Թույլ տուր ոտներս կճեպված, արնոտ
Թույլ տուր բոկոտն, անոթի, անտուն, մազերս խռիվ,
Այս ճանապարհը վերջապես հանգչի Քո
դռների մոտ:
Ինչպես վերջին շուն դռներիդ շեմին,
Թող որ կլանչեմ վերջին մի անգամ,
Քո ողորմության անհուն կանչերով:
Թույլ տուր հանդարտեմ, թույլ տուր
ազատվեմ`
Ինքս ինձանից` Քո Մեծ Շնորհով:
Թույլ տուր… ողորմած, թույլ տուր… ապավեն:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ