Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ադր­բե­ջա­նը կնս­տի բա­նակ­ցու­թ­յուն­նե­րի սե­ղա­նի շուրջ, ե­թե պա­տե­րազ­մում ու­նե­նա լուրջ կո­րուստ­ներ»

«Ադր­բե­ջա­նը կնս­տի բա­նակ­ցու­թ­յուն­նե­րի սե­ղա­նի շուրջ, ե­թե պա­տե­րազ­մում ու­նե­նա լուրջ կո­րուստ­ներ»
20.10.2020 | 00:54

Պատ­մա­բան, «Արևելք» հե­տա­զո­տա­կան և վեր­լու­ծա­կան կենտ­րո­նի տնօ­րեն ԳԵ­ՎՈՐԳ ՄԵԼ­ՔՈ­ՆՅԱ­ՆԻ հետ զրու­ցում ենք ստեղծ­ված պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կի‚ ռազ­մա­ճա­կա­տում զար­գա­ցում­նե­րի մա­սին։

-Ինչ­պե՞ս կգ­նա­հա­տեք տա­րա­ծաշր­ջա­նում‚ մաս­նա­վո­րա­պես‚ Հա­յաս­տա­նում տի­րող ռազ­մա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կը։
-Այն‚ ինչ կա­տար­վում է այ­սօր‚ կան­խա­տե­սե­լի էր։ Ե­րեք տա­րի ա­ռաջ տված իմ հար­ցազ­րույց­նե­րից մե­կում ա­սել եմ‚ որ Իդ­լի­բի հար­ցում հա­մա­ձայ­նու­թյու­նից հե­տո հա­կա­մար­տու­թյան տե­ղա­փոխ­ման հա­վա­նա­կա­նու­թյու­նը դե­պի Կով­կաս և Ֆեր­գա­նա­յի դաշտ շատ բարձր է։ Այժմ տես­նում ենք‚ որ սի­րիա­կան հա­կա­մար­տու­թյան օ­ջա­խը տե­ղա­փոխ­վեց Հա­րա­վա­յին Կով­կաս։ Այն պն­դում­նե­րը‚ թե այս ի­րա­դար­ձու­թյուն­ներն անս­պա­սե­լի են‚ ա­նըն­դու­նե­լի են։ Պարզ է նաև‚ որ հա­ջորդ օ­ջա­խը բռնկ­վե­լու է Մի­ջին Ա­սիա­յում՝ ի դեմս Ֆեր­գա­նա­յի‚ որ­տեղ ար­դեն ո­րո­շա­կի զար­գա­ցում­ներ կան։ Ե­թե մենք մի փոքր հե­ռա­տես քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րեինք‚ գու­ցե խու­սա­փեինք կոնֆ­լիկ­տի այս կար­գի խո­րա­ցու­մից։
-Ի՞նչ ել­քեր եք տես­նում այս վի­ճա­կից դուրս գա­լու։
-Մենք այժմ այն­պի­սի վի­ճա­կում ենք հայ­տն­վել‚ որ միակ ել­քը վճռ­վե­լու է ռազ­մա­ճա­կա­տում։ Դի­վա­նա­գի­տա­կան դաշ­տում այս պա­հին այլևս ելք չեմ տես­նում‚ ռազ­մա­ճա­կատն ուղ­ղա­կիո­րեն ազ­դում է դի­վա­նա­գի­տա­կան աշ­խա­տան­քի վրա։ Հա­յաս­տա­նը հայտ­նում է պատ­րաս­տա­կա­մու­թյուն խն­դի­րը տե­ղա­փո­խելու դի­վա­նա­գի­տա­կան ճա­կատ‚ բայց քա­նի որ Ադր­բե­ջանն ու­նի ո­րո­շա­կի հա­ջո­ղու­թյուն‚ ա­պա վեր­ջինս հրա­ժար­վում է։ Ադր­բե­ջա­նը կնս­տի բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­ղա­նի շուրջ‚ ե­թե պա­տե­րազ­մում ու­նե­նա լուրջ կո­րուստ­ներ‚ և ռե­սուրս­նե­րը չբա­վա­րա­րեն պա­տե­րազ­մը շա­րու­նա­կե­լու հա­մար։ Պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը պայ­մա­նա­վոր­ված են պա­տե­րազ­մող կող­մե­րի ռե­սուրս­նե­րով։
-Խնդ­րի լուծ­ման բա­նակ­ցա­յին ռե­սուր­սը սպառ­վա՞ծ է։
-Բա­նակ­ցա­յին ռե­սուր­սը սպառ­վել է այն­քա­նով‚ որ­քա­նով Ադր­բե­ջա­նը կա­րո­ղա­նում է ու­նե­նալ ռազ­մա­կան ո­րո­շա­կի հա­ջո­ղու­թյուն­ներ։ Որ պա­հից կտես­նի՝ այլևս հնա­րա­վոր չէ պա­տե­րազ­մը շա­րու­նա­կել‚ ստիպ­ված կլի­նի նս­տել բա­նակ­ցու­թյուն­նե­րի։
-Ինչ­պե՞ս կգ­նա­հա­տեք ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի աշ­խա­տանքն այս օ­րե­րին։
-Որ­քան էլ ա­սենք‚ թե բա­նակ­ցու­թյուն­նե­րում ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի ձևա­չա­փը պետք է պահ­պան­վի‚ ըստ էու­թյան‚ չի կա­րող պահ­պան­վել‚ ին­չը մեզ հա­մար վտան­գա­վոր է։ Սա­կայն հնա­րա­վոր է Մինս­կի խմ­բի ձևա­չա­փի փո­փո­խու­թյուն‚ ան­դամ­նե­րի ա­վե­լա­ցում՝ հաշ­վի առ­նե­լով այն հան­գա­ման­քը‚ որ Եվ­րո­պան ներ­կա­յաց­նող Ֆրան­սիան գործ­նա­կան քայ­լեր գրե­թե չի կա­տա­րում։ Աս­տի­ճա­նա­բար տես­նում ենք‚ որ եվ­րո­պա­կան մա­սում նա­խա­ձեռ­նու­թյունն անց­նում է Գեր­մա­նիա­յին։ Եվ ա­ռա­ջի­կա­յում հա­վա­նա­կան եմ հա­մա­րում‚ որ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ եր­կր­նե­րի թվում տես­նենք Գեր­մա­նիան. հաշ­վի առ­նենք այն հան­գա­ման­քը‚ որ ՀՀ վար­չա­պե­տը եվ­րո­պա­կան եր­կր­նե­րի ղե­կա­վար­նե­րից ա­վե­լի հա­ճախ հե­ռա­խո­սազ­րույց է ու­նե­նում կանց­լեր Ան­գե­լա Մեր­կե­լի հետ‚ իսկ Գեր­մա­նիա­յի արտ­գործ­նա­խա­րա­րը շատ հս­տակ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով հան­դես ե­կավ‚ այդ թվում` թու­րա­քա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը դա­տա­պար­տող։
-Բայց չմո­ռա­նանք նաև‚ որ Գեր­մա­նիան պատ­մու­թյան ըն­թաց­քում մշ­տա­պես ե­ղել է Թուր­քիա­յի դաշ­նա­կի­ցը։
-Պատ­մու­թյան ըն­թաց­քում ե­ղել է դաշ­նա­կի­ցը‚ բայց միշտ չէ‚ որ Գեր­մա­նիա­յի և Թուր­քիա­յի շա­հե­րը հա­մըն­կել են։ Ես ըն­դա­մե­նը մեկ պատ­մա­կան փաստ բե­րեմ. 1918 թվա­կա­նին‚ երբ թուր­քա­կան բա­նա­կը նա­խա­ձեռ­նեց ար­շա­վանք դե­պի Կով­կաս (Օս­մա­նյան կայս­րու­թյունն այն ժա­մա­նակ­վա Գեր­մա­նիա­յի դաշ­նակիցն էր)‚ գեր­մա­նա­կան բա­նա­կը փոր­ձեց խո­չըն­դո­տել‚ և ան­գամ Գեր­մա­նիա­յի ներ­կա­յա­ցու­ցիչ‚ զո­րա­վար ֆոն Լո­սո­վը հան­դես ե­կավ կտ­րուկ հայ­տա­րա­րու­թյամբ‚ թե ի­րենք թույլ չեն տա Կով­կա­սում թուր­քա­կան ազ­դե­ցու­թյան մե­ծա­ցում։ Նույ­նը տես­նում ենք այ­սօր։ Այդ ա­ռու­մով ող­ջու­նե­լի է գեր­մա­նա­կան կող­մի ակ­տի­վու­թյու­նը‚ փո­խա­րե­նը տա­րօ­րի­նակ են ֆրան­սիա­կան կող­մի ձևա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը։
-Այս պա­տե­րազ­մը մեզ ի՞նչ դա­սեր է տա­լիս։
-Պա­տե­րազ­մից մենք դա­սեր պետք է քա­ղեինք դեռևս 2016 թվա­կա­նին‚ ին­չը չա­րե­ցինք։ Ես չեմ խու­սա­փում այդ մա­սին բարձ­րա­ձայ­նե­լուց։ 2016 թվա­կա­նին Ադր­բե­ջա­նի ռազ­մա­կան հա­ջո­ղու­թյուն­նե­րը պայ­մա­նա­վոր­ված էին լա­վա­գույն տեխ­նո­լո­գիա­նե­րի և դրոն­նե­րի կի­րառ­մամբ, ցա­վա­լի է‚ որ այդ­քա­նից հե­տո մենք‚ փաս­տո­րեն‚ հետևու­թյուն­ներ չա­րե­ցինք։

Զրու­ցեց Լի­լիթ ԳԱԲ­ՐԻԵ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 5725

Մեկնաբանություններ