Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սեպտեմբերի 25-ին ռազմական հետախուզությունը իմացել է 27-ին սկսվող հարձակման մասին. Արթուր Ղազինյան

Սեպտեմբերի 25-ին ռազմական հետախուզությունը իմացել է 27-ին սկսվող հարձակման մասին. Արթուր Ղազինյան
03.07.2022 | 11:04

44-օրյա պատերազմի պարտության (դավաճանության) իրական պատճառները գտնելու համար ՀՀ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը պետք է պատասխանի երկու հարցի.


1. Ինչու՞ սեպտեմբերի 25-ին ՀՀ ԶՈՒ-ում և Արցախի ՊԲ-ում չի հայտարարվել համար մեկ մարտական պատրաստականություն:
2. Ինչու՞ չի տրվել ՀՀ ԶՈՒ բացազատման (ծավալման) հրաման:
Հիշեցնեմ՝ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ 2020-ի սեպտեմբերի 25-ին ռազմական հետախուզությունը իմացել է 27-ին սկսվող հարձակման մասին, բայց համար մեկ մարտական պատրաստականության և բացազատման հրաման ՀՀ ԳՇ պետը ՉԻ ՏՎԵԼ, փոխարենը կոչ է արել ԶԳՈՆ լինել:
2020-ի սեպտեմբերի 27-ին համար մեկ մարտական պատրաստականության է բերվել և բացազատված է եղել միայն 3-րդ բանակային կորպուսը՝ իր հրամանատարի ինքնուրույն որոշմամբ:


Մնացած բանակային կորպուսներում զորքի բացազատում չի իրականացվել. զինվորները գտնվել են զորամասերում, իսկ զենքն ու զինամթերքը՝ զինապահեստներում:
Գրեթե համոզված եմ, որ հույժ կարևոր այս գործողությունները չեն կատարվել Նիկոլ Փաշինյանի անմիջական ցուցումով, իսկ դրա ապացույցը կարող է ներկայացնել Օնիկ Գասպարյանը:


Իսկ եթե չներկայացնի, ապա դրանով կհաստատի, որ ինքը կամ կատարյալ տգետ է, կամ պետական դավաճան:
Բոլոր մեղավորները պատասխան են տալու, պատժվելու են, մեր տղերքի թափած արյունը անպատիժ չի մնալու:

Դիտվել է՝ 11802

Մեկնաբանություններ