ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանը կեղծ փաստաթղթերով, կեղծ լուրերով ողողել է դաշտը

Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանը կեղծ փաստաթղթերով, կեղծ լուրերով ողողել է դաշտը
25.09.2020 | 12:46

Վերջին օրերին ադրբեջանական քարոզչությունը ֆորսաժային ակտիվության փուլում է՝ ֆեյսբուքյում գրել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը՝ հորդորելով հանրությանը զգույշ լինել:

Ադրբեջանի կողմից տարածված կեղծ փաստաթղթի լուսանկար հրապարակելով՝ նա գրել է. «Նման կեղծ փաստաթղթերով, կեղծ լուրերով ողողել են դաշտը։ Զգոն եղեք և մի տարածեք նման բաները։ Ինձ և վստահ եմ շատերիդ վերջին օրերին ընկերության հայտ են տվել հազարավոր ֆեյքեր, կեղծ նամակներ են ուղարկում, անդադար փորձում են էջս կոտրել և այլն»:

Դիտվել է՝ 1269

Մեկնաբանություններ