Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հա­յաս­տա­նը Հա­յաս­տան է, ու՝ վերջ

Հա­յաս­տա­նը Հա­յաս­տան է, ու՝ վերջ
22.12.2020 | 00:28

-Ե­թե վա­ղը պա­տե­րազմ սկս­վի, ճա­կատ մեկ­նող­նե­րին ի՞նչ խոս­քեր կուղ­ղեք:
-Միայն հաղ­թա­նակ, ա­սե­լու եմ. պար­տու­թյու­նը պա­ռավ ջա­դու է դառ­նա­լու, կպ­չի թի­կուն­քիդ, ինչ կող­մի վրա ուր էլ գնաս՝ վրա­ցին, ռու­սը, չե­չե­նը, հույ­նը, պար­սի­կը, մինչև իսկ թուր­քը՝ ջա­հել մարդ ես՝ չե՞ս ա­մա­չում, էդ ինչ ես շա­լա­կել, ա­սե­լու են, կի՞նդ է, ե­կե­ղե­ցով հե­տը պսակ­վա՞ծ ես, չե՞ս կա­րո­ղա­նում բա­ժան­վել, թե՞ մայրդ է, ինքն է քեզ բե­րել՝ պար­տա­վոր ես. գցիր, ա­սե­լու եմ, շան լա­կոտ, խայ­տա­ռակ սկ­սել ես՝ խայ­տա­ռակ էլ փա­կո՞ւմ ես ցե­ղիդ պատ­մու­թյու­նը. միայն հաղ­թա­նակ, և կյանքդ նժույգ է դառ­նա­լու՝ քեզ իր թամ­բին առ­նի, և բո­լոր կող­մե­րիդ վրա հո­րի­զոն­ներ են բաց­վե­լու և քո ըն­թաց­քի ճա­նա­պար­հին քեզ հա­մա­կիր սի­րով են ող­ջու­նե­լու վրա­ցին, ռու­սը, չե­չե­նը, հույ­նը, պար­սի­կը, մինչև իսկ թշ­նա­միդ. միայն հաղ­թա­նակ, ա­սե­լու եմ. պար­տու­թյունն էլ, հաղ­թա­նակն էլ՝ եր­կուսն էլ մար­դուց են, ին­քը մարդն են, հաղ­թա­նա­կը ճա­ռա­գող մարդն է, պար­տու­թյու­նը՝ մթ­նած մար­դը, քո խա­վա­րում­նե­րը քո նախ­նին ար­դեն խա­վա­րել է, մթ­նե­լու տեղ դու այլևս չու­նես, քո սևերն ար­դեն քո նախ­նին հա­գել մա­շել է, մի ան­գամ քո կար­մի­րը հագ­նե­լու՞ ես. քեզ միայն հաղ­թա­նակ է տր­ված, մարդ ե­ղիր քո ա­ռաջ՝ և ձիա­վոր­վիր:

2020-ի դեկ­տեմ­բե­րի 18-ին լրա­ցավ Հրանտ Մաթևո­սյա­նի մահ­վան 18 տա­րին, ապ­րեր՝ ըն­դա­մե­նը 85 տա­րե­կան կլի­ներ: Գնաց՝ ինչ­պես գնում են նրանք, որ եր­բեք չեն հե­ռա­նում: Հոկ­տեմ­բե­րի 27-ից հե­տո:
Վեր կաց, ձիա­վոր­վիր…
Ես, որ եր­ջան­կու­թյուն ու պա­տիվ եմ ու­նե­ցել նրան բազ­միցս հար­ցեր տա­լու, հան­դի­պե­լու, եր­բեք չեմ հարց­րել՝ ին­չու՞ 1994-ին Ռու­սաս­տա­նը թույլ չտ­վեց Ադր­բե­ջա­նի կա­պի­տու­լյա­ցիան: Հի­մա ինքս եմ ստիպ­ված պա­տաս­խա­նել՝ ին­չու՞ 1994-ին Ռու­սաս­տա­նը թույլ չտ­վեց Ադր­բե­ջա­նի կա­պի­տու­լյա­ցիան, 2020-ին հա­ճույ­քով միջ­նորդ ու մաս­նա­տեր դար­ձավ Հա­յաս­տա­նի կա­պի­տու­լյա­ցիա­յի:


Ո­ՐՈՎ­ՀԵ­Տեվ ՌՈՒ­ՍԱՍ­ՏԱ­ՆԸ ՄՇ­ՏԱ­ՊԵՍ Ա­ՌԱՋ­ՆՈՐԴ­ՎՈՒՄ Է ԻՐ ՇԱ­ՀՈՎ: Ինչ­պես ցան­կա­ցած այլ եր­կիր: Ին­չու՞ Ռու­սաս­տա­նի ու Ադր­բե­ջա­նի շա­հե­րը հա­մընկ­նում են, Հա­յաս­տա­նի­նը ու Ռու­սաս­տա­նի­նը՝ ոչ: Մենք պարտ­վել ենք խայ­տա­ռակ պա­տե­րազ­մում, երբ մեր դեմ էր դուրս ե­կել ոչ միայն 10-մի­լիո­նա­նոց Ադր­բե­ջա­նը, այլև 80-մի­լիո­նա­նոց Թուր­քիան՝ իր՝ ԻՊ-ի դպ­րոցն ան­ցած վարձ­կան մո­ջա­հեդ­նե­րով, ՆԱ­ՏՕ-ի տեխ­նո­լո­գիա­նե­րով: 44 օր դի­մա­նա­լը ան­հա­վա­նա­կան էր, որ մեկ բա­ցատ­րու­թյուն ու­նի՝ ԶԻՆ­ՎՈ­ՐԸ չէր հան­ձն­վում: Պա­տե­րազ­մի ա­ռա­ջին օ­րից ես մտա­ծել եմ միայն Ե­ռաբ­լու­րի սահ­ման­նե­րի մա­սին: Գու­ցե՝ ո­րով­հետև զին­վոր չեմ: Պա­տե­րազ­մի ըն­թաց­քում ա­մա­չել եմ, որ տղա­մարդ չեմ ծն­վել, այն տա­րի­քում ու վի­ճա­կում չեմ, որ գնամ կռ­վե­լու: Հի­մա ա­մա­չում եմ խայ­տա­ռակ պար­տու­թյան հա­մար ու ինձ հա­մա­րում եմ մե­ղա­վոր:

Եվ չեմ հաս­կա­նում.
1. Ին­չու՞ չկա­րո­ղա­ցանք հաշ­վար­կել՝ հեր­թա­կան պա­տե­րազ­մում ով­քեր են լի­նե­լու մեր թշ­նա­մի­նե­րը, ին­չու՞ խա­ղա­ղու­թյան 26 տա­րի­նե­րին ա­պաշ­նորհ ու ան­խե­լա­միտ քա­ղա­քա­կա­նու­թյամբ չկա­րո­ղա­ցանք դաշ­նա­կից­ներ ստեղ­ծել մեզ հա­մար:
2. Ին­չու՞ հաղ­թա­նա­կը քա­մուն տվե­ցինք, ին­չու՞ ոչ հաղ­թա­նա­կից, ոչ պար­տու­թյու­նից չենք սո­վո­րում Ո­ՉԻՆՉ: Մեր գլու­խը մտց­րել ենք, որ «փոքր ա­ծու» ենք, բայց մո­ռա­ցել ենք, որ մեր երկ­րում էլ ար­ժա­նի գոր­ծեր են ար­վում: ՈՒ հա­սել ենք այն կե­տին, որ պի­տի ա­սենք. «Հա­յաս­տա­նը Հա­յաս­տան է»: Ցան­կա­ցած դեպ­քում աբ­սուրդ էր լի­նե­լու, հի­մա՝ կեն­սա­կան է: Ին­չու՞ 9 կե­տից ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան 1-ին կե­տը չի կա­տար­վում, ին­չու՞ ենք Ար­ցա­խում նո­րից տա­րածք­ներ հանձ­նում: Ին­չու՞ է հայ­տն­վել 9-րդ կե­տը:
3. Ին­չու՞ հրա­ժա­րա­կան չի տա­լիս Նի­կոլ Փա­շի­նյա­նը, ին­չու՞ չի հաս­կա­նում, որ ինքն այլևս պար­տու­թյան սիմ­վոլ է, և ուր էլ հայ­տն­վի, հի­շեց­նում է մեր ֆիաս­կոն:
4. Ին­չու՞ են աս­պա­րե­զում հայ­տն­ված ընդ­դի­մա­դիր­նե­րը նրա դեմ պայ­քա­րում նրա մե­թոդ­նե­րով՝ մարդ­կանց բա­ժա­նե­լով սևե­րի ու սպի­տակ­նե­րի, պար­զա­պես հի­մա այդ սևն ու սպի­տա­կը այլ կերպ են կոչ­վում:
5. Ին­չու՞ հա­զա­րա­վոր­նե­րից տաս­նյակ­ներն են հաս­կա­նում, որ այս ի­րա­վի­ճա­կում մեզ ոչ թե ներ­քին պա­տե­րազմ, այլ օր ա­ռաջ հա­մախմ­բում ու միաս­նու­թյուն է պետք, ո­րով­հետև ի­րա­կա­նում պա­տե­րազ­մը չի ա­վարտ­վել: Ո­րով­հետև ինչ­քան զի­ջում ու նա­հան­ջում ենք, այն­քան Ադր­բե­ջա­նին թվում է, որ ին­քը հաղ­թել է ու կա­րող է պայ­ման­ներ թե­լադ­րել, իսկ ի­րեն փր­կիչ հա­մա­րող Մոսկ­վան տեր չէ իր ե­ռա­կողմ, ի­րա­կա­նում քա­ռա­կողմ՝ Թուր­քիա­յի ստ­վե­րը երևում է բո­լոր կե­տե­րից, հայ­տա­րա­րու­թյա­նը և կա­տա­րում է Բաք­վի պա­հանջ­նե­րը՝ հայ­տա­րա­րե­լով, որ կարևո­րը պա­տե­րազ­մը ա­վարտ­վել է, մար­դաս­պա­նու­թյու­նը՝ դա­դա­րել:
6. Ին­չու՞ է Բա­քուն պն­դում, որ հայ­կա­կան զի­նու­ժը պետք է դուրս բեր­վի Ար­ցա­խից ընդ­հան­րա­պես ու այն­տեղ մնան միայն խա­ղա­ղա­պահ­նե­րը, ե­թե ինքն ու Ան­կա­րան դուրս չեն գա­լիս Ար­ցա­խի օ­կու­պաց­ված տա­րածք­նե­րից:
7. Ին­չու՞ Ար­ցա­խի օ­կու­պա­ցիա­յի և կար­գա­վի­ճա­կի մա­սին խո­սում է միայն ԱԳ նա­խա­րա­րը:
Ի­րա­կա­նում այս բո­լոր հար­ցե­րի պա­տաս­խան­ներն ու­նեմ: Մի քա­նի տար­բե­րա­կով, բայց ու­զում եմ այս ու այլ հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը լսել իշ­խա­նու­թյու­նից, ե­թե հա­մա­ռո­րեն հրա­ժա­րա­կան չի տա­լիս, և ընդ­դի­մու­թյու­նից, որ միայն հրա­ժա­րա­կան է պա­հան­ջում ու խոս­տում­ներ տա­լիս, բայց չի ա­սում՝ ինչ­պե՞ս է լու­ծե­լու այն հար­ցե­րը, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը չի լու­ծում: ՈՒ ես՝ մի­ջին վի­ճա­կագ­րա­կան հայս, ու­զում եմ ժամ ա­ռաջ ստա­նալ այդ հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը, ո­րով­հետև սա իմ եր­կիրն է ու իմ եր­կի­րը պար­տա­վոր է ա­պա­հո­վել իմ անվ­տան­գու­թյու­նը, ապ­րե­լու, աշ­խա­տե­լու ի­րա­վուն­քը: ՈՒ քա­նի որ եր­կու­սից էլ հո­դա­բաշխ պա­տաս­խան­նե­րի փո­խա­րեն մի­ջին վի­ճա­կագ­րա­կան հա­յե­րը, որ ոչ մի կող­մից փո­ղոց դուրս չեն գա­լիս, ստա­նում են միայն փո­խա­դարձ լու­տանք­ներ ու շոու­ներ, ի­րա­վունք ու­նեն պա­հան­ջել, որ վեր­ջա­պես աս­պա­րեզ գա ինչ-որ մե­կը և հայ­տա­րա­րի՝ վերջ, ի­րար մի կե­րեք, եր­կիրն եք վա­րի տա­լիս, մար­դիկ ձեզ­նից գործ են ու­զում, հա­զար հարց ու­նենք լու­ծե­լու:


Վեր կաց, ու՝ ձիա­վոր­վիր:
Որ Հա­յաս­տա­նը սահ­մա­նա­մերձ հայ­րե­նիք է, գի­տենք բո­լորս, հի­մա այդ սահ­ման­նե­րը մտ­նում են մեր տնե­րը, հի­մա նոր սահ­ման­նե­րի հետ պետք է հաշտ­վենք ու նոր սահ­ման­նե­րը չեն լի­նե­լու անվ­տանգ ու խա­ղաղ: Չեն լի­նե­լու այն­քան ժա­մա­նակ, քա­նի դեռ մեր բա­նա­կը ոտ­քի չի կանգ­նել, քա­նի դեռ նոր սահ­ման­նե­րը չենք կա­ռու­ցել: Հե­րիք է աչք­ներս սրա-նրա ձեռ­քին գցենք, մենք ենք մեզ ոտ­քի հա­նե­լու, ու­րի­շը չկա: Մեր ու­րի­շը մենք ենք: Դեռ ե՞րբ է աս­վել: Ա­սո­ղին լսող է պետք, լսո­ղը հաս­կա­ցող պետք է լի­նի: Ոչ թե թաց աչ­քե­րով մեջ­բե­րում­ներ ա­նենք Վազ­գե­նից ու անց­նենք ա­ռաջ՝ մեր պարտ­քը կա­տա­րած:


Վեր կաց, ու՝ ձիա­վոր­վիր:
26 տա­րի Ադր­բե­ջա­նը պատ­րաստ­վեց իր այ­սօր­վա հաղ­թա­նա­կին, 26 տա­րի ա­տամ կրճ­տաց­րեց, զենք գնեց ու բա­րե­կամ­ներ հա­վա­քագ­րեց, նավթ վա­ճա­ռեց ու մի­ջազ­գա­յին ծրագ­րեր բե­րեց, ներդ­րում­ներ, ներդ­րում­նե­րի հետևից քա­ղա­քա­կան շա­հեր, ու­րեմն՝ մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում ազ­դե­ցու­թյուն: Մենք 26 տա­րի մեզ կե­րակ­րե­ցինք հե­քիա­թով, որ Ռու­սաս­տա­նը նոր պա­տե­րազմ թույլ չի տա, դեռ եր­կու տա­րի ա­ռաջ էլ Նի­կոլ Փա­շի­նյա­նը դա էր ա­սում, բայց չէր փոր­ձում մտա­ծել՝ իսկ ին­չու՞ պի­տի թույլ չտա, ե­թե միայն հա­յե­րի պար­տու­թյամբ է ի­րա­կա­նու­թյուն դառ­նա­լու Լավ­րո­վի պլա­նը, ե­թե միայն հա­յե­րի պար­տու­թյամբ են տա­րա­ծաշր­ջան մտ­նե­լու ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը, իսկ որ­տեղ ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը, այն­տեղ՝ ռու­սա­կան են­թա­կա­ռուց­վածք­ներն ու… ռու­սա­ցու­մը: Ին­չու՞ ոչ: Մենք 100 տա­րի ող­բա­ցինք Կար­սը, որ ա­նա­ռիկ բերդ էր ու հան­ձն­վեց մեն-միակ կրա­կո­ցով՝ ինք­նաս­պան ե­ղավ բեր­դա­պահ հայ գե­նե­րա­լը, երբ Կար­սի բա­նա­լի­նե­րը հան­ձն­վե­ցին թուր­քե­րին: Բայց չցան­կա­ցանք հաս­կա­նալ՝ ինչ­պե՞ս ու ին­չու՞ կորց­րինք Կար­սը: Նույն­քան ա­նա­ռիկ բերդ էր Շու­շին, որ դար­ձավ Շու­շա: Հի­մա ևս 100 տա­րի Շու­շիի կո­րու՞ստն ենք ող­բա­լու: ՈՒ ինչ­պես Ա­ռա­քե­լոց վան­քում, Ղա­զան­չե­ցոց ե­կե­ղե­ցում էլ նա­մա՞զ է հն­չե­լու:

Վեր կաց, ու՝ ձիա­վոր­վիր:

Ա­լիևն ու Էր­դո­ղա­նը գրա­վե­ցին Ար­ցա­խը, Նի­կոլ Փա­շի­նյա­նը՝ Ե­ռաբ­լու­րը: Ա­ռա­ջին ան­գամ: Ինչ­պես այն ա­մե­նը, ինչ նա ա­նում է եր­րորդ տա­րին՝ ան­վերջ հայ­տա­րա­րե­լով «Հա­յաս­տա­նում ա­ռա­ջին ան­գամ…»: Հա­յաս­տա­նում ա­ռա­ջին ան­գամ 21-րդ դա­րում ե­ռօ­րյա սուգ էր, նույ­նիսկ սու­գը ար­ժա­նա­պա­տիվ չկա­րո­ղա­ցանք… ՈՒ քա­նի դեռ ազ­գո­վին մնում ենք շոու­մեն, սգո օ­րեր է­լի են լի­նե­լու:
2000-2002-ի տղեր­քին հանձ­նե­ցինք հո­ղին, խո­նար­հու­մով ու ցա­վով, Ե­ռաբ­լու­րը 44 օ­րում կրկ­նա­պատ­կե­ցինք: Ե­թե 94-ին նրանք հաղ­թա­նակ էին տուն բե­րել, 2020-ին ու հե­տո ծն­վող­նե­րին ենք թող­նե­լու այդ հաղ­թա­նա­կը տուն բե­րե­լու գոր­ծը, ինչ­պես մեր պա­պե­րը մեզ են ժա­ռան­գել ի­րենց ա­նա­վարտ պա­տե­րազմ­նե­րը: Պե­տու­թյուն­նե­րը հաղ­թում ու պարտ­վում են մի­մյանց՝ աշ­խար­հի վեր­ջը չէ: Ի վեր­ջո՝ քա­ղա­քակր­թու­թյան պատ­մու­թյու­նը պա­տե­րազմ­նե­րի պատ­մու­թյուն է, մենք ոչ ա­ռա­ջինն ենք, ոչ վեր­ջի­նը: Որ­քան ա­րագ խել­քի գանք, այն­քան ա­րագ ենք «ո­խե­րիմ բա­րե­կամ» հարևան­նե­րին հի­շեց­նե­լու ի­րենց տեղն ու դե­րը աշ­խար­հում: Մենք չենք կա­րող եր­կար ծն­կած մնալ: Բայց մեզ պետք է ԼՌՈՒ­ԹՅԱՆ պահ՝ երբ բո­լո­րը խո­սում են, շուրջ­բո­լո­րը կա­կա­ֆո­նիա է, ո­րից ոչ միայն գլ­խա­ցավ, այլև սրտ­խառ­նոց է ա­ռա­ջա­նում: Եվ մեզ պետք է ազ­նիվ լի­նել ինք­ներս մեզ հետ, դա ման­կամ­տու­թյուն չէ, ի­րա­կա­նու­թյու­նը հա­մար­ժեք ըն­կա­լե­լու պայ­ման է: Իսկ որ բո­լորս նո­յեմ­բե­րի 10-ից կտր­վել ենք ի­րա­կա­նու­թյու­նից ու ապ­րում ենք մղ­ձա­վան­ջում, ո­րից ելք ենք ո­րո­նում, ա­պա­ցույ­ցի կա­րիք չու­նի:
Վեր կաց, ու՝ ձիա­վոր­վիր:

Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հ. Գ. Հա­յաս­տա­նը Հա­յաս­տան է, ու՝ վերջ: ՈՒ որ­պես­զի այդ վեր­ջը ՄԵՆՔ, ոչ թե ու­րիշ­նե­րը գրեն, պար­տա­վոր ենք այ­սօր ու այս­տեղ վերջ տալ պե­տու­թյան մահ­վան ար­ձա­նագ­րում­նե­րին: ՊԵ­ՏՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ կա ու լի­նե­լու է, իշ­խա­նու­թյու­նը պե­տու­թյուն չէ:


Մենք չենք մեռ­նե­լու ոչ վա­խից, ոչ սո­վից, ոչ հու­սա­հա­տու­թյու­նից: Մենք ապ­րե­լու ենք: Պա­տե­րազ­մի ժա­մա­նակ հայ զին­վո­րը քա­րե­րին գրում էր ՎՍ՝ ա­վե­լի մեծ քա­րե­րին խա­զում էր՝ Սպա­րա­պետ, ու այդ քա­րերն են այ­սօր մեր հայ­րե­նի­քը պա­հե­լու մեզ հա­մար՝ մինչև վե­րա­դառ­նանք: Սյու­նի­քը սահ­ման է ճիշտ այն­պես, ինչ­պես սահ­ման է Երևա­նը, ե­թե մենք չենք պա­հում հայ­րե­նի­քի սիր­տը: Իսկ հայ­րե­նի­քի սիր­տը մարդն է: Մենք ենք, որ այ­սօր անց­նում ենք այն ճա­նա­պար­հը, ինչ ան­ցել են հա­րյու­րա­վոր եր­կր­ներ ու ոտ­քի են կանգ­նել: Պար­տու­թյան պա­ռավ ջա­դուն մեր բե­ռը չէ: Գա­լու են, ճա­կա­տագ­րա­կան պա­հե­րին միշտ ե­կել են մար­դիկ, ում հա­մար իշ­խա­նու­թյու­նը ոչ թե նպա­տակ, այլ մի­ջոց է՝ վի­ճակ փո­խե­լու, որ հաս­կա­ցել են՝ ի՞նչ է նշա­նա­կում՝ «Շան լա­կոտ, խայ­տա­ռակ սկ­սել ես՝ խայ­տա­ռակ էլ փա­կու՞մ ես ցե­ղիդ պատ­մու­թյու­նը»: Բայց պի­տի ո­րակ փոխ­վի, մտա­ծո­ղու­թյան ու զգա­ցո­ղու­թյան ո­րակ: Մեր քա­ղաք­նե­րի տնե­րը այլևս չպի­տի վա­ռենք ու բա­նա­լի­նե­րը ոչ թե մեր կրծ­քին պի­տի կա­խենք, այլ մեր գր­պա­նում պա­հենք: Իսկ դրա հա­մար ազ­գո­վին ոչ մե­կի թևի տակ չպի­տի պատ­կե­րաց­նենք մեր գո­յու­թյու­նը՝ օ­տա­րի ցան­կա­ցած ծածկ փուլ է գա­լիս մեր գլ­խին ար­դեն 1000 տա­րի ու ա­վե­լի: Ար­ցա­խի ինք­նիշ­խա­նու­թյան մի­ջազ­գա­յին ճա­նա­չու­մը մեր գեր­խն­դիրն է լի­նե­լու՝ այ­սօր դա է հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նա­չու­մը: Ար­ցա­խի տա­րածք­նե­րի վե­րա­կանգ­նու­մը դի­վա­նա­գի­տա­կան ճա­նա­պար­հով՝ սա է այ­սօր ամ­բողջ հա­յու­թյան նշա­նա­բա­նը: «Չս­տաց­վեց» բա­ռը մեզ հա­մար չէ: «Միայն հաղ­թա­նակ, և կյանքդ նժույգ է դառ­նա­լու՝ քեզ իր թամ­բին առ­նի, և բո­լոր կող­մե­րիդ վրա հո­րի­զոն­ներ են բաց­վե­լու»՝ նման բա­ռե­րը պա­տա­հա­կան չեն գր­վում: Եվ, ու­րեմն, վեր կաց, ձիա­վոր­վիր, մենք եր­կար քայ­լե­լու ենք մինչև Հար­դա­գո­ղի ճա­նա­պար­հը, դժոխքն ան­ցանք, մնում է քա­վա­րա­նը: Բայց այս ան­գամ ոչ թե «ան­ցյա­լի հս­կա տեն­չը բեռ ա­րած», այլ ա­ռաջ՝ ա­ռանց հո­գում հա­զա­րա­մյակ­նե­րի տա­ռա­պան­քը կու­տա­կած, ոչ մի մեջք այդ բե­ռին չի դի­մա­նա: Վազ­գե­նը ա­սում էր՝ «Թա­ղեք ձեր հո­գու մե­ռել­նե­րին»: Մեր պա­պե­րը ոչ մի հարց մինչև վերջ չլու­ծե­ցին ի­րենց ժա­ռանգ­նե­րի հա­մար, այդ ա­վան­դույ­թը մենք էլ պա­հե­ցինք: Թող լի­նի վեր­ջին ան­գամ՝ «քո սևերն ար­դեն քո նախ­նին հա­գել մա­շել է, մի ան­գամ քո կար­մի­րը հագ­նե­լու՞ ես. քեզ միայն հաղ­թա­նակ է տր­ված, մարդ ե­ղիր քո ա­ռաջ՝ և ձիա­վոր­վիր»: Ողջ լե­րուք:

Դիտվել է՝ 11424

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ