Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հաղթողներն ու մրցանակակիրները հայտնի են

Հաղթողներն ու մրցանակակիրները հայտնի են
12.03.2019 | 02:01

Մարտի 10-ին «Մարզաձևերի զարգացման համալիր հանրապետական կենտրոն» (նախկին ՄԻԿԱ) մարզադահլիճում տեղի է ունեցել Հայաստանի սամբոյի տղամարդկանց առաջնությունը: Մասնակցել են Երևանի, Արցախի ու ՀՀ մարզերի ուժեղագույն սամբիստները՝ տեղեկանում ենք սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից: Ըստ քաշային կարգերի ներկայացնենք չեմպիոններին ու մրցանակակիրներին՝

52 կգ քաշային կարգ
1. Տիգրան Կիրակոսյան, Վանաձոր
2. Վահան Շահբազյան, Գյումրի
3. Արմեն Ռազգոյան, Բյուրեղավան

57 կգ քաշային կարգ
1. Գրիգոր Մխիթարյան, Գյումրի
2. Պողոս Բադալյան, Երևան
3. Դավիթ Իսրայելյան, Արցախ
3. Արթուր Մանուկյան, Վանաձոր

62 կգ քաշային կարգ
1. Մաքսիմ Մանուկյան, Գյումրի
2. Էրիկ Հարությունյան, Երևան
3. Արման Նիազյան, գ. Սևքար, Տավուշի մարզ
3. Դանիել Գաբրիելյան, Երևան

68 կգ քաշային կարգ
1. Ռաֆիկ Մանուկյան, Սպիտակ
2. Արտյոմ Ավետիսյան, Գյումրի
3. Մհեր Մերջանյան, Վանաձոր
3. Նարեկ Բրության, Վանաձոր

74 կգ քաշային կարգ
1. Ռոբերտ Գաբրիելյան, Երևան
2. Արթուր Հակոբյան, Վանաձոր
3. Արման Հարությունյան, Արցախ
3. Գրիգորի Ներսիսյան, Արցախ

82 կգ քաշային կարգ
1. Վահագն Չալյան, Արցախ
2. Դավիթ Գրիգորյան, Արցախ
3. Միշա Նազարյան, Գյումրի
3. Վարդան Խաչատրյան, Երևան

90 կգ քաշային կարգ
1. Էդիկ Պետրոսյան, Սպիտակ
2. Գրիգոր Սահակյան, Գյումրի
3. Նարեկ Համբարձումյան, Արցախ
3. Մհեր Կարապետյան, Աբովյան


100 կգ քաշային կարգ
1. Արման Ավանեսյան, Արցախ
2. Գոռ Գյունաշյան, Երևան
3. Էդուարդ Հակոբյան, Երևան
3. Ավետիք Պողոսյան, Երևան

+100 կգ քաշային կարգ
1. Հակոբ Առաքելյան, Երևան
2. Արթուր Բունիաթյան, Սպիտակ
3. Ժորա Լագզյան, Երևան
3. Ալբերտ Սարգսյան, Աբովյան

Բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները ստացել են մեդալներ, դիպլոմներ, դրամական պարգևներ: Առաջնության արդյունքներով կձևավորվի Հայաստանի ազգային հավաքականը, որը մայիսի 16-20-ին կմասնակցի Իսպանիայում անցկացվող Եվրոպայի առաջնությանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1818

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ