«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Բա­զա­յի Սքեն` «Սի­րո և հա­մե­րաշ­խու­թ­յան հե­ղա­փո­խու­թ­յան» կն­քա­հայ­րը

Բա­զա­յի Սքեն` «Սի­րո և հա­մե­րաշ­խու­թ­յան հե­ղա­փո­խու­թ­յան» կն­քա­հայ­րը
18.09.2020 | 00:58

Վաղ լու­սա­բաց է։ Քա­ղա­քը քնած է։ Նն­ջում են թա­փա­ռաշր­ջիկ շնե­րը։ Հարևան թոն­րա­տան եր­դի­կից քու­լա-քու­լա բարձ­րա­նում է կեն­սա­բեր ծու­խը, լա­վա­շը թխ­վում է, ու մի՞­թե ես չեմ պատ­վե­լու զվարթ հույ­զե­րով և բեղմ­նա­վոր աշ­խա­տան­քա­յին օր­վա հույ­սով չեմ սկ­սե­լու ա­վան­դա­կան մարմ­նակր­թա­կան ծե­սը, այ­սինքն մարմ­նա­մար­զան­քը։ Սա­կայն մինչև ա­ռա­վո­տյան 7.00-ն դեռ մի փոքր ժա­մա­նակ կա։ Եվ ա­հա, ար­դեն ո­րե­րորդ ան­գամ ըն­թեր­ցում եմ Ա­ջափ­նյակ վար­չա­կան շր­ջա­նի դե­յու­րե ղե­կա­վար, դե­ֆակ­տո պա­տու­հաս Թել­ման Թադևո­սյա­նի պաշ­տո­նա­կան նա­մա­կը. «Քա­ղա­քա­ցի Վրեժ Ա­ռա­քե­լյան. ի կա­տա­րումն Երևա­նի քա­ղա­քա­պե­տի 13.03.2020 թ. հ. Ա-2795 (բա­նա­լի 179105) և 16.03.2020 թ. հ. Ա -2847 հանձ­նա­րա­րա­կան­նե­րի (բա­նա­լի 1749874) Ձեր բո­ղո­քի մա­սին հայտ­նում ենք, որ Շի­րա­զի փող. 26 հաս­ցեում` վեր­գետ­նյա անց­ման հարևա­նու­թյամբ գտն­վող բա­զա­յի գոր­ծու­նեու­թյան վե­րա­բե­րյալ, ո­րը խան­գա­րում է բնա­կիչ­նե­րի ան­դոր­րը, Մաշ­տո­ցի ոս­տի­կա­նու­թյուն գրու­թյուն է ու­ղարկ­վել` հա­մա­պա­տաս­խան մի­ջոց­ներ ձեռ­նար­կե­լու հա­մար։ Հար­գան­քով` Թ. Թադևո­սյան»։

Ըն­թեր­ցե­ցի, լիա­թոք շն­չե­ցի և պատշ­գամ­բիս բար­ձուն­քից հետևե­ցի բա­զա­յի կյան­քին։ Ըն­թեր­ցողս հե­ռա­կա կար­գով ծա­նոթ է նշյալ բա­զա­յի հետ, հա­մե­մա­տա­բար փոքր տա­րած­քում բեռն­ված են մե­տա­ղյա ջար­դոնն ու զա­նա­զան շի­նա­րա­րա­կան նյու­թեր։ Նաև տախ­տակ կա այս­տեղ և այլ սար­քեր, ի մաս­նա­վո­րի զոդ­ման հա­մար նա­խա­տես­ված բա­լոն­ներ։ Այ­սինքն, բա­զան ոչ միայն ըն­դուն­ման և բաշխ­ման կա­յան է, այլև սպա­սարկ­ման կենտ­րոն։ Բայց կար­ծես շեղ­վում եմ։ Բա­զա­յում ե­րեք հնա­մաշ կր­պակ­ներ են տե­ղադր­ված և փայ­տա­շեն ար­տաք­նոց։ Կր­պակ­նե­րից մե­կում բնակ­վում է Սքեն` բա­զա­յի կա­ռա­վա­րի­չը, որն օր­նի­բուն, ա­մառ թե ձմեռ հետևում է գոր­ծե­րի ըն­թաց­քին։ Եր­բեմն այս­տեղ գի­շե­րում են Սքեի անձ­նա­կազ­մի ան­դամ­նե­րը, ո­րոնք ա­ռա­վոտ կա­նուխ ինչ-ինչ աշ­խա­տանք են կա­տա­րում, զու­գըն­թաց քնա­հա­րա­մե­լով բա­մա­թիվ բնա­կիչ­նե­րի։ Ինձ` ոչ։ Ես հիա­նում եմ նրանց սի­րով և հա­մե­րաշ­խու­թյամբ։ Սքեն, շատ կնե­րեք, գա­ճաճ է։ Սա­կայն նրա ե­ռան­դը ծով է։ Այս լու­սա­բա­ցին էլ նա դուրս ե­կավ իր մե­տա­ղյա տնակ-որ­ջից և քայ­լեց դե­պի փայ­տա­շեն ար­տաք­նոց։ Հե­տո տնակ-որ­ջից դուրս ել­նե­լով նույն ճա­նա­պար­հով քայ­լեց զո­դող վար­պե­տը։ (Թե որ­տեղ են նրանք լվաց­վում, ինձ հա­սու չէ, զի լվա­ցա­րանն ուղ­ղա­կի տե­սա­նե­լի չէ)։ Բա­զան ան­ցավ գոր­ծի։ Զո­դո­ղը մե­տա­ղի ջար­դո­նը շու­ռու­մուռ է տա­լիս, վար է նե­տում ջար­դոն-բլ­րա­կից, դղր­դաց­նում է շր­ջա­պա­տը։ Սքեն ու­շի ու­շով հետևում է նրան։ Եվ այս­պես է օ­րեր շա­րու­նակ։ Եվ ա­հա ես ա­մեն ա­ռա­վոտ ըմ­բոշխ­նում եմ իմ­քայ­լա­կան հե­ղաշր­ջիչ­նե­րի կեր­տած հա­կա­պե­տու­թյան ար­հա­վիրք­նե­րը։

Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ

Հ. Գ. Ինձ խիստ հու­զում, պա­տե­պատ է խփում Երևա­նի ա­վա­գա­նու, մաս­նա­վո­րա­պես ԼՀԿ խմ­բակ­ցու­թյան ան­դամ­նե­րի վե­րոն­շյալ և բազ­մա­թիվ այլ հա­կա­մայ­րա­քա­ղա­քա­յին, հա­կա­բա­նա­կան և ուղ­ղա­կի ե­նի­չե­րիա­կան վե­րա­բեր­մուն­քը երևա­նաբ­նակ­նե­րիս ար­ժա­նա­պատ­վու­թյան և ա­ռող­ջու­թյան ոտ­նա­հար­ման խն­դիր­նե­րի հան­դեպ։ Ինձ մնում է այժմ պն­դել, որ, ա­յո՛, ա­վա­գա­նու ան­դամ տիարք և տիկ­նայք, դուք Երևա­նի քա­ղա­քա­պետ Հայկ Մա­րու­թյա­նի գոր­ծե­րի վե­րահս­կի­չը չեք, բնավ։ Դուք պար­զա­պես Կար­գին Հայ­կո­յի կեր­տած հա­կա­հե­րոս Ծա­մած­ռու­կի ան­հա­մար թյու­րըմ­բռ­նում­նե­րի մար­տավ­կա­ներն եք։ Այլ կերպ ա­սած` Ծա­մած­ռու­կի ա­ղան­դի վկա­ներն եք։

Դիտվել է՝ 17489

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ