«ՈՒկրաինան ոչինչ չի արել Իրանի հարցում։ Այն ամենը, ինչ Զելենսկին ասել է մեզ օգնելու մասին, զուտ քաղաքական նպատակներով է, պարզապես փիառի համար։ Նրանք ոչինչ չեն արել»,- MS NOW-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ Զելենսկու հետ ավելի դժվար է գործ ունենալը, քան՝ Պուտինի։               
 

Վանեցյանից էլ են բիզնես խլում

Վանեցյանից էլ են բիզնես խլում
22.03.2019 | 02:30

Հավանաբար, տնտեսական հեղափոխության տրամաբանությունից բխում է նաև բիզնեսները սեփական նախընտրությամբ բաժանելու գործելաոճը։ Մեր տեղեկություններով` ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը բենզինի բիզնեսում մասնաբաժին ունի, և ահա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նրան առաջարկել է դուրս գալ այդ ոլորտից, որպեսզի նոր խաղացողներ հայտնվեն այնտեղ։


Իրազեկ աղբյուրի փախանցմամբ` Վանեցյանի բիզնեսին «խփում» են Խաչատուր Սուքիասյանն ու Գագիկ Ջհանգիրյանը։ Կհամաձայնի՞ Նիկոլ Փաշինյանի առաջարկին ԱԱԾ ղեկավարը, դեռ պարզ չէ, բայց, ինչպես երևում է, իշխանությունը ցանկանում է «պարգևատրել» ոչ մի պաշտոն չստացած իր «հավատարիմ» աջակիցներին։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3719

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ