• Արցախցի կանանց ու երեխաների բողոքի ակցիան ԵՄ գրասենյակի մոտ

    Արցախցի կանանց ու երեխաների բողոքի ակցիան ԵՄ գրասենյակի մոտ

    26.10.2020| 14:03
    Արցախցի կանայք ու երեխաները բողոքի ակիցիա են իրականացնում ՀՀ-ում ԵՄ գրասենյակի մոտ։ Նրանք հանդիպում են պահանջում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ՝ նշելով, որ նամակ պետք է փոխանցեն։
  • Հալեպում հաջակցություն Արցախի մասշտաբային ակցիա է անցկացվել

    Հալեպում հաջակցություն Արցախի մասշտաբային ակցիա է անցկացվել

    26.10.2020| 13:49
    Սիրիայում բազմամարդ ակցիա է անցկացվել՝ ի աջակցության Արցախի: Ռուսական Wargonzo նախագծի արաբական բաժնի ֆիքսած կադրերում երևում է, որ Սիրիայի Հալեպ քաղաքում բնակիչները հավաքվել են՝ ի նշան Արցախի ժողովրդի հետ համերաշխության և միջազգային ահաբեկչության դեմ նրանց պայքարի: Այս մասին ասվում է նախագծի թելեգրամյան ալիքում:
  • Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 78810

    Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 78810

    26.10.2020| 13:32
    Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 973-ով՝ հասնելով 78810-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 16 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
  • Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով երթ Փարիզում

    Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով երթ Փարիզում

    26.10.2020| 13:31
    Երեկ Փարիզում տեղի է ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած երթը, որի նպատակն էր Ֆրանսիայից և միջազգային հանրությունից պահանջել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
  • Հունաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թուրքիայի նոր ծովային ծանուցումը խախտում է միջազգային իրավունքը

    Հունաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թուրքիայի նոր ծովային ծանուցումը խախտում է միջազգային իրավունքը

    25.10.2020| 21:05
    Թուրքիայի սեյսմիկ հետազոտության վերաբերյալ Navtex-ի նոր ծովային ծանուցումը, որը Ռոդոս կղզուց հարավ, Հունաստանի մայրցամաքային շելֆի սահմաններում, մի խումբ ռազմանավերի ուղեկցությամբ իրականացնում է Oruc Reis նավը՝ խախտում է միջազգային իրավունքը՝ ասվում է Հունաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
  • Աջարիայի հայերն աջակցում են Արցախին

    Աջարիայի հայերն աջակցում են Արցախին

    25.10.2020| 21:02
    Աջարիայի հայերն Արցախին իրենց աջակցությունը հայտնելու նպատակով խաղաղ ցույց են կազմակերպել: Ցուցարարները հավաքվել են Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու տարածքում ու երթով շարժվել դեպի Աջարիայում ՀՀ հյուպատոսարան:
  • Ադրբեջանական տեսանյութի 8 հայ գերիների մասով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ

    Ադրբեջանական տեսանյութի 8 հայ գերիների մասով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ

    25.10.2020| 20:58
    ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչությունը ՄԻԵԴ դիմում է ներկայացրել 8 ռազմագերիների մասով, ում վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում հոկտեմբերի 22-ին տեսանյութ էր տարածվել՝ ասել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
  • Հայերը ավտոշարասյունով շրջել են Բեռլինում՝ հաջակցություն Հայաստանին

    Հայերը ավտոշարասյունով շրջել են Բեռլինում՝ հաջակցություն Հայաստանին

    25.10.2020| 20:53
    Բեռլինում մի խումբ հայեր ավտոշարասյունով անցել են Բեռլինի փողոցներով՝ հաջակցություն Հայաստանին Լեռնային Ղարաբաղի համար Ադրբեջանի հետ հակամարտությունում: Ավտոշարասյունը Հոլոքոստի հուշահամալիրի և Բրանդենբուրգի դարպասի մոտով շարժվել է դեպի Հաղթանակի սյունը:
  • Ադրբեջանն արգելված զենքեր է օգտագործում Լեռնային Ղարաբաղում

    Ադրբեջանն արգելված զենքեր է օգտագործում Լեռնային Ղարաբաղում

    25.10.2020| 17:47
    Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Ստեփանակերտի քարտեզը, որտեղ Ադրբեջանն արգելված զինատեսակներ է կիրառել՝ նշված է կազմակերպության թվիթերյան էջում։
  • ԱՀԿ. COVID-ի նոր դեպքերի թիվը աշխարհում ռեկորդային է

    ԱՀԿ. COVID-ի նոր դեպքերի թիվը աշխարհում ռեկորդային է

    25.10.2020| 17:44
    COVID-ի նոր դեպքերի թիվը աշխարհում ռեկորդային է՝ մեկ օրում գրանցվել է 465 322 դեպք՝ հայտարարել է ԱՀԿ-ն: Նախորդ ռեկորդը գրանցվել է հոկտեմբերի 23-ին՝ 445 419 վարակված: Օրական դեպքերի թիվն ավելի շատ ԱՄՆ-ում է (60 419), երկրորդ տեղում Հնդկաստանն է (49 863), երրորդում՝ Ֆրանսիան (45 422):