Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Տարածաշրջանային հարցերում Հայաստանի և Արևմուտքի իշխանությունների օրակարգը նույնն է. Սուրեն Սարգսյան

Տարածաշրջանային հարցերում Հայաստանի և Արևմուտքի իշխանությունների օրակարգը նույնն է. Սուրեն Սարգսյան
27.05.2022 | 07:34

Արևմուտքը միշտ մեծ նշանակություն է տվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, և Հայաստանում այն իշխանությունը, որն առաջ կտանի այդ օրակարգը, աջակցություն կստանա։ Դա տեղի է ունեցել ինչպես 1990-ականներին (առաջին նախագահի քաղաքական գծի ընդունումը), այնպես էլ 2000-ականներին (Քի ՈՒեսթ, «ֆուտբոլային դիվանագիտություն»)։


Հայաստանի ներկայիս իշխանությունները պատրաստ են միակողմանի զիջումների գնալ վերը նշված երկու հարցերում, ուստի Արևմուտքի համար լուրջ հնարավորություն է բացվել դրանց կարգավորման համար։ Տարածաշրջանային այս հարցերում Հայաստանի և Արևմուտքի իշխանությունների օրակարգը նույնն է: Արևմուտքի համար միևնույն է, թե ինչպես է լուծվում Ղարաբաղի հարցը՝ տարածքային ամբողջականությա՞ն, թե՞ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի տրամաբանությամբ։ Այս հարցի լուծումը լրացուցիչ հնարավորություններ կտա տարածաշրջանում. եթե ոչ դուրս բերել Ռուսաստանին տարածաշրջանից, ապա գոնե հավասարակշռել նրա ազդեցությունը Հարավային Կովկասում։


Եթե Ադրբեջանի և Թուրքիայի հետ պայմանավորվածություն ձեռք բերվի, չի բացառվում մինչև տարեվերջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վաշինգտոն, որտեղ ԱՄՆ-ի միջնորդությամբ փաստաթղթեր կնախաստորագրվեն։ Ամերիկացիները միշտ ասել են, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի երկու կողմերի համար։ Եթե հայկական կողմի համար ընդունելի է Լեռնային Ղարաբաղի հանձնումն Ադրբեջանի ինքնիշխանության շրջանակներ, ապա ինչո՞ւ պետք է դրան դեմ լինեն ԱՄՆ-ը և ընդհանրապես Արևմուտքը, առավել ևս, որ նրանք շահագրգռված են հիմնախնդրի կայուն և երկարաժամկետ լուծմամբ:

ԱՄՆ-ը պնդում է, որ խնդիրը չի լուծվել, և կողմերը պետք է վերջնականապես լուծեն այն, որպեսզի հետագայում սրացումներ չլինեն։ Հայկական կողմը ցանկանում է հարցը լուծել միակողմանի զիջումների միջոցով, ինչն անընդունելի է։ Այլ բան է, որ Հայաստանի իշխանությունները մտածում են այսօրվա, այլ ոչ թե ապագայի մասին։
Ինչ վերաբերում է Սյունիքին, ապա այն մեծ նշանակություն ունի ոչ միայն ԱՄՆ-ի, այլև Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի համար։ Եթե Սյունիքը հայկական չլինի, ապա Թեհրանը կախվածություն կունենա Ադրբեջանից և Թուրքիայից։ Եթե հիշենք ԱՄՆ-ի և Իրանի թշնամական հարաբերությունները, պատկերն ավելի պարզ է դառնում։ Նախիջևանի հետ սահմանին իրանական զորքերի կուտակումը լուրջ անհանգստություն է առաջացրել Վաշինգտոնում։ Այն, որ միջանցքը (Զանգեզուրի) չկայացավ, նրա արդյունքն է, որ ԱՄՆ-ը հասկացավ՝ Իրանը կարող է մարտական գործողությունների գնալ, եթե ինչ-որ բան իր շահերին դեմ գնա։

Դիտվել է՝ 36761

Մեկնաբանություններ