Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Նիկոլն ու իր շրջանառության հարկը-3

Նիկոլն ու իր շրջանառության հարկը-3
09.02.2024 | 11:04

(սկիզբը` այստեղ)

Կարելի է արձանագրել, որ շրջանառության հարկի նոր փոփոխություններն ամենից դրամատիկն են փաստաբանական համայնքի համար: Առանց հանրային մասնագիտական քննարկումների, ընդունվել է դրակոնյան մի որոշում այն իմաստով, որ այլևս 2025 թվականի հունվարի մեկից հետո փաստաբանները չեն կարող աշխատել հարկային ռեժիմի նպաստավոր ռեժիմի, շրջանառության հարկի դաշտում, ընդ որում դրանց նկատմամբ չի փոփոխվել շրջանառության հարկի շեմը, չեն ներդրվել, փոփոխվել նոր դրույքաչափեր, չեն սահմանվել կարգավորման ինչ-ինչ խելամիտ մոտեցումներ։

Պարզապես որոշել են, որ փաստաբաններն այլևս անելիք չունեն շրջանառության հարկի դաշտում:

Իհարկե այս լուծումը, այս մեկնաբանությունը , այս որոշումը ոչնչով, կարելի է ասել, պատճառաբանված չէ և ընդամենը մեկ գերնպատակ ունի և դա, հավանաբար, փաստաբանական համայնքի նկատմամբ ներկա իշխանության քենն է, ներկա իշխանության վրդովմունքը դեպի հարաբերականորեն անկախ փաստաբանական համայնքը:

Ի դեմս փաստաբանների, իշխանություններն ունեն լուրջ կազմակերպված, մասնագիտորեն պատրաստված, փորձություններով անցած և կոփված հակառակորդի, մարդկանց, որոնք կարող են նաև առանց վարձատրության որևիցե մեկի պաշտպանը լինել, կարող են առանց վարձատրության լինել մարդկանց շահերի իրական օգնականը և կարող են տարատեսակ մաքսային հարկային վարչական իրավախախտումների տակ հեծեծող և տնքող մարդկանց ազատել տարատեսակ տուգանքային ճիրաններից և թակարդներից: Նախատեսվող փոփոխություններով շրջանառության հարկից դուրս հրավիրվող փաստաբանների համար փոխվում են հարկային դրույքները և մոտավոր աճը կազմելու է 600 տոկոս։ Ներկայումս կիրառվող բազայի նկատմամբ կիրառվող 5 %-անոց դրույքաչափը փոխարինվելու է ավելացված արժեքի 20 տոկոսանոց և շահութահարկի 18 տոկոսանոց դրույքաչափերի հանրագումարով:

Որպեսզի ընթերցողը պատկերացնի փաստաբաններին սպասվող ֆինանսական այս թակարդը և փորձանքը, մենք կկատարենք մի համեմատություն կոնկրետ օրինակի վրա։

Դիցուք, որևէ քաղաքացի փաստաբանի հետ որևէ վարչական իրավախախտման հետ կապված կնքում է պայմանագիր փաստաբանական ծառայություն ստանալու նպատակով։ Ենթադրենք մեկ միլիոն դրամի չափով, ապա այդ մեկ միլիոն դրամից փաստաբանը վճարում էր 50 000 դրամ որպես հարկի գումար, իսկ 2025 թվականի հունվարի մեկից հետո նույն պայմանագրի նույն գումարի դեպքում վճարելու է 48 0000 դրամ:

Այսինքն մտածել են, որ փաստաբանների հետ իրենք մտնելու են պարզապես կիսովի բիզնեսի մեջ:

Որո՞նք են այս որոշման վտանգները: Որոշման վտանգներից հիմնականը դա փաստաբանական համայնքին հասցվող ինստիտուցիոնալ վնասն է:

Այս մարդիկ, ներկա իշխանավորները փորձում են փաստաբաններին կանգնեցնել անլուծելի հարցի առջև: Աշխատե՞լ, թե՞ չաշխատել:

Կա մի նրբություն ևս, որը ոչ մասնագետները չեն նկատի։

Դա փաստաբանի ծառայության յուրահատկությունն է գիտելիքահեն լինելու իմաստով։ Եթե ավելացած հարկի դաշտում և շահութահարկի դաշտում աշխատող տնտեսվարողները հարկերը վճարում են ավելացված արժեքի բազայի և հետագայում շահութահարկն արդեն իսկ նրանց ունեցած եկամուտների և ծախսերի հանրագումարների տարբերության 18 %-ի չափով, ապա փաստաբանի աշխատանքի յուրահատկությունը կայանում է նրանում, որ նա սարքավորումներ ձեռք չի բերում և նրա հարկային դրույքաչափը տարածվելու է նրա ամբողջ հասույթի վրա և ոչ թե ավելացված արժեքի վրա:

Կարծում եմ հարցերից մեկն է նաև փաստաբանական համայնքում սերնդափոխության հետ կապված լրջագույն պրոբլեմը: Պատկերացրեք, որ ծախսերի դեպքում իհարկե փաստաբանները փորձելու են գումարը ստանալ իրենց դիմումատուներից, իսկ պաշտպանյալներն իրենց հերթին, իհարկե, փորձելու են կողմնորոշվել և հավասար պայմաններում հավասար հարկային բեռի պայմաններում, վարձել ավելի մեծ վաստակ ունեցող, ավելի հանրաճանաչ, ավելի փորձառու փաստաբաններին և կարելի է ասել, որ ընդամենը մի քանի տարի հետո Հայաստանում նոր երիտասարդ, նոր սերնդի փաստաբան չի լինելու, որովհետև նրանք պարզապես գործ չեն ունենալու, որովհետև մարդիկ առաջին հերթին խուսափելու են պայմանագրեր կազմելուց, նույնիսկ պայմանագրի կազմելու ժամանակ էլ փորձելու են կազմել ավելի փորձառու փաստաբանների հետ: Իհարկե, հասկանալի է, որ այս քայլով իշխանությունները գործող ական են տեղադրում, ընդհանրապես, իրավունքի պաշտպանների ամբողջ գործունեության և ամբողջ գաղափարախոսության հիմքում:

Հասկանալի է, որ փաստաբանների զգալի մասը փորձելու է ստվերային պայմանավորվածությունների գնալ պաշտպանյալների հետ, հավանաբար կանխիկ գումարի դիմաց, հավանաբար այլ միգուցե նաև բնամթերային հատուցման պայմաններում նրանք խուսափելու են այդ պայմանագրերի կազմումից կամ էլ պայմանագրերը կազմելու են ավելի փոքր գումարներով: Իհարկե հարկահավաքային եռանդ ունեցող իշխանությունները երրորդ անձանց միջոցով, օպերատիվ հետախուզական տարատեսակ մեթոդներով փաստաբանների այդ ստվերային գործարքները ֆիքսելու, և նրանց տուգանելու քայլեր կանեն, բայց փորձառու փաստաբանները ցանկացած դատարաններում պարզապես հաղթելու են և արդյունքում ոչ հարկ է վճարվելու, և ոչ էլ տուգանքներ։ Մտահոգիչ է նաև պաշտպանի գրասենյակին հասցվող անուղղակի, անխուսափելի մուլտիպլիկացի վնասը։

Ինչի մասին է խոսքը:

Բանն այն է, որ մեր հետզհետե է՛լ ավելի աղքատացող բնակչության մոտ կա մի հրաշալի հնարավորություն, որպեսզի նրանք պաշտպանեն իրենց իրավունքները անվճար հիմունքներով։ Դա փաստաբանական պալատին կից գործող հանրային պաշտպանի ինստիտուտն է: Պատկերացրեք, եթե փաստաբանական ծառայությունների գները շեշտակի աճում են, փաստաբանների ծառայություններից օգտվելու հնարավորությունները դառնում է՛լ ավելի թանկ, ապա որքա՞ն է ծանրաբեռնվելու հանրային պաշտպանի գրասենյակը: Դրա արդյունքում քաղաքացիները պարզապես զրկվելու են սահմանադրական իրավունքներից, իրավունքների պաշտպանությունից և այդ պաշտպանության հնարավորությունը դառնալու է ավելի թանկ և ավելի անմատչելի։ Կարծում եմ, որ կառավարության այդ ոլորտում մեթոդ, մեթոդաբանություն գրող, հորինող կամ մոգոնող անձնավորությունները շատ արագ կանգնելու են կոտրած տաշտակի առաջ և լինելու է հարկային մուտքերի ահռելի նվազում:

Եթե հաշվի առնենք նաև 2024 թվականի կեսերից հնարավոր տնտեսական ճգնաժամի առաջացման հավանականությունը, կարծում եմ` երկիրն ունենալու է լրջագույն խնդիրներ պետական բյուջե հարկային մուտքերի ապահովման իմաստով:

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 2687

Մեկնաբանություններ