Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Էմերին խոսել է Մխիթարյանի՝ Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակչին մասնակցելու մասին

Էմերին խոսել է Մխիթարյանի՝ Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակչին մասնակցելու մասին
13.05.2019 | 13:12

Լոնդոնի «Արսնեալ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին խոսել է Մխիթարյանի՝ Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակչին մասնակցելու մասին: Նա փաստել է, որ իր համար կարևոր է տեսնել Մխիթարյանին եզրափակչում:

«Ես տեղյակ չեմ երկու երկրների միջև եղած խնդրի պատճառին, բայց մենք կանենք ամեն ինչ, որ Մխիթարյանը մեկնի Բաքու: Նա լավ հանդես եկավ «Արսենալ»-ի վերջին խաղում»,-ասել է մարզիչը: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 2018/19 մրցաշրջանի եզրափակիչը կկայանա Բաքվում մայիսի 29-ին, որտեղ «Արսենալ»-ը կմրցի «Չելսի»-ի հետ:

Դիտվել է՝ 1010

Մեկնաբանություններ