­վել, ո­րոնց լու­ծում­նե­րը դժ­վար թե այս պա­հին կա­րո­ղա­նան գտ­նել, են­թադ­րում եմ, որ դեռ եր­կար կմ­նանք ի­րա­վա­կան այս ա­նո­րոշ հոր­ձա­նու­տում։ Միակ հս­տա­կու­թյունն այն է, որ այս պա­հին երկ­րում կա վա­րակ, և այն օ­րե­ցօր տա­րած­վում է։
-Սահ­մա­նադ­րա­կան այս փո­փո­խու­թյուն­ներն ի­րա­վա­բան­նե­րը սահ­մա­նադ­րա­կան հե-ղաշր­ջում ո­րա­կե­ցին, ո­րը քրեա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն է են­թադ­րում։ Նույն գնա­հա­տա­կանն է տա­լիս նաև ԲՀԿ-ն, իսկ ԼՀԿ-ն նման ձևա­կեր­պում ա­նե­լուց խո­սա­փում է: Ին­չո՞ւ:
-Պա­տաս­խա­նատ­վու­թյուն են­թադր­վում է սահ­մա­նադ­րա­կան ցան­կա­ցած փո­փո­խու­թյան հա­մար, որն այ­սօր ա­նում է «Իմ քայ­լը», և ո­րին մենք մաս չկազ­մե­ցինք, քա­նի որ ի սկզ­բա­նե փաս­տել էինք՝ այդ փո­փո­խու­թյուն­նե­րը պետք էր ի­րա­կա­նաց­նել այն տար­բե­րա­կով, ո­րով ստեղծ­վել էր սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի հա­մար նա­խա­տես­ված հանձ­նա­ժո­ղո­վը։ ԼՀԿ-ն չի խոր­շում ձևա­կեր­պում­նե­րից, այլ շատ զգու­շո­րեն է վե­րա­բեր­վում ցան­կա­ցած խնդ­րի գնա­հա­տա­կան և ո­րա­կում­ներ տա­լուն, քա­նի որ չա­փա­զանց բարձր պա­տաս­խա­նատ­վու­թյամբ է մո­տե­նում պե­տու­թյան հետ կա­տար­վող ա­մեն ի­րո­ղու­թյան։ Ընդ­հան­րա­պես, յու­րա­քան­չյուր պե­տա­կան հար­ցի խիստ սու­բյեկ­տիվ գնա­հա­տա­կան տա­լուց ա­ռաջ պետք է հի­շել, որ յու­րա­քան­չյուր խոսք ա­պա­գա­յում հետևանք է ու­նե­նա­լու ոչ միայն ան­ձամբ քո, այլև պե­տու­թյան հա­մար:
-Ի՞նչ է կա­տար­վում այ­սօր ՀՀ քա­ղա­քա­կան դաշ­տում: Հի­մա մենք պա­տե­րազ­մու՞մ ենք, թե՞ հա­շիվ­ներ մաք­րում, ա­ռող­ջա­պա­հա­կան ո­լոր­տի մա­սի՞ն ենք մտա­ծում, թե՞ նա­խա­րա­րի մա­կար­դա­կով շա­րու­նա­կում ենք «ստա­տուս­ներ» գրել:
-Պա­տե­րազ­մում ենք՝ ա­յո, ա­ռող­ջա­պա­հա­կան ա­ներևույթ ա­ռաջ­նագ­ծում, բայց սրան զու­գա­հեռ կան բա­րի­կադ­ներ, ո­րոնց հետևում ո­րոշ շր­ջա­նակ­ներ, թե՛ ներ­կա­յիս, թե՛ նախ­կին իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից կազմ­ված, շա­րու­նա­կում են ի­րենց ա­ռան­ձին ու անձ­նա­կան պայ­քա­րը մղել, ին­չը, հաս­տատ, ի շահ պե­տու­թյան չէ։ Քա­նի դեռ բո­լո­րը չեն գի­տակ­ցել, որ այս ան­վեր­ջա­նա­լի կռ­վում պարտ­վե­լու ենք բո­լորս անխ­տիր, քա­նի կա­ռա­վա­րու­թյան բո­լոր ան­դամ­ներն ի­րա­պես չեն գի­տակ­ցում ի­րենց պաշ­տո­նից բխող լիա­զո­րու­թյուն­նե­րի ամ­բողջ լր­ջու­թյունն ու պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը, մենք հաղ­թա­նա­կի մա­սին ե­րա­զել ան­գամ չենք կա­րող։ Ի վեր­ջո, պե­տու­թյու­նը սո­ցիա­լա­կան ցան­ցից դուրս այն կող­մում է, որ­տեղ ի­րա­կան կյան­քեր են՝ ի­րա­կան պատ­մու­թյուն­նե­րով, ի­րա­կան դեմ­քե­րով, ի­րա­կան խն­դիր­նե­րով։ «Հա­շիվ­ներ մաք­րելն» ինք­նան­պա­տակ չպետք է լի­նի, քա­ղա­քա­կան հետևանք­ներ ու­նե­նա: Ինչ վե­րա­բե­րում է սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում ակ­տի­վո­րեն գրա­ռում­ներ ա­նող նա­խա­րար­նե­րին, ա­պա նրանց հոր­դո­րում եմ դուրս գալ սո­ցիա­լա­կան մե­դիա­յի ա­նէու­թյու­նից և զբաղ­վել ի­րա­կան խն­դիր­նե­րը լու­ծե­լով:

Զրույցը՝
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 9552

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ