Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյան. Վենդետա չի լինելու, ատելություն չի լինելու, վրեժխնդրություն չի լինելու

Նիկոլ Փաշինյան. Վենդետա չի լինելու, ատելություն չի լինելու, վրեժխնդրություն չի լինելու
24.04.2018 | 01:05

Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. ՙԺողովուրդ ջան, Հայաստանում երկար տարիներ հաստատված է եղել ատելության, վրեժխնդրության, վենդետայի մթնոլորտ, ես ուզում եմ ևս մեկ անգամ մենք իրար հետ արձանագրենք, որ Հայաստանում ատելության մթնոլորտի էջը փակված է»:


Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` շարունակելով իր ելույթը:
«Ես ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր մտածում են, համարում են, թե այս հեղափոխությունը թշնամական է իրենց նկատմամբ, ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր հիմա ճամպրուկներն են հավաքում կամ մտածում են հավաքելու մասին, ուզում եմ դիմել այն բոլոր քաղաքացիներին, գործարարներին, ովքեր անհանգստություն ունեն քաղաքական այս գործընթացի նկատմամբ և մտածում են, թե սկսվելու է վրեժխնդրություն և վենդետա: Հարգելիներս, մի արեք այդ բանը, որովհետև վենդետա չի լինելու, ատելություն չի լինելու, վրեժխնդրություն չի լինելու, Հայաստանի Հանրապետությունում այս պահից սկսած հաստատվելու է օրինականության, հավասարության, եղբայրության և ազգային միասնականության մթնոլորտ»:


Նա շնորհակալություն հայտնեց Արցախի Հանրապետության իշխանություններին, որ նրանք, ի հեճուկս տարածվող ստահոդ լուրերի, այս իրավիճակում պահպանեցին կատարյալ զսպվածություն և չեզոքություն և չտրվեցին սադրանքներին:
Հաջորդը` մենք վարչապետի հիմա արդեն ժամանակավոր պաշտոնակատարի հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություն, որ թավշյա հեղափոխության ձերբակալվածները պետք է անհապաղ ազատ արձակվեն: «Ես ակնկալում եմ, որ մեր շարժման բոլոր ձերբակալված ու կալանավորված անդամները մինչև օրվա վերջ, մինչև մեր միջոցառման ավարտը, որից հետո համերգ է լինելու, նրանք բոլորը առանց բացառության պետք է ազատ արձակվեն»,- ասաց նա:


Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ քանի որ Սերժ Սարգսյանն արդեն հեռացած է, իրենք պատրաստվում են չորեքշաբթի օրը՝ առավոտյան ժամը 11-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում շարունակել բանակցությունները վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ` իշխանության անցնցում փոխանցման օրակարգի շուրջ: «Ես հույս ունեմ, որ ՀՀԿ վերնախավը միանշանակ և անվերապահորեն կճանաչի ժողովրդական թավշյա, ոչ բռնի հեղափոխության հաղթանակը: Այս փաստի արձանագրումը որքան շուտ տեղի ունենա, այնքան ավելի լավ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար»,- ասաց նա:


Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը ցանկանում է, որ միանշանակ և աներկբա արձանագրվի՝ ոչ բռնի հեղափոխությունը չի կարող կիսատ մնալ, այն պետք է շարունակվի մինչև վերջ: «Եվ ես հույս ունեմ, որ դուք բոլորդ կանգնած եք հանուն վերջնական հաղթանակի,- ասաց նա՝ հավելելով,- եթե Սերժ Սարգսյանը և հանրապետականը հույս ունեն, որ այս ամենի արդյունքում ստեղծելու են մի իրավիճակ, որ իրենք շարունակելու են ստվերային կառավարել երկիրը, ես ուզում եմ, որ արձանագրեն, որ ժողովուրդը հաղթել է, և ժողովրդի հաղթանակը պետք է ճանաչվի անվերապահորեն»:

Դիտվել է՝ 2860

Մեկնաբանություններ