Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դուրս կգա՞ Թուրքիան ՆԱՏՕ-ից

Դուրս կգա՞ Թուրքիան ՆԱՏՕ-ից
17.07.2019 | 10:40

Ռուսական С-400 համակարգերը գնելը նկատելի վատացնուն է առանց այդ էլ լարված թուրք-ամերիկյան հարաբերությունները՝ գրում է Քյոլնի համալսարանի քաղաքագետ Թոմաս Եգերը Focus-ում: Օրենքը պարտավորեցնում է ԱՄՆ նախագահին պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանից զենք գնած Թուրքիայի նկատմամբ: Նա կարող է հետաձգել պատժամիջոցների ուժի մեջ մտնելը, բայց կանխել չի կարող: Նախագահ Էրդողղանը, որ իր դեմ ձախողված հեղաշրջումից հետո, ծայրահեղ հոռետեսորեն է վերաբերվում ԱՄՆ-ին և մեծ դժգոհությամբ է ստիպված հաշտվել, որ ԱՄՆ-ը չի ցանկանում հանձնել իր երդվյալ թշնամի Գյուլենին, կարող է նախագահ Պուտինի մեջ տեսնել ավելի արդյունավետ հենարան, եթե հայտնվի արտաքին քաղաքական ճնշման տակ: Դժվար իրավիճակներում հայտնված նախագահներին օգնելը այսօր դարձել է ռուսական արտաքին քաղաքականության առանձնահատկությունը: Եթե Թուրքիան դուրս գա ՆԱՏՕ-ից, աշխարհաքաղաքական կոշտ հարված կլինի ալյանսին: Դա լիովին բացառել այլևս հնարավոր չէ և կախված է նրանից, թե որքան կսրվի հակաօդային պաշտպանության համակարգերի շուրջ կոնֆլիկտը, որքան ուժեղ կլինի Վաշինգտոնի ու Մոսկվայի ճնշումը և ուժերի որ դասավորության մեջ նախագահ Էրդողանը կտեսնի ավելի շատ երաշխիքներ իր քաղաքական ապագայի համար: Արդեն իսկ համակարգերի առաջին մասերի մատակարարունը և հավաքումը Թուրքիայում ռուս մասնագետների ձեռքով՝ նախագահ Պուտինի մեծ հաղթանակն է: Նրա հեղինակությունը աշխարհում նորից բարձրացել է, ռազմական կարևոր գաղտնիքների հասանելությունը ռուսական անվտանգության ծառայությունների մեծ առավելությունն է, իսկ Թուրքիայի ու Ռուսաստանի մերձեցումը միջազգային սենսացիա է: Թուրքիայի համար իրավիճակը կարող է առավել սպառնալից դառնալ: ԱՄՆ-ի հետ սերտ կապերից հրաժարվելը հանուն ՌԴ-ի հետ սերտ կապերի կհանգեցնի տնտեսական ու քաղաքական մեծ կորուստների, որ կարող են այնքան մեծ լինել, որ նախագահ Էրդողանին իրոք պետք կլինի Պուտինի օգնությունը՝ իշխանություն մնալու համար:


Իրադարձությունների նման զարգացումը վնասաբեր է և ՆԱՏՕ-ի համար: Եթե Թուրքիան դուրս գա ալյանսից իր կամքով, դաշնակիցների միջև անվստահություն է տարածելու: ԵՄ-ի երկրների համար ստեղծված իրավիճակում շոշափվում են կենսական շահեր: Հերթական անգամ պիտի արձանագրենք, որ ԵՄ երկրները ոչ մի ազդեցություն չունեն կատարվողի վրա:
Թոմաս Եգեր, Focus


Հ.Գ. ԵՄ-ն որոշում է կայացրել Թուրքիայի հետ ժամանակավորապես դադարեցնել Օդային տրանսպորտի վերաբերյալ համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունները և անորոշ ժամանակով հրաժարվել բարձր մակարդակի հետագա հանդիպումներից: ԵՄ Խորհուրդն ընդունել է 2020-ին Թուրքիային տրվող ֆինանսական օգնության կրճատման նախաձեռնությունը, կոչ է արել Եվրոպական ներդրումային բանկին վերանայել Թուրքիայի նկատմամբ իր գործունեությունը:


ԵՄ-ն ընդգծել է Կիպրոսի տարածքային ջրերում Թուրքիայի անօրինական գործողությունների վատ ազդեցությունը ԵՄ-ի հետ հարաբերությունների վրա և Անկարային կոչ է արել դադարեցնել հետագա գործողությունները` հարգելով Կիպրոսի ինքնիշխանությունն ու օրենքները: Անկարան վիճարկում է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու սահմանները և ուղարկել է «Ֆաթիհ» նավը՝ հայտարարելով, որ հորատումը կտևի մինչև սեպտեմբերի 3-ը, ուղարկվել է և երկրորդ՝ «Յավուզ» նավը, որ Հունաստանը և Կիպրոսը սադրանք են համարում։
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է. «Թուրքիան կշարունակի Կիպրոսի ափերին անցկացվող երկրաբանահետախուզական աշխատանքները, չնայած ԵՄ խորհրդի կողմից` Թուրքիայի հետ բարձր մակարդակի հանդիպումներ անցկացնելուց հրաժարվելուն: Մենք լի ենք վճռականությամբ և կշարունակենք պաշտպանել մեր իրավունքները»: ԵՄ-ն ընդգծել է Կիպրոսի տարածքային ջրերում Թուրքիայի անօրինական գործողությունների վատ ազդեցությունը ԵՄ-ի հետ հարաբերությունների վրա և Անկարային կոչ է արել դադարեցնել հետագա գործողությունները` հարգելով Կիպրոսի ինքնիշխանությունն ու օրենքները:


Փաստացի՝ Էրդողանը ոչ միայն Ռուսաստանից զենիթահրթիռային համակարգեր է գնում, այլև սադրում է ՆԱՏՕ-ին՝ ներխուժելով ալյանսի անդամ երկրի տարածք ու այդ տարածքը հայտարարելով իրենը: Առաջին հայացքից այս իրադարձությունները միմյանց հետ կապ չունեն, բայց արդյունքների տեսակետից փոխկապակցված են՝ Թուրքիան սադրում է ՆԱՏՕ-ին ու ԱՄՆ-ին, որ ստանա պատժամիջոցներ և հայտարարի, որ իրեն ճնշում են, վտարում են ու նետում են Ռուսաստանի գիրկը: Որոշ փորձագետներ գտնում են, որ ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալը ժամանակի հարց է:Բայց ավելի շատ են այն փորձագետները, որ անհավանական են համարում այդ տարբերակը: Թուրքական դիվանագիտությունը չի ճանաչում մշտական բարեկամներ ու մշտական թշնամիներ և հաճախ է շրջադարձեր արել՝ չի բացառվում, որ կարճ ժամանակից Ս-400 համակարգերի հակասությունը մոռացության մատնվի, և կողմերը հայտնվեն հարաբերությունների հակառակ հարթությունում: Թուրքերը միշտ օգտագործել են Ռուսաստանին, հետո երես թեքել: 1831-33-ին թուրք-եգիպտական պատերազմի ժամանակ Նիկոլայ առաջինը և ռուսական նավատորմը Օսմանյան կայսրությունը փրկեցին մասնատումից, Առաջին աշխարհամարտում ջախջախված, մասնատված Թուրքիան փրկվեց Ռուսաստանի ֆինանսական և ռազմական օգնության շնորհիվ։ Ռուսաստանը Թուրքիայի համար միշտ եղել է ժամանակավոր այլընտրանք։ Հիմա Մոսկվան նորից իր դերում է՝ խորապես համոզված, որ սեփական խաղն է խաղում, իրականում խաղում է Էրդողանի խաղը։ Երկու նախկին կայսրությունները մնացած աշխարհի դեմ պաշտպանված լինելու համար օգտագործում են միմյանց՝ մինչև շահերի նոր բախում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2069

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ