Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թերեզա Մեյի բրեկզիտը Տորիներից

Թերեզա Մեյի բրեկզիտը Տորիներից
25.05.2019 | 15:19

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ հունիսի 7-ին կհեռանա Պահպանողական կուսակցության նախագահությունից, բայց կմնա վարչապետ՝ մինչև կուսակցության նոր ղեկավարի ընտրությունը: Հեռանալու որոշման մասին Մեյը հայտարարեց ԱԳ նախարար Ջերեմի Հանթի ու ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդի հետ հանդիպումից հետո, որ վարչապետին իրենց անհանգստությունն էին հայտնել բրեկզիտի նոր ծրագրի վերաբերյալ: Դաունինգ սթրիթում հուզական ելույթում Թերեզա Մեյն ասաց, որ արել է իր կարեցածը, որ կյանքի կոչի 2016-ի հանրաքվեի որոշումը, որում հաղթել են բրեկզիտի կողմնակիցները: Նրա խոսքով՝ միշտ ափսոսելու է, որ չկարողացավ բրեկզիտն իրականացնել, սակայն հիմա երկիրը նոր մարդ պետք է գլխավորի ու դա բխում է բոլորի շահերից: Ելույթի վերջում նա լաց եղավ: Վարչապետի վրա առավել մեծացավ ճնշումը, երբ խորհրդարանում բրեկզիտի նրա նոր առաջարկը երեքշաբթի օրը խորհրդարանը չընդունեց: Հայտարարարելով հեռանալու ծրագրերի մասին՝ Մեյը ասաց, որ խորապես ցավում է բրեկզիտի իր ծրագրին աջակցություն չստանալու համար: Չորեքշաբթի հրաժարական տվեց Համայնքների պալատում մեծամասնության ղեկավար Անրեա Լեդսոնը՝ հայտարարելով, որ այլևս չի հավատում, որ կառավարությունը կարող է իրականացնել բրեկզիտը:
BBC


Հ.Գ. Թերեզա Մեյի հեռանալով բրեկզիտի հարցը չի լուծվում: Ոչ Տորիները. ոչ Լեյբորիստները հստակ դիրքորոշում չեն բարձրաձայնել՝ մնում է Մեծ Բրիտանիան ԵՄ կազմում, թե դուրս է գալիս: Եթե մնում է՝ ինչպես, եթե հեռանում է՝ ինչպես: Երկրորդ հանրաքվե անցկացնելու հարցում ևս հստակ չեն դիրքորոշումները: Մեծ Բրիտանիան ժամանակ կորցրեց, բայց դա Մեյի ոչ թե մեղքը, այլ դժբախտությունն էր, որի պատճառը բրիտանական կառավարման համակարգն է:


Մեյի հրաժարականին առաջինն արձագանքել է Ֆրանսիայի նախագահը: Էմանուել Մակրոնը ողջունել է Մեծ Բրիտանիայի վարչապետի համարձակ քայլը և կոչ է արել պարզաբանել Brexit-ի շուրջ դիրքորոշումը՝ հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատին: «Չափազանց վաղ է խորհրդածել այդ որոշման հետևանքների մասին: ԵՄ սկզբունքները կշարունակվեն կատարվել, մասնավորապես, Եվրամիության լավ աշխատանքի պահպանման գերակայությունը, ինչն արագ պարզաբանում է պահանջում»,- ասված է Մակրոնի հայտարարության մեջ, որը մեջբերում է գործակալությունը: Նա նշել է, որ Մեյը Brexit-ի շուրջ «համարձակ աշխատանք» էր կատարում ի շահ իր երկրի և հարգելով եվրոպացի գործընկերներին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1391

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ