Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արծվիկ Մինասյան. Իշխանությունները երազանքի մեջ են, թե 2018-ի ապրիլ-մայիսի տրամադրությունների ներքո են գտնվում

Արծվիկ Մինասյան. Իշխանությունները երազանքի մեջ են, թե 2018-ի ապրիլ-մայիսի տրամադրությունների ներքո են գտնվում
25.09.2020 | 12:42

Ակնհայտ է, որ հոկտեմբերի 8-ի հանրահավաքը լինելու է բազմամարդ, ակնհայտ է, որ հասարակության ճնշող մեծամասնությունը սպասում է քաղաքական խոսքի և գործողությունների, և բնական է, որ իշխանությունն, այս ամենից ելնելով, փորձելու է ձեռնարկել հնարավոր կամ անհնար բոլոր գործողությունները, որ հնարավորինս թուլացնի այդ հավաքի ուժն ու դերակատարությունը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը։

«Չեմ կիսում իշխանության տեսակետը, թե հնարավոր չի լինի մոբիլիզացնել ժողովրդին։ Ժամանակը ցույց կտա։ Ոչ թե իրենց երազանքների երկիրն են կառուցում, դրա համար հասարակությունը չի գա, այլ իրենք փորձում են մանիպուլիացիաների միջոցով պահել հասարակական տրամադրությունները և գտնվել այն երազանքի մեջ, թե իրենք 2018 թվականի ապրիլ-մայիսի տրամադրությունների ներքո են գտնվում», - ասաց Արծվիկ Մինասյանը։ Նա նշեց, թե հանրահավաքը բաց է, որևէ առանձին ուժի վերցրած հրավեր չեն ուղարկել:

Դիտվել է՝ 1234

Մեկնաբանություններ