ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Ասում են...

Ասում են...
20.11.2018 | 13:31

...թե այսօր, երբ Արթիկի ՔՊ տեղական կառույցում լուրջ բողոք է հասունանում իշխանությունների, «մայր» ՔՊ-ի դեմ, ավելին, արթիկցի ՔՊ-ականները խոստացել են փողոցներ փակել՝ անարդար համամասնական ցուցակ կազմելու պատճառով, նույն իշխանությունները շատ բարձր են գնահատել հեղափոխության օրերին ՀՀԿ գրասենյակի դիմաց «դագաղ դրած» Արթիկի «կոմունալի» պետ Ռաֆիկ Պետրոսյանին, որը հայտնի է Փուչ մականունով և նրա որդուն՝ Սարգսին, «պատիվ են արել», որպես «դագաղ դրածի» որդու, ներառել «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում։ Այս պահին պարզ չէ՝ ինչո՞վ են պարգևատրվել Երևանի փողոցներում ՀՀԿ-ական պատգամավորների անուններով սև ժապավեններ փակցրածներն ու սգո ծաղկեպսակ դրածները։

Դիտվել է՝ 14074

Մեկնաբանություններ