«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 
  • Այգին բետոնապատեցին, ծառերը, գազանանոցի գազանների նման, երկաթյա շրջանակների մեջ առան

    Այգին բետոնապատեցին, ծառերը, գազանանոցի գազանների նման, երկաթյա շրջանակների մեջ առան

    19.03.2024| 07:34
    Արևոտ, անուշ օր էր, իջել էի Մերգելյան՝ իմ մանկության թաղերը։ Մերգելյանի այգին լրիվ քարուքանդ են արել։ Խոսում են, որ ուզում են առաջվա այգին վերականգնել։ Ես էդ այգում եմ մեծացել։ Ինչքա՜ն ենք խաղացել այգու խոտերի ու ծառերի մեջ։ Հետո այգին բետոնապատեցին, ծառերը՝ գազանանոցի գազանների նման, վանդակների ու երկաթյա շրջանակների մեջ առան, շուրջները սեղան-աթոռ շարեցին ու սրճարան սարքեցին, կարուսել-մարուսել դրեցին՝ էլի վանդակների մեջ, ինչ-որ խցիկներ, վագոններ ցցեցին այգու մեջտեղում: Ու սկսեցին ամեն սանտիմետրից փող քամել՝ հետսովետական ազատ քրեական հարաբերությունների օրենքներով։ Երբ այգով անցնում էի, ինձ թվում էր, թե այգին բանտարկել են՝ բետոնախեղդ, վանդակներով, շղթաներով ու կողպեքներով կապկպած:
  • ՈՒ էդ նույն պահին Ալիևը Ստեփանակերտից ելույթ է ունենում

    ՈՒ էդ նույն պահին Ալիևը Ստեփանակերտից ելույթ է ունենում

    18.03.2024| 17:30
    Ճիշտն ասած, որոշել էի էլ բան չգրել, նույնիսկ էջս փակել, բայց բաներ են տեղի ունենում՝ ուղղակի քարացած-նստած եմ։ Նիկոլը գնացել Տավուշի ժողովրդին հավաքել, ասել է՝ կա՛մ տուն-տեղ հանձնում եք թուրքին, հեռանում, կա՛մ Ադրբեջանը և Թուրքիան պատերազմ են սկսում
  • Կորուստը սիրո կշռաքարն է

    Կորուստը սիրո կշռաքարն է

    18.03.2024| 07:16
    Ես գիտեի՝ միայն մեծերն են մեռնում, իսկ երեխեքն անմահ են։ Բայց մի օր եկա մանկապարտեզ, տեսնեմ՝ դաստիարակչուհին լացում է։ Մեր խիստ դաստիարակչունին՝ մեծ, սպիտակած մազերով կին․․․ ու երեխեքի առաջ լացում է՝ թաշկինակով աչքերը սրբում ու լուռ հեկեկում։ Տարօրինակ էր։ Երեխեքից ով արդեն եկել էր, ամեն մեկը մի անկյուն մտած, գլուխը կախ ինչ-որ բանով էր զբաղված, աշխատում էին ուշադրություն չգրավել, չանհանգստացնել նրան։
  • Ձևը դարձավ կուռք, իսկ բովանդակությունը լրիվ կորցրեց իր բովանդակությունը

    Ձևը դարձավ կուռք, իսկ բովանդակությունը լրիվ կորցրեց իր բովանդակությունը

    17.03.2024| 06:55
    Գիտե՞ք հին սերունդն ինչով է տարբերվում նորից. եթե մի սիրուն տարա ձեռն ընկնի, կյանքում դեն չի նետի։ Ասենք՝ խանութից սիրուն, ձևավոր բանկայով սերկևիլի ջեմ է առել, որ հիմա հազար տեսակի ամանով ծախում են՝ էլ կլոր, էլ քառակուսի, էլ օվալաձև, էլ Մոնա Լիզայի կոնքերով։ Ջեմը կուտի, հետո ամանը կլվանա, կսրբի ու մեջը չորացրած ռեհան կպահի։ Վիսկիի շիշը հո չի՞ գժվել՝ դեն նետի, մեջը տնական խնձորի քացախ կպահի, եթե տնական թթի օղի կամ ժավելի սպիրտ չունենա, իսկ հալած յուղի էն գունավոր պլաստմասայե ամանների մեջ շաքարավազ կամ կարմիր լոբի կպահի։ Բա ափսոս չի՞ դեն նետի էդ սիրուն ամանները։
  • Չզզվեցի՞ք էս  «իրեք մանեթանոց» լացից ու մազ պռճոկելուց

    Չզզվեցի՞ք էս «իրեք մանեթանոց» լացից ու մազ պռճոկելուց

    16.03.2024| 18:52
    Տատերի ասած ՝ էդ ու՞մ եք ըրմացնում ....Այ փիլթա-փիլթա ըլի ձեր լեզուն, կռնատակներումդ օխտը մոծուկ դուս գա, ջաններդ որդնոտի, որ գլխի ընկնեք, թե կենդանի մարդու վրա սուգ ու շիվան չեն անի: Աստծուն դժարեկան բան է դա:
  • Սովետի «փԴած» սերունդը ...

    Սովետի «փԴած» սերունդը ...

    16.03.2024| 16:00
    1980-ի Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտում Հայերը Բերդ են պարում` ՄԱՍԻՍ սարի ֆոնին:
  • Էս կոչակենացային հայտարարությունները 100-ամյա պատմություն ունեն

    Էս կոչակենացային հայտարարությունները 100-ամյա պատմություն ունեն

    16.03.2024| 14:00
    Գուցե ինձ դավադրապաշտության մեջ մեղադրեք կամ կոնսպիրոլոգ սարքեք, բայց ես համարյա կասկած չունեմ, որ էս ամեն ինչը սկսվեց Ռիչարդ Մուրի (բրիտանական Մ6-ի պետ) Հայաստան գալուց հետո, երբ կառավարական ռելիզում մի քանի ֆիկտիվ նկար դրեցին...
  • Շամշադինցիներին բացատրել եմ, որ նիկոլը թուրքի գործակալ է, եթե նիկոլին ընտրեն, թուրքը մտնելու է Տավուշ, բա՞յց…

    Շամշադինցիներին բացատրել եմ, որ նիկոլը թուրքի գործակալ է, եթե նիկոլին ընտրեն, թուրքը մտնելու է Տավուշ, բա՞յց…

    16.03.2024| 07:22
    Մեր մի կողմը Շամշադինից է, մյուսը՝ Սյունիքից՝ Մեղրիից: Շամշադինը հատուկ ձևով եմ միշտ սիրել: Աշխարհի տարբեր տեղերից մարդկանց տարել եմ Շամշադինի գեղեցկությունը ցույց տալու: Նույնիսկ շատ հայեր Շամշադինի տեղը չգիտեին:
  • Միլիոնավոր մարդկանցից էն միակ երջանիկը, որին բախտ էր վիճակվել ծիծաղ ծնվել

    Միլիոնավոր մարդկանցից էն միակ երջանիկը, որին բախտ էր վիճակվել ծիծաղ ծնվել

    15.03.2024| 16:28
    Այսօր Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է
  • Երկաթի կտորին հիշողություններ չեն կպչում

    Երկաթի կտորին հիշողություններ չեն կպչում

    14.03.2024| 07:28
    Մեր հեռախոսապաշտ հասարակության մեջ դարաշրջանն այֆոնի մոդելով է որոշվում՝ այֆոն 1-ի դարաշրջան, այֆոն 5-ի դարաշրջան և այլն։ Երևի մի հիսուն տարի հետո տատը թոռներին կպատմի, որ դեռ այֆոն 9-ի օրոք է ամուսնացել, ու հենց առաջին գիշերն անկողնում ամուսինը հեռախոսը ձեռքից վերցրել է, որովհետև պարզվել է, որ առանց հեռախոսի էլ կարելի է իրար հետ շփվել։ Իսկ թոռները կասեն՝ ա՛յ տատ, դու էդ ի՜նչ նախնադարյան ժամանակներում ես ապրել, ուրեմն, էդ ծանր երկաթի կտորը ձեռներդ փողոց էիք դուրս գալիս, հա՞։