Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սըր Անդրաշ Շիֆի հայաստանյան առաջին մենահամերգը

Սըր Անդրաշ Շիֆի հայաստանյան առաջին մենահամերգը
10.09.2019 | 21:32

«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, սեպտեմբերի 15-ին, ժամը 19:30-ին տեղի կունենա Սըր Անդրաշ Շիֆի հայաստանյան առաջին մենահամերգը: Կհնչեն Բեթհովենի և Շումանի ստեղծագործությունները: Սեպտեբերի 24-ին փառատոնը կհյուրընկալի մեգա-աստղ թավջութակահար Գոտիե Կապյուսոնին: Հոկտեմբերի 1-9 տեղի կունենա հոբելյանական համերգներ, որոնց մասնակցելու են կրկնակի Գրեմմի մրցանակակիր ջութակահար Պինխաս Ցուկերմանը, Գրեմմի մրցանակակիր ալտահար Քիմ Քաշքաշյանը, հարվածային գործիքների հանրահայտ կատարող Ռոբին Շուլկովկին, Կուս լարային քառյակը և այլք:

Փառատոնն այս տարի սկիզբ առավ ապրիլի 29-ին` բրիտանական The Swingles վոկալ խմբի հիշարժան համերգով: Իվո Պոգորելիչի իրադարձային մենահամերգին հաջորդեց Գրեմմի մրցանակի արժանացած ամերիկյան Պարկեր քառյակի /Parker Quartet/ և Ամադինդա հարվածայինների համույթի ելույթները: Սեպտմեբեռրի 6-ին կայացավ ի ծնե կույր ճապոնացի դաշնակահար Նոբույուկի Ցուջիի սենսացիոն մենահամերգը: Փառատոնին աջակցում է «Իմ քայլը» բարեգարծական հիմնադրամը:

Անդրաշ Շիֆը մեր օրերի ամենահեղինակավոր դաշնակահարներից է: Լեգենդ դարձած անվան հետ կապված է երաժշտական բարձրարժեք մեկնաբանությունների մի ողջ դարաշրջան: Աշխարհի հեղինակավոր բեմերի և հռչակավոր փառատոների հաճախակի հյուրը չի դադարում զարմացնել միլիոնավոր երաժշտասերների Բախի, Հայդնի, Մոցարտի, Բեթհովենի, Շուբերտի, Շոպենի, Շումանի և Բարտոկի իր առանձնահատուկ մեկնաբանություններով: Անդրաշ Շիֆը ծնվել է 1953թ-ին Բուդապեշտում, ուսանել է Ֆերենց Լիստի ակադեմիայում՝ պրոֆեսոր Պալ Կադոսայի, Դյորդ Կուրտագի և Ֆերենց Ռադոշի հետ, իսկ ավելի ուշ Լոնդոնում՝ Ջորջ Մալքոմի մոտ:


Իբրև մենակատար և դիրիժոր Սըր Անդրաշ Շիֆը հանդես է գալիս Բեռլինի և Նյու Յորքի ֆիլհարմոնիկ, Չիկագոյի, Բոստոնի, Սան Ֆրանցիսկոյի և Սիեթլի սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Նա մենահամերգներով հանդես է գալիս Քարնեգի համերգասրահի Շտերն դահլիճում, Եվրոպայի, Ավստրալիայի, Ասիայի և Հարավային Ամերիկայի ամենահեղինակավոր համերգասրահներում և երաժշտական կենտրոններում:

«Նա գտել է երաժշտությունն այնտեղ, որտեղ այլոք բանաձև են գտնում: Նա երաժշտության երանգներ հաղորդեց այնտեղ, որտեղ ուրշիները պարզապես նվագում են»:
Լոս Անջելես Թայմզ

«Մերօրյա դաշնամուրային հսկաների մեջ Անդրաշ Շիֆը անգերազանցելի վարպետ է: Նա միաժամանակ և՛ կատարյալ հանգստություն է, և՛ արթնություն. այս երկու հատկանիշները միասին արդյունքն են դառնում անկոտրում կամքի: Նրա էներգիան անսպառ է, անմար, նրա հնչյունները կատարյալ են: Լսելով Շիֆին փակում ես աչքերդ և քեզ պատկերացնում հոսող առվի մեջ՝ տեսնելով ընդերքի գունավոր բյուրեղները»:
The San Jose Mercury

Դիտվել է՝ 1332

Մեկնաբանություններ