Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Հունաստանի նախաձեռնությունը Թուրքիայի դեմ զենքի էմբարգոյի շուրջ ձախողվել է ԵՄ հինգ երկրների կողմից

Հունաստանի նախաձեռնությունը Թուրքիայի դեմ զենքի էմբարգոյի շուրջ ձախողվել է ԵՄ հինգ երկրների կողմից
20.10.2020 | 21:16

ԵՄ-ն քննարկել է, բայց չի կարողացել պայմանավորվել Թուրքիայի դեմ զենքի էմբարգոյի շուրջ, որպեսզի պատժի Թուրքիային Արևելյան Միջերկրական ծովում հույների և կիպրոսցիների ինքնիշխան իրավունքները ոտնահարելու համար, հաղորդում է հունական «City Times» լրատվական պորտալը:

Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Հունգարիան և Մալթան արգելափակել են Հունաստանի կողմից ներկայացված այս առաջարկը: Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ներկայացրել է միջոցառումն անցյալ շաբաթ ԵՄ քաղաքական ղեկավարության գագաթաժողովում: Հունական թերթը նշում է, որ սա նման էր այն առաջարկին, որն արվել էր Գերմանիայի և Ֆրանսիայի կողմից 2019-ին Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունից հետո: Ըստ նրա՝ Աթենքի նախաձեռնությունը մերժվել է նշված հինգ երկրների կողմից «տնտեսական պատճառներով և Թուրքիայից ապօրինի ներգաղթ կատարելու վախից»:

Զեկույցում նշվում է, որ Ֆրանսիան, Ավստրիան և Սլովենիան աջակցել են Հունաստանին այս գործում, իսկ ԵՄ անդամ մնացած երկրները ձեռնպահ են մնացել: ԵՄ գագաթաժողովը պետք է կրկին հանդիպի դեկտեմբերին՝ քննարկելու Անկարայի դեմ հնարավոր պատժամիջոցները:

Դիտվել է՝ 1659

Մեկնաբանություններ