ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։ «Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մենք չենք ցանկանում, որ ՈՒկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս»,- շեշտել է դիվանագետը։               
 

Նիկոլ Փաշինյան. Քանի դեռ այդ հայտարարությունն Ադրբեջանի նախագահը չի արել, բանակցությունն արդյունավետ չի կարող լինել

Նիկոլ Փաշինյան. Քանի դեռ այդ հայտարարությունն Ադրբեջանի նախագահը չի արել, բանակցությունն արդյունավետ չի կարող լինել
18.07.2019 | 11:48

Օպերատիվ կապն աշխատում է, բայց դա, ցավոք, չի երաշխավորում, որ զոհեր չենք ունենա սահմանին՝ «Ազատության» հետ հարցազրույցում, խոսելով Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ընթացիկ արդյունքների մասին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք աշխատում ենք, որ բանակցությունները ունենան կոնկրետ արդյունք: Ինչո՞ւ չունենք կոնկրետ արդյունք: Հիմա, երբ միջազգային հանրության ներկայացուցիչների հետ զրուցելիս ուզում եմ նկարագրել իրավիճակը, թե ինչու կոնկրետ արդյունք չի գրանցվում, դրան մի պատճառ կա. երբ ընտրվեցի ՀՀ վարչապետ, հայտարարեցի, որ Ղարաբաղի հարցի լուծման տարբերակը ընդունելի պետք է լինի Հայատանի ժողովրդի, Արցախի և Ադրբեջանի ժողովրդի համար: Սա աննախադեպ հայտարարություն էր, որովհետև նախկինում նման հայտարություն չէր արվել»,- ասաց Փաշինյանը: Իսկ թե ինչու բանակցություններում կոնկրետ առաջընթաց չկա, Փաշինյանը բացատրեց.


«Ինչո՞ւ չկա, որովհետև Ադրբեջանի նախագահը հրաժարվում է այդ հայտարարությունն անելուց: Քանի դեռ այդ նախադասությունը այն կողմից չի հնչել, արդյունավետ չեն բանակցությունները»:

Դիտվել է՝ 5139

Մեկնաբանություններ