ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Ասում են...

Ասում են...
13.04.2018 | 08:31

...թե ձևավորվելիք կառավարության հարցում սպասումներն արդեն անտանելի են դառնում, մասնավորապես, առողջապահության նախարարի հարցում. հավակնորդներն անսահման շատ են, նրանցից յուրաքանչյուրն անում է ամեն ինչ, որպեսզի «всех белее и милее» լինի` այս մի քանի օրվա մեջ. ուռուցքաբանականում` Տանանյանենց հիվանդանոցում, արտառոց հարգալից են սկսել վերաբերվել հիվանդներին, պետպատվերի նորմերին, Արտավազդ Սահակյանին էլ լոբբինգ են անում ոչ միայն կոալիցված դաշնակցականները, այլև մոտիկ-հեռու «բարեկամները»:

Իսկ Իզմիրլյան հիվանդանոցի «ակունքներում» կանգնած Չարչյան ու Մուրադյան Արմենների հույսն ու հավատն էլ Վեհափառ Գարեգին Բ-ն է:

Դիտվել է՝ 12076

Մեկնաբանություններ