Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Դիմեք Ռուսաստանին կամ հանրությանը պարզաբանեք, թե ինչու դրա կարիքը չկա

Դիմեք Ռուսաստանին կամ հանրությանը պարզաբանեք, թե ինչու դրա կարիքը չկա
30.10.2020 | 17:38

Այս օրերին հանրային դեմքերը, քաղաքական ուժի ներկայացուցիչները բաց նամակներ են ուղղում ՌԴ ղեկավարին, իշխանությանը հորդորում օգնության պաշտոնական խնդրանքով դիմել Ռուսաստանին: Սակայն Հայաստանի իշխանությունը լուռ է։ Նիկոլ Փաշինյանը միայն տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցներում է հայտարարում ռուս խաղաղապահ ուժերի տեղակայմանը կողմ լինելու մասին, իսկ թե ինչ է կատարվում ներքին խողովակներով, հայտնի չէ, ոչ էլ հրապարակավ է իշխանությունը շտապում որևէ ձևով Ռուսաստանից աջակցություն խնդրել։


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նամակից հետո պարզ էր, որ Արցախն արդեն այլ ուժերի գործուն աջակցության կարիքն ունի, բնականաբար նրա նամակը չի կարող իրավական ուժ ունենալ և այս հարցում բեկում կարող է տեղի ունենալ, երբ Հայաստանը ստանձնի նման դեր։ Այս պահին հասարակական շրջանակներում ակտիվ քննարկվում են երկու հարց՝ Ռուսաստանին դիմելը և «Իսկանդեր» օգտագործել-չօգտագործելը։ Եթե զենքի օգտագործման առնչությամբ կա անվտանգային խնդիր ու այդ մասին հրապարակայնությունը բարեկամ չի կարող լինել, հասկանալի է, բայց Ռուսաստանին դիմելու հարցում իշխանությունը պետք է հանրությանը բացատրություն ներկայացնի, հակառակ դեպքում կասկածները խորանում են։ Եթե չեք դիմում, գուցե դրա համար ծանրակշիռ, հիմնավոր պատճառներ կան, որից հանրությունը տեղյակ չէ, դրա համար հարկավոր է գոնե որոշ շեշտադրումներով պարզաբանում ներկայացնել։ Երբ թշնամին արդեն Շուշիի մատույցներում է, Ռուսաստանի հետ կապված այս դիրքորոշումն արդեն անհասկանալի է։ Կամ էլ կա մի մեծ «գաղտնիք»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6924

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ