Պահպանիչ և հույս հավատացյալների Քրիստոս Աստված մեր, պահի՛ր ու պահպանի՛ր հայրենի սահմանները պահող մեր զինվորներին ու զորավարներին Քո սուրբ և պատվական խաչի հովանու ներքո խաղաղության մեջ, փրկի՛ր տեսանելի և անտեսանելի բոլոր վտանգներից։ Մարտի դաշտում նրանց հետ եղիր, զորացրու Քո հոգևոր սպառազինությամբ և ապահով տուն վերադարձրու՝ իրենց ծնողներին ու ընտանիքներին։
Մեսրոպ վարդապետ ՊԱՐՍԱՄՅԱՆ