Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Ասում են...

Ասում են...
11.06.2018 | 00:17

...թե սփյուռքի ինքնատիպ նախարար Մխիթար Հայրապետյանը նեղ միջավայրում օրերս «գտել» է, որ անհրաժեշտ է «գնալ Սիրիա, լավ փիար կըլնի»։ Ընդհանուր առմամբ, նորերը սիրում են «Բելիտաժում» նստել-նարգիլե ծխել ու «ազգի փիար վիճակը ծանրացնել սրտներին»։

Կհանդիպի՞ Սիրիայում Մխիթարը Ասադին, թե ոչ, «չի ասել»։ «Փիար» տրամանաբանությամբ առաջնորդվող իշխանության որոշ անդամների համար անգամ Սիրիան բացառապես գովազդվելու լայն դաշտի, երբեմն լուրջ գայթաքարի է վերածվում։ Հիշենք, որ նույն Սիրիայի հարցով նոր իշխանություններն արդեն իսկ տարընթերցում են ունեցել ամերիկյան կողմի, մասնավորապես, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան հետ՝ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների և ԱԱԾ քարտուղարների հանդիպման ժամանակ հնչեցրած ելույթի առնչությամբ, ուր վերջինս ասել էր, թե Ռուսաստանը նպաստել է Սիրիայում լարվածության թուլացմանը, ինչին ամերիկյան կողմը կտրականապես համաձայն չի եղել և բարձրաձայնել է այդ մասին։

Դիտվել է՝ 19367

Մեկնաբանություններ