Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Այ­սօր և հա­վերժ իմ հերթն է հպար­տա­նա­լու և՛ քեզ­նով, և՛ մյուս բո­լոր հե­րոս տղա­նե­րով»

«Այ­սօր և հա­վերժ իմ հերթն է հպար­տա­նա­լու և՛ քեզ­նով, և՛ մյուս բո­լոր հե­րոս տղա­նե­րով»
20.10.2020 | 00:40

Կորս­տի ցա­վը սր­տումս հա­վա­տում եմ մեր հաղ­թա­նա­կին: Մեր հո­ղում իս­կա­կան հե­րոս­ներ են կռ­վում, կռ­վում են ու հաղ­թում՝ ի­րենց ա­րյու­նով սր­բա­գոր­ծե­լով մի բուռ Ար­ցա­խը: Իսկ ե՞րբ եմ ապ­րե­լու ա­ռանց ցա­վի, իսկ մի՞­թե ապ­րե­լու ենք ա­ռաջ­վա պես: Երբ լսե­ցի մահ­վանդ գույ­ժը, իս­կույն պարզ հա­յացքդ աչ­քե­րիս ա­ռաջ հայ­տն­վեց, Ա­ՐԱՄ։ Հի­մա չգի­տեմ ուր ես գնում` թող­նե­լով մեզ, մեր ար­ցունք­նե­րը։ Նկա­րիչ էիր։ Դու ջրա­ներկ ու մա­տիտ թո­ղե­ցիր և հայ­րե­նի­քի­նը դար­ձար, եղ­բայրս։ Հի­շո­ղու­թյանս մեջ մնա­ցիր եղ­բայ­րա­սեր ու հա­մեստ, ան­չափ հե­տաք­րք­րա­սեր ու զուսպ։ Եր­կն­քում միա­ցար մյուս աստ­ղե­րին ու լուռ խոս­տա­նում ես, որ ա­մեն օր հաղ­թա­նա­կի պես կփայ­լես` զի­նա­կից ըն­կեր­նե­րիդ հետ։ Բո­լոր ու­ղի­նե­րը քո մա­սին են ա­կանջ­նե­րիս մեջ շշն­ջում, ա­մեն պահ դու ես ու մեր ան­ցած և գնա­ցած օ­րե­րը, որ ա­մուր պա­րա­նի պես փա­թաթ­ված են գլ­խիս։


Միշտ ու բո­լո­րի մոտ հպար­տա­նում էիր ին­ձա­նով, իսկ այ­սօր և հա­վերժ իմ հերթն է հպար­տա­նա­լու և՛ քեզ­նով, և՛ մյուս բո­լոր հե­րոս տղա­նե­րով։
Նո­րից ա­մեն բան քեզ է հու­շում։ Պա­հի ա­ներևա­կա­յե­լի մթու­թյան մեջ էլ ոչ մի ցավ չի լռում։

Վո­վա ԱՐ­ԶՈՒ­ՄԱ­ՆՅԱՆ
Ար­ցախ

Դիտվել է՝ 2858

Մեկնաբանություններ