Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբը հրապարակել է Հետաքննության բարձրագույն հանձնաժողովի առաջին զեկույցը նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառների վերաբերյալ՝ հայտնում է Tasnim գործակալությունը։ Ընդգծվում է, որ կործանված ուղղաթիռի բաղադրիչների վրա հրազենի հետքեր կամ արտաքին ազդեցության այլ նշաններ չեն եղել։ Հաղորդվում է նաև, որ բարձրություն հավաքելուց հետո ուղղաթիռը սկսել է այրվել։               
 

Ադրբեջանի հարձակման կամ մեծ պատերազմի ժամանակը

Ադրբեջանի հարձակման կամ մեծ պատերազմի ժամանակը
12.04.2024 | 14:03

Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը մեկուսի և անկախ չէ տարածաշրջանում և աշխարհում առկա աշխարհաքաղաքական իրողություններից և ռազմաքաղաքական զարգացումներից, հետևաբար վերոնշյալի առումով ցանկացած կանխատեսում պետք է անել ելնելով հենց նշված մեկնակետից:

Դատելով ամենից, աշխարհում ավելի մեծ պատերազմ է սպասվում, որի ընթացքում էլ կսկսվի կամ առնվազն սպասելի է Ադրբեջանի հարձակումը: Ապրիլի 10- ի մեր «Նիկոլն Ալիևի առերևույթ աջակից- հանցակից, կամ՝ ինչ են բացահայտում Հայաստանի

քարտեզները- 6» հրապարակմամբ արդեն նշել ենք, որ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի վրա հարձակվելու, շատ հնարավոր է, լայնամասշտաբ պատերազմի:

Լայնամասշտաբ պատերազմի սանձազերծումից առաջ, Ադրբեջանը թերևս պետք է համոզված լինի, որ այդ պատերազմին Հայաստանի կողմից անմիջականորեն չեն մասնակցի Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը և Իրանը:

ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի չմասնակցելու համար, եթե Ադրբեջանը չի հետապնդում Ռուսաստանն իր և իր ռազմավարական դաշնակից Թուրքիայի հետ պատերազմի մեջ ներքաշելու և ՌԴ- ի համար 2- րդ ճակատ բացելու նպատակ, մեր արտաքին թշնամուն անհրաժեշտ է, որ Հայաստանի ներքին թշնամիները՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլը և իր ոհմակը, Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերություններն այն աստիճան փչացնեն ու նույնիսկ վերածեն թշնամականի, որ նրանք մեզանից ձեռք քաշեն, թողնեն Ադրբեջանի ԶՈՒ հարձակման դեմ միայնակ: Նիկոլն իր ՔՊ- ական ոհմակի հետ վերջին շրջանում հենց դրանով էլ զբաղված է:

Ադրբեջանի համար պակաս կարևոր չէ պատերազմին Իրանի մասնակցության հնարավորության բացառումը, ինչը կարող են ակնկալել միայն Իսրայել- Իրան լայնամասշտաբ պատերազմի դեպքում:

Մինչ ռազմաքաղաքական զարգացումներին անդրադառնալը, նշենք, որ խորհրդապաշտության (միստիկայի) ու թաքնագիտության (էզոթերիկայի) տեսանկյունից նույնպես ինչ-որ պատերազմ է սպասվում, ինչը զարմանալիորեն համընկնում է ռազմաքաղաքական զարգացումների արդյունքում կանխատեսելի պատերազմին:

Հին աշխարհում, օրինակ, Եգիպտոսում ընդունված էր Արեգակի խավարումը համարել պատերազմի նախանշան: Մեր օրերում էլ աստղագուշակները կարծում են, որ այդ տիեզերական իրադարձությունը կարող է ազդել մարդկանց կյանքի վրա: Աստղագուշակության մեջ խավարումը համարվում է ուժեղ էներգետիկ իրադարձություն:

Ինչպես արդեն հայտնի է, ապրիլի 8- ին տեղի ունեցավ 2024 թ. առաջին արեգակնային խավարումը, ընդ որում, ամբողջական խավարումը: Կարելի է մտածել՝ հետո՞ ինչ, անցած տարիների, տասնամյակների ընթացքում Արեգակի բազմաթիվ խավարումներ են եղել, այդ թվում՝ ամբողջական… Օրերս տեղի ունեցած Արեգակի խավարումը, սակայն, տարբերվում է նախորդներից, քանի որ դրան համընկել են երկնային երկու այլ իրադարձություն:

Դրանցից առաջինը Երկրի մոտով Պոնս- Բրուքսի գիսաստղի անցնելն է, որը հայտնի է իր բնորոշ կանաչ փայլով: Պոնս-Բրուքսի գիսաստղի, որը հայտնի է նաև որպես Սատանայի գիսաստղ, այցը կհամընկնի Արեգակի ամբողջական խավարման ժամանակի հետ, որը տեղի կունենա ապրիլի 8-ին. այս մասին ավելի վաղ, «Газета.Ру»– ի փոխանցմամբ , հաղորդել է «LiveScience» պորտալը: Նույն հրապարակման համաձայն՝ «Պոնս- Բրուքսի գիսաստղի «infernal» (սատանայական, դիվային.- Ա. Հ.) անվանումը պայմանավորված է նրանով, որ ժամանակ առ ժամանակ նրա վրա աճում են եղջյուրներ հիշեցնող բնորոշ կազմավորումներ»: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, Սատանայի աչքերը նույնպես կանաչ են:

Հաջորդ երկնային իրադարձությունն այն է, որ օրերս տեղի ունեցած խավարման ժամանակ Մերկուրին, «Известия»– ի տեղեկացմամբ, գտնվում է հետադիմական շարժման մեջ, իսկ Լուսինը և Արեգակը Խոյ համաստեղությունում են: Կենդանակերպի այս ներկայացուցիչը խորհրդանշում է մարտականությունը, ռազմատենչությունը:

«Ժամանակը, որից շատերը վախենում են, կգա արդեն ապրիլի սկզբին, դժվարությունները կտևեն գրեթե ամբողջ ամիս, կանխատեսում են աստղագուշակները»,- անդրադառնալով Մերկուրիի հետադիմությանը, անցյալ ամսավերջին տեղեկացրել է «Известия»– ն:

Թողնենք խորհրդապաշտությունը, թաքնագիտությունը, աստղագուշակությունը և աստղագուշակներին, չհավատանք նրանց և անցնենք անհամեմատ լուրջ տեղեկությունների ներկայացմանը, որոնք չենք կարող անտեսել:

Սիրիայում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնին

ապրիլի 1-ին Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ), իրականում ագրեսիայի համար նախատեսված և այդ նպատակին ծառայող բանակի հրթիռային հարվածից հետո տարբեր ենթադրություններ, կանխատեսումներ, մեկնաբանություններ ու վերլուծություններ եղան, թե Իրանն ինչպես կպատասխանի Իսրայելին՝ անմիջականորեն ի՞նքը կհարվածի, թե՞ Իսրայելին կհարվածեն տարածաշրջանում, մասնավորապես, Լիբանանում, Իրաքում, Սիրիայում գտնվող և Իրանի հետ սերտ կապեր ունեցող շիա խմբավորումները, ինչպիսին, օրինակ, լիբանանյան «Հըզբոլահ»-ն է, կամ գուցե Եմենի հուսիների՞ միջոցով պատասխան հարվածը կհասցվի…

Քննարկվում է նաև այն հարցը, թե ինչպիսին կլինի պատասխան հարվածը՝ խորհրդանշական բնույթ ունեցո՞ղ, որը լուրջ վնաս չի պատճառի Իսրայելին ու չի հանգեցնի պատերազմի, այսինքն՝ հարվածը կհասցվի զուտ նրա համար, որ Իսրայելի ագրեսիան անհետևանք թողնել և Իրանի միջազգային հեղինակությունը սասանել հնարավոր չէ, թե՞ Իրանի կամ նրա հետ կապված այս կամ այն խմբավորման հարվածն Իսրայելի համար կլինի ավերիչ, բավական ցավոտ՝ հանգեցնելով նաև երկրի ռազմական ու քաղաքական շրջանակներում զոհերի:

Ինչպես արդեն նշել ենք մեր նախորդած հրապարակումներից մեկում, Դամասկոսում գտնվող Իրանի հյուպատոսությանը հասցված հարվածի հետևանքով զոհվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի ԶՈՒ էլիտար ստորաբաժանում) երկու գեներալ- խորհրդականներ՝ Մոհամմադ Ռեզա Զահեդին (Սիրիայում և Լիբանանում «Քուդս» ուժերի հրամանատարը) և նրա տեղակալ Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին, ինչպես նաև նրանց ուղեկցող հինգ սպաներ: Ընդհանուր առմամբ, հարվածի հետևանքով զոհվել են 13 մարդ: Նույն օրը Իսրայելը հարվածներ է հասցրել նաև Դամասկոսի մերձակայքին, տուժել են տեղի երկու բնակիչ:

Եթե վերոնշյալ հարցերից առաջինի (հարվածն Իրանի՞, թե՞ նրա դաշնակցի կողմից) առնչությամբ դեռ որոշակիություն չկա, ապա մյուսի կապակցությամբ արդեն թերևս պարզ է, որ Իսրայելին պատասխան հարվածը լինելու է ոչ թե ձևական, այլ բավական լուրջ, խոշոր հարված, ինչը մեծացնում է մեծ պատերազմի հավանականությունը:

Ինչպես, «Lenta.Ru»ի փոխանցմամբ, գրել է «Bloomberg» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ-ի հետախուզական հանրության վրա, Իսրայելն առաջիկա օրերին անխուսափելիորեն խոշոր հարվածի կենթարկվի Իրանի կամ նրա դաշնակիցների կողմից:

Գործակալությունը ճշտել է, որ նման եզրակացության են հանգել ԱՄՆ հետախուզական հանրությունում: Ենթադրվում է, որ Թեհրանը ռազմական և կառավարական օբյեկտներին հարվածելու համար կօգտագործի բարձր ճշգրտության հրթիռներ կամ անօդաչու թռչող սարքեր: Ընդ որում, պոտենցիալ թիրախների ցանկում քաղաքացիական օբյեկտներ չկան։

Ամերիկյան լրատվական գործակալության վերոնշյալ հրապարակումն արժանահավատ է դառնում, եթե հաշվի առնենք նաև ՌԴ արտգործնախարարության՝ Ռուսաստանի քաղաքացիներին ուղղված այսօրվա նախազգուշացումը: ԱԳՆ- ն ռուսաստանցիներին համառորեն խորհուրդ է տալիս զերծ մնալ Մերձավոր Արևելքի տարածաշրջան, հատկապես Իսրայել, Լիբանան և Պաղեստինյան տարածքներ այցելություններից, բացառությամբ ծայրահեղ անհրաժեշտության դեպքերի. Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

(շարունակելի)


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 6350

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ