«Եթե Պուտինը հաղթի ՈՒկրաինայում, դա վտանգավոր կլինի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների համար, ուստի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ինչպես նաև Ադրբեջանի և աշխարհի շատ այլ երկրների շահերից է բխում Պուտինի հաղթանակից խուսափելը։ Ես ողջունում եմ այն աջակցությունը, որն Ադրբեջանը ցուցաբերել է ՈՒկրաինային։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ներդրումը»,- ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։               
 

Ասում են...

Ասում են...
04.09.2020 | 00:34

…թե ՀՀ երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի կող­մից ռու­սա­կան РБК հե­ռուս­տաըն­կե­րու­թյա­նը և հատ­կա­պես նույն լրագ­րո­ղին տված հար­ցազ­րույ­ցը պա­տա­հա­կան չէր։ Դա լավ մտած­ված PR քայլ էր՝ ցույց տա­լու հա­մար երկ­րորդ նա­խա­գա­հի ա­ռա­վե­լու­թյու­նը վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի նկատ­մամբ։

Ինչ խոսք‚ քիչ թե շատ խե­լա­միտ մար­դը‚ դի­տե­լով հար­ցազ­րույ­ցը‚ ան­մի­ջա­պես տես­նում է մա­կար­դակ­նե­րի տար­բե­րու­թյու­նը։ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի ռու­սե­րե­նի մակարդակը, գի­տե­լիք­նե­րը‚ խոս­քի բո­վան­դա­կու­թյու­նը‚ պատ­կե­րա­վոր մտա­ծո­ղու­թյու­նը‚ հա­մա­կարգ­ված ու տրա­մա­բան­ված մտ­քե­րը‚ ի­րա­վի­ճա­կի ա­դեկ­վատ գնա­հա­տա­կան­նե­րը հա­մե­մա­տելի չեն Նի­կոլ Փա­շի­նյա­նի կցկ­տուր‚ ցա­քուց­րիվ‚ ան­հաս­կա­նա­լի պա­տաս­խան­նե­րի հետ։


Ինչ-որ բան հու­շում է‚ որ ա­ռա­ջի­կա­յում հնա­րա­վոր է ա­կա­նա­տես լի­նենք BBC-ի Hard Talk հա­ղորդ­ման շր­ջա­նա­կում Ռո­բերտ Քո­չա­րյա­նի անգ­լե­րեն հար­ցազ­րույ­ցին։ Չի բա­ցառ­վում‚ որ անգ­լե­րե­նի ի­մա­ցու­թյամբ նույն­պես Քո­չա­րյա­նը 10:0 ա­նի Փա­շի­նյա­նին։

Դիտվել է՝ 29677

Մեկնաբանություններ