ԱՄՆ-ը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան կապակցությամբ և հայտարարել, որ միջադեպի առնչությամբ տարածաշրջանային անվտանգության համար անմիջական սպառնալիք չի տեսնում։ «Հիմա, երբ Իրանը նոր նախագահ է ընտրում, մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Իրանի ժողովրդին և հանուն մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նրա պայքարին»,- ըստ BBC-ի՝ ասված է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի հայտարարության մեջ:               
 

Ինչո՞ւ Իսրայելը հիմա ցանկացավ Իրանին պատերազմի մեջ ներքաշել, արդյոք ջհուդամասոնական հանցախմբի բուն թիրախը մենք չե՞նք

Ինչո՞ւ Իսրայելը հիմա ցանկացավ Իրանին պատերազմի մեջ ներքաշել, արդյոք ջհուդամասոնական հանցախմբի բուն թիրախը մենք չե՞նք
06.04.2024 | 18:31

Հինգ օր առաջ՝ ապրիլի 1- ին, տեղի է ունեցել աննախադեպ մի բան. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ), որն աշխարհի ամենաագրեսիվ բանակներից մեկն է, եթե ոչ ամենաագրեսիվը, թեև իրական՝ գիշատչային բնույթը թաքցնելու նպատակով, հորջորջված է «պաշտպանության բանակ» անվանմամբ, հրթիռային հարված է հասցրել Սիրիայում Իրանի հյուպատոսությանը:

Դամասկոսում գտնվող Իրանի հյուպատոսությանը հասցված հարվածի հետևանքով զոհվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանում) երկու գեներալ- խորհրդականներ՝ Մոհամմադ Ռեզա Զահեդին (Սիրիայում և Լիբանանում «Քուդս» ուժերի հրամանատարը) և նրա տեղակալ Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին, ինչպես նաև նրանց ուղեկցող հինգ սպաներ: Ընդհանուր առմամբ, հարվածի հետևանքով զոհվել է13 մարդ: Նույն օրը Իսրայելը հարվածներ է հասցրել նաև Դամասկոսի մերձակայքին, տուժել են տեղի երկու բնակիչ:
Եթե նկատի ունենանք, որ հարվածը հասցվել է ոչ թե Սիրիայում ԻՀՊԿ ինչ- որ ստորաբաժանման կամ իրանական ինչ- որ կազմակերպության, այլ Սիրիայում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնին, իսկ դեսպանատունը, ինչպես ամբողջ աշխարհում է ընդունված, համարվում է տվյալ երկրի տարածք, ապա վստահաբար կարելի է ասել, որ հարված է հասցվել հենց Իրանին:
Ինչու՞ Իրանին հարվածը հասցվեց հենց հիմա, երբ իսրայելը Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնին կարող էր հարվածել դրանից մեկ շաբաթ, մեկ ամիս կամ, թեկուզ, մի քանի ամիս տարի առաջ: Սիրիայի տարածքում Իրանի բարձրաստիճան զինվորականներին նույնպես կարող էր սպանել ավելի վաղ: Եվ ո՞րն է Իրանին ուղղված Իսրայելի այդ հանդուգն մարտահրավերի կամ սադրանքի նպատակը, եթե ոչ Իրանին պատերազմի մեջ ներքաշելը և ոչ միայն…
Իսկ ինչու՞ հենց հիմա պատերազմի մեջ ներքաշել Իրանին:
Ջհուդամասոնական հանցախմբի, որի կողմից են ղեկավարվում թե՛ Իսրայելի սիոնիստական, թե՛ Ալիևի վարչակարգերը, նաև՝ Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության հիմնական մասը, բուն թիրախն արդյոք մենք չե՞նք, որպեսզի Իրանը Իսրայելի հետ պատերազմի մեջ ներքաշվելով, չկարողանա հակազդել Ադրբեջանին կամ ադրբեջանա- թուրքական տանդեմին, և նրանք կարողանան «Զանգեզուրի միջանցք» կոչվածի իրենց երազանքն իրականություն դարձնել, կամ ամբողջ Սյունիքը, Վայոց Ձորը, Տավուշի մարզն ու Գեղարքունիքն անջատել Հայաստանից, և ավելին՝ եթե հնարավոր լինի, հայերիս մի նոր ցեղասպանություն իրականացնել: Այս հարցերի ճիշտ պատասխանները շատ կարևոր են:
Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիյանին այսօր, ի պատասխան Սիրիայում Իրանի դեսպանատանն Իսրայելի հրթիռային հարվածի, սպառնացել է Իսրայելին ուժեղ հարվածով: Իսրայելն ուժեղ հարված կստանա Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա հարձակման համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարը Թեհրանում Երուսաղեմի օրվան նվիրված միջոցառումների ժամանակ:
«Իսրայելն ուժեղ հարված կստանա Սիրիայում իրանցի խորհրդականների սպանության համար»,- հայտարարել է նախարարն «Al Mayadeen» հեռուստաալիքին: Աշտիյանիի խոսքով՝ «պաղեստինցիներն անկասկած կհասնեն վերջնական հաղթանակի»: Նախարարը հավելել է, որ «այսօր աշխարհի բոլոր ժողովուրդները և տարածաշրջանում Դիմադրության ուժերն աջակցում են Պաղեստինի ժողովրդին»:
Երուսաղեմի օրը՝ հիմնադրված Իսլամական Հանրապետության հիմնադիր այաթոլլա Ռուհոլլա Մուսավի Խոմեյնիի կողմից ի նշան Պաղեստինի հետ համերաշխության, ամեն տարի նշվում է մահմեդականների համար սուրբ Ռամադան ամսվա վերջին ուրբաթ օրը: 2024 թ. Երուսաղեմի օրն համընկավ ապրիլի 5-ին։
«Ամբողջ Իրանը Պաղեստին դարձավ- Ողջ Իրանը գաղութատիրության դահիճի դեմ», «ԻԻՀ առաջնորդ. Ղոդսի համաշխարհային օրը կվերածվի Սիոնիստական ռեժիմի դեմ միջազգային ընդվզման». սրանք իրանական լրատվամիջոցների այսօրվա հրապարակումներից ընդամենը երկուսի գլխագրերն են:
Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանն ընդգծել է Իսրայելի դեմ Իրանի «վճռական» և «զղջում պարտադրող» գործողության անհրաժեշտությունը:
«Եթե սիոնիստները չսստանան իրենց ակնհայտ ագրեսիայի՝ «զղջում պարտադրող» պատասխանը, ապա, անշուշտ, կընդլայնեն իրենց ահաբեկչական գործողությունների շրջանակը,- գրել է Շահվերդյանն X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում:- Սիոնիստական վարչակարգը և նրանք, ովքեր ծուռ հայացքով են նայում Իրանին, լավ իմանան, որ Իրանի օրինական ու վճռական պատասխանը փոխադարձ գործողությունն է լինելու»։
«ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ռալֆ Գոֆը, որը ծառայում էր Մերձավոր Արևելքում, իսրայելական հարվածն անվանել է «աներևակայելի անխոհեմ»՝ նշելով, որ այն միայն կհանգեցնի Իրանի և նրա դաշնակիցների կողմից էսկալացիայի, ինչը «շատ վտանգավոր է» տարածաշրջանում ԱՄՆ զինվորականների համար», «Русская весна» – ի փոխանցմամբ , գրել է «New York Times» թերթը:
Ապրիլի 3- ին «Voxnews»- ին հղում կատարելով, «Русская весна»– ն տեղեկացրեց , որ Իրանը մտադիր է 48 ժամվա ընթացքում հարձակվել Իսրայելի վրա: Ի պատասխան Սիրիայում Իրանի հյուպատոսության ոչնչացման, կկիրառվեն հարյուրավոր ԱԹՍ-ներ և հրթիռներ։ Իսրայելական օդուժն արդեն մարտական պատրաստության մեջ է։ Տարածաշրջանում արդեն սկսվել են GPS- ի անջատման հետ կապված խնդիրներ։
Ինչպես մեզ հայտնի դարձավ այլ աղբյուրներից, Իսրայելի բանակը դրանք անջատել է Թել Ավիվում, Երուսաղեմում և այլ խոշոր քաղաքներում, որպեսզի իրանական ԱԹՍ- ները չկարողանան դրանցով կողմնորոշվել ու ճշգրիտ հարվածներ հասցնել իսրայելական թիրախներին:
Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը երեկ, «РИА Новости»– ի փոխանցմամբ, հայտնել է, որ ՑԱՀԱԼ- ի հրամանատարությունը, իրադրության օպերատիվ գնահատմանը համապատասխան, կարգադրել է ժամանակավորապես չեղարկել բոլոր մարտական ստորաբաժանումների զինծառայողների արձակուրդները:
«ՑԱՀԱԼ- ը գտնվում է պատերազմական վիճակում, և ուժերի տեղակայման հարցը մշտական գնահատման տակ է՝ անվտանգության արդի պահանջներին համապատասխան»,- նշված է ՑԱՀԱԼ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
ՈՒշագրավ է այս ամենի ֆոնին մամուլում այսօր հայտնված այն տեղեկությունը , որ Իրանի հարավ- արևմտյան, Իրաքին սահմանակից Խուզեստան նահանգում, իսկ հետո հենց Իրաքում գտնվող Ահվազ քաղաքի վրա նկատվել է թռչող լուսարձակող օբյեկտ, որի տեսանյութը տարածվում է իրանական սոցիալական ցանցերում: Թե ինչ է նկարահանվածը՝ ՉԹՕ՞, երկնաքա՞ր, Իրանի թևավոր հրթիռ կամ հիպերձայնային հրթի՞ռ, հավանաբար կիմանան մասնագետները:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5640

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ