«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Վահե Էնֆիաջյան. Ցանկացած զարգացման պատրաստ ենք և մեր պայքարը բոլոր դեպքերում շարունակվելու է

Վահե Էնֆիաջյան. Ցանկացած զարգացման պատրաստ ենք և մեր պայքարը բոլոր դեպքերում շարունակվելու է
25.09.2020 | 12:44

Լիահույս ենք, որ ի վերջո արդար դատավճիռ կկարդան և ամեն ինչ կգնա իր բնականոն ճանապարհով, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ ներկայացուցիչ Վահե Էնֆիաջյանը։

«Գործում, ըստ էության, բացակայում են մեղադրական նյութերը, և սա սարքած, կարած գործ է, ինչպես ժողովուրդն է ասում», - ասաց Վահե Էնֆիաջյանը։ Նա նշեց, որ պատրաստ են ցանկացած զարգացման և իրենց պայքարը բոլոր դեպքերում շարունակելու է։
«Օրենքով սահմանված բոլոր միջոցները կիրառելու ենք մեր պայքարի ժամանակահատվածում», - ասաց Վահե Էնֆիաջյանը՝ ավելացնելով, որ անկախ տեղի ունեցող զարգացումներից՝ հոկտեմբերի 8-ի հանրահավաքը կայանալու է։

Դիտվել է՝ 1373

Մեկնաբանություններ