Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մինսկի խմբի «մահանալու» մեղքը համանախագահող երկրները բարդում են միմյանց վրա. Սուրեն Սարգսյան

Մինսկի խմբի «մահանալու» մեղքը համանախագահող երկրները բարդում են միմյանց վրա. Սուրեն Սարգսյան
29.06.2022 | 07:31

Մինսկի խմբի «մահանալու» մեղքը Ֆրանսիան ու ԱՄՆ-ը՝ մի կողմից և Ռուսաստանը՝ մյուս կողմից բարդում են միմյանց վրա: Հայաստանն էլ, ի տարբերություն Ադրբեջանի, պնդում է, որ ՄԽ-ն մեզ պետք է:


Հիմա՝ հարց. ինչո՞ւ Հայաստանը ՄԽ համանախագահներին չի հրավիրում Երևան: Ի դեպ, դա կլինի Արևմուտք-ՌԴ շփման միակ խողովակը: Թող գան տարածաշրջան, թող Ալիևն էլ չընդունի: Լիքը բան պարզ կդառնա բոլորին։
Օրերս Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ:
Սերգեյ Լավրովի խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում նոր գործընթացներ են սկսվել՝ հակամարտության հետևանքները վերացնելու ուղղությամբ, և այդ գործընթացների հիմքում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարություններն են։


Իսկ ահա Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդը վերջերս «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ընդգծել էր՝ չնայած ՈՒկրաինայի շուրջ խորը տարաձայնություններին, Ամերիկան պատրաստ է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ Մինսկի խմբում՝ հանուն ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման։
Իսկ արդեն այսօր ԱՄՆ-ի պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն Թվիթերում տեղեկացրել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի Միացյալ Նահանգների համանախագահն այսօր զրուցել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան: Ցավալի է, որ ռուսաստանցի համանախագահը չընդունեց հրավերը: Ակնկալում ենք, որ Մինսկի խումբը կշարունակի աշխատանքը»:

Դիտվել է՝ 6402

Մեկնաբանություններ