Այսօր առավոտյան ժամը 6-ին, Վլադիկավկազից, որտեղ անցկացվել է բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունը, հայրենիք է վերադարձել մեր ընտրանին՝ բերելով չեմպիոնական, փոխչեմպիոնական մեկական ու երեք բրոնզե մեդալ: Աշխարհամասի ուժեղագույնի կոչմանն է արժանացել Անուշ Գրիգորյանը, փոխչեմպիոն է դարձել Անի Հովսեփյանը: Բրոնզե մեդալների են արժանացել Վախթանգ Հարությունյանը, Հրայր Շահվերդյանը, Գուրգեն Հովհաննիսյանը: Սա մեր բռնցքամարտի համար բավականին ծանրակշիռ հաջողություն է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ