Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Շա­րի­կով­ներ ու Շվոն­դեր­նե՞ր, թե՞ պրո­ֆե­սոր Պրեոբ­րա­ժենս­կի

Շա­րի­կով­ներ ու Շվոն­դեր­նե՞ր, թե՞ պրո­ֆե­սոր Պրեոբ­րա­ժենս­կի
17.09.2019 | 00:05
Ամ­ռա­նը սկ­սել էի Բուլ­գա­կով վե­րա­կար­դալ՝ եր­կե­րի ժո­ղո­վա­ծուն: Իմ կար­ծի­քով՝ պա­տա­հա­բար, Մե­րեժ­կովս­կուց, Մար­կե­սից ու Սթեյն­բե­քից հե­տո: Կա­մա­յա­կան ընտ­րու­թյամբ՝ մեր տան անս­պառ գրա­դա­րա­նից: Ստաց­վեց, որ Բուլ­գա­կո­վը խիստ տե­ղին էր ու հնա­րա­վո­րու­թյուն էր տա­լիս 20-րդ դա­րաս­կզ­բի պատմ­վածք­նե­րում ու վե­պե­րում հան­դի­պել մե­րօ­րյա հե­րոս-հե­րո­սիկ­նե­րին: Ցա­վոք՝ հիմ­նա­կա­նում շա­րի­կով­նե­րին ու շվոն­դեր­նե­րին: Շա­բաթ օր­վա բնա­պահ­պա­նա­կան ցույցն ու հա­րա­կից հար­ցազ­րույց­նե­րը նա­յե­լիս հաս­կա­ցա, որ Երևա­նի փո­ղոց­նե­րում քայ­լար­շա­վող­նե­րը մանր-մունր նի­կո­լիկ­ներ են՝ մե­կու­կես տա­րի ա­ռաջ­վա կերտ­ված­քի կլոն­ներ՝ դե­մա­գոգ ու պո­պու­լիստ, մա­կե­րե­սա­յին, բայց՝ ագ­րե­սիվ, նպա­տա­կադր­ված, ուղ­ղորդ­ված: Ի՞նչ է մնում: Տար­բե­րակ­նե­րը եր­կուսն են.
1. Այ­սօր­վա Նի­կոլ Փա­շի­նյա­նը չի գոր­ծար­կում Ա­մուլ­սա­րը՝ տե­ղի է տա­լիս իր բու­ծած շա­րի­կով-շվոն­դեր­նե­րին։ Հի­մա ո­չինչ չի լի­նի, նոր հե­ղա­փո­խու­թյան հա­մար պետք է ա­ռա­ջին դեմք, որ կմեր­ժի Նի­կո­լին ու կներ­կա­յաց­նի իր ծրա­գի­րը: Այդ­պի­սի ա­ռա­ջին դեմք չկա: Դեռ չկա, բայց կլի­նի, երբ շա­րի­կով-շվոն­դեր­նե­րը ու­տել ու­զեն, իսկ ու­տե­լի­քը թան­կա­նում է:
2. Այ­սօր­վա Նի­կոլ Փա­շի­նյա­նը ինքն ի­րե­նից հա­սուն է դառ­նում ու գոր­ծար­կում է Ա­մուլ­սա­րը՝ տա­րան­ջատ­վե­լով շա­րի­կով-շվոն­դեր­նե­րից ՔՊ-ում ու փո­ղո­ցում: Նրա վար­կա­նի­շը ան­կում է ապ­րում, պեր­մա­նենտ հե­ղա­փո­խու­թյան ջա­տա­գով­նե­րը լց­վում են փո­ղոց­նե­րը ու պա­հան­ջում հրա­ժա­րա­կան: Սև-սպի­տա­կի բա­ժա­նու­մը ստա­նում է նոր ի­մաստ՝ սպի­տակ­նե­րը մնում են վար­չա­պե­տի հետ, սևե­րը նրա դեմ են՝ հաս­տատ­վում է ու­ժե­րի ի­րա­կան դա­սա­վո­րու­թյան պատ­կե­րը: Լիա­կա­տար կոն­սո­լի­դա­ցիա՝ դե­մի ու կող­մի: Ժո­ղո­վուր­դը այս ան­գամ ի­րա­կա­նում կանց­նի վար­չա­պե­տի կող­մը՝ ա­ռանց հան­րաք­վեի ու ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի: Նույն պատ­ճա­ռով՝ ա­ռա­ջին դեմք դեռ չի հայ­տն­վել:
Իսկ մինչ այդ Նի­կոլ Փա­շի­նյանն ա­նում է ա­մեն ինչ, որ ա­ռա­ջին դեմ­քը հայ­տն­վի հնա­րա­վո­րինս ա­րագ: Պե­տու­թյան կա­ռա­վար­ման նրա պատ­կե­րա­ցում­նե­րը խիստ սևեռ­ված են: Նա ո­չինչ չի հաս­կա­նում տն­տե­սու­թյու­նից ու չու­նի կա­ռա­վար­ման հմ­տու­թյուն: Ինչ­պես ցան­կա­ցած ազ­նիվ մարդ՝ հայ­տն­վե­լով վար­չա­պե­տի պաշ­տո­նում՝ նա ու­զում է գոր­ծել ու հար­ցեր լու­ծել, բայց քա­ղա­քա­կան մտասևեռ­վա­ծու­թյան պատ­ճա­ռով տես­նում է այն, ինչ ու­զում է տես­նել և ա­նում է քայ­լեր, ո­րոնց հետևանք­նե­րից մաս­նա­գի­տա­կան պատ­կե­րա­ցում չու­նի: Սեպ­տեմ­բե­րի 12-ի նիս­տում կա­ռա­վա­րու­թյու­նը եր­կար-բա­րակ քն­նար­կու­մից հե­տո ըն­դու­նեց ՀՀ Բան­կա­յին գաղտ­նի­քի մա­սին օ­րեն­քում և ՀՀ Քրեա­կան դա­տա­վա­րու­թյան օ­րենս­գր­քում փո­փո­խու­թյան օ­րեն­քի նա­խա­գիծ։ Գոր­ծող օ­րեն­սդ­րու­թյամբ՝ բան­կա­յին գաղտ­նի­քը դա­տա­րա­նի ո­րոշ­մամբ կա­րող է խախտ­վել միայն քրեա­կան գոր­ծով որ­պես մե­ղադ­րյալ կամ կաս­կա­ծյալ ներգ­րավ­ված ան­ձանց նկատ­մամբ։ Ա­ռա­ջարկ­վող փո­փո­խու­թյամբ բան­կա­յին գաղտ­նի­քը դա­տա­րա­նի ո­րոշ­մամբ կա­րող է խախտ­վել ցան­կա­ցա­ծի նկատ­մամբ, որ քնն­չա­կան մար­մին­նե­րի են­թադ­րու­թյամբ, կա­րող է որևէ կերպ առ­նչ­վել գոր­ծին, այ­սինքն՝ տաս­նյակ մար­դիկ, ե­թե քն­նի­չը «հիմ­նա­վոր» կաս­կած ու­նի։ Փո­փո­խու­թյու­նը վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը պատ­ճա­ռա­բա­նեց կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քա­րով. «Այս թե­ման շատ եր­կար և շատ բարդ, ա­մե­նա­տար­բեր ֆոր­մատ­նե­րով քն­նարկ­վել է, և ե­ղել են բազ­մա­թիվ մտա­հո­գու­թյուն­ներ, բազ­մա­թիվ մտա­վա­խու­թյուն­ներ և էս­պես շա­րու­նակ: Բայց մեր քա­ղա­քա­կան եզ­րա­կա­ցու­թյու­նը հետևյալն է. մենք կամ պայ­քա­րում ենք կո­ռուպ­ցիա­յի դեմ, կամ չենք պայ­քա­րում կո­ռուպ­ցիա­յի դեմ, ո­րով­հետև կի­սա­պայ­քա­րը ըն­դու­նե­լի չի», և բնու­թագ­րեց իր կա­ռա­վա­րու­թյան «ա­մե­նա­կարևոր ինս­տի­տու­ցիո­նալ բա­րե­փո­խում­նե­րից մե­կը»: Հե­տո պատ­մեց մի եր­կար պատ­մու­թյուն՝ ինչ­պես է ա­պօ­րի­նի ձեռք բեր­ված գույ­քը վա­ճառ­վել և գու­մա­րը Հա­յաս­տա­նից հան­վել. «էն­պի­սի սահ­մա­նա­փա­կում­ներ ա ե­ղել օ­րեն­սդ­րու­թյամբ, որ մենք ստիպ­ված ենք ե­ղել... այ­սինքն կամ պի­տի մենք ա­պօ­րի­նի, շատ կո­պիտ ա­պօ­րի­նի մի­ջամ­տու­թյուն­ներ ա­նեինք, ո­րի բա­ցատ­րու­թյու­նը հե­տո ի­րա­վա­կան ա­ռու­մով շատ դժ­վար կլի­ներ, կամ էլ մենք պետք ա լուռ հետևեինք, թե ոնց են բան ա­նում, թա­լան­վա­ծը թաքց­նում»: Խն­դի­րը ձևա­կերպ­ված է, լու­ծու­մը՝ գտն­ված: Իսկ հետևանք­նե՞­րը:
1. Քա­ղա­քա­կիրթ եր­կր­նե­րում մար­դիկ ֆի­նանս­նե­րը պա­հում են բան­կե­րում՝ վս­տահ, որ տվյալ­նե­րը գաղտ­նի են, ու ի­րենք չեն դառ­նա հան­ցա­գոր­ծու­թյան, շոր­թող­նե­րի, սադ­րիչ­նե­րի, դե­ղին մա­մու­լի թի­րախ: Հա­յաս­տա­նում, կո­ռուպ­ցիա­յի դեմ տո­տալ, բայց ընտ­րո­վի պայ­քա­րի շր­ջա­նակ­նե­րում, օ­րեն­քի փո­փո­խու­թյու­նը կա­րող է ու­ժա­յին­նե­րի հա­մար «ան­ցան­կա­լի» մարդ­կանց նկատ­մամբ ճն­շում­ներ գոր­ծադ­րե­լու մի­ջոց դառ­նալ։
2. Ե­թե օ­րի­նա­գիծն ըն­դուն­վի, իսկ ԱԺ-ն հաս­տատ կըն­դու­նի՝ նույ­նիսկ ե­թե ԲՀԿ+ԼՀԿ-ն մի կես բե­րան դեմ լի­նեն, բազ­մա­թիվ օ­րի­նա­պահ ա­վան­դա­տու­ներ բան­կե­րից հա­նե­լու են գու­մար­նե­րը՝ շա­ռից-փոր­ձան­քից հե­ռու: Այ­սինքն՝ ֆի­նանս­նե­րի ար­տա­հոսք է սկս­վե­լու դե­պի ար­տա­սահ­մա­նի բան­կեր, կամ գու­մար­նե­րը պահ­վե­լու են տա­նը՝ բար­ձի տակ, ի հետևանս՝ թանկ վար­կեր, դրա­մի ան­կա­յու­նու­թյուն, տն­տե­սու­թյան զար­գաց­ման ար­գե­լա­կում, կեն­սա­մա­կար­դա­կի ու վճա­րու­նա­կու­թյան ան­կում:
3. Գո­ղու­թյուն­նե­րի ա­ճը բազ­մա­պատկ­վե­լու է՝ ֆի­նանս­նե­րը տնե­րում հայ­տն­վե­լուն զու­գա­հեռ, մե­ծա­նա­լու է բո­ղո­քը ի­րա­վա­պահ հա­մա­կար­գից, որ պար­զա­պես չի հասց­նե­լու աշ­խա­տել նաև նոր բաց­վող ճա­կա­տում:
4. Ար­տա­սահ­ման­ցի ցան­կա­ցած ներդ­րող, ե­թե հար­կե­րը մու­ծում է, պետք է կա­րո­ղա­նա իր գու­մար­նե­րը փո­խան­ցել իր ու­զած հաշ­վի վրա, սկս­վե­լու է քաո­սը՝ ա­մեն եվ­րո­յի ու դո­լա­րի հա­մար պի­տի տր­վի բա­ցատ­րու­թյուն՝ որ­տե­ղից ու ին­չու: Փաս­տա­ցի՝ ա­մեն ինչ ա­նում ենք, որ ներդ­րում­ներ Հա­յաս­տա­նում չլի­նեն:
5. Բան­կա­յին գաղտ­նի­քի դրույթ­նե­րը ե­րաշ­խա­վոր­ված են ոչ միայն ազ­գա­յին օ­րեն­սդ­րու­թյամբ, այլև մի­ջազ­գա­յին պայ­մա­նագ­րե­րով ու հա­մա­ձայ­նագ­րե­րով, հի­մա ի՞նչ, սկ­սում ենք բո­լոր պայ­մա­նագ­րե­րի ու հա­մա­ձայ­նագ­րե­րի վե­րա­նա­յում կամ խզու՞մ։ Թե՞ խր­վում ենք փոխ­կա­պակց­ված ան­ձանց հետ դա­տա­կան գոր­ծըն­թաց­նե­րի մեջ:
6. Իսկ ե­թե ինչ-որ մե­կը ձեզ ընտ­րում է թի­րախ ու գու­մար է փո­խան­ցում ձեր հաշ­վին՝ ա­կա­մա դարձ­նե­լով կաս­կա­ծյալ կամ մե­ղադ­րյալ: Ստաց­վում է՝ դուք պաշտ­պան­ված չեք ոտ­նձ­գու­թյու­նից:
7. Իշ­խա­նու­թյու­նը քան­դում է բան­կա­յին հա­մա­կար­գը, որ հա­մե­մա­տա­բար կա­յա­ցած ու գոր­ծուն է Հա­յաս­տա­նում: Սա տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյուն է, բայց հա­կա­ռակ ի­մաս­տով: Տն­տե­սու­թյու­նը քան­դե­լը ևս հե­ղա­փո­խու­թյուն է: Հաս­կա­ցանք՝ ստ­վե­րի դեմ պայ­քար, հաս­կա­ցանք՝ լի­նում են վի­ճակ­ներ, երբ ա­նօ­րի­նա­կան ճա­նա­պար­հով ձեռք բեր­ված ֆի­նանս­նե­րը հնա­րա­վոր չէ օ­րի­նա­կան ճա­նա­պար­հով հետ բե­րել, բայց ին­չու՞ պի­տի դրա գի­նը վճա­րեն ՀՀ շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րը: Ա­ռա­վել քան զար­մա­նա­լի էր Կենտ­րո­նա­կան բան­կի կրա­վո­րա­կան հայ­տա­րա­րու­թյու­նը, նույն­քան զար­մա­նա­լի է Հա­յաս­տա­նի բան­կե­րի միու­թյան լռու­թյու­նը: Միով բա­նիվ՝ խո­րա­նում է տպա­վո­րու­թյու­նը, որ իշ­խա­նու­թյան միակ նպա­տա­կը սե­փա­կան վար­կա­նի­շը պա­հելն է և հա­սա­րա­կու­թյա­նը դուր գա­լը: Կտր­վե­լով փո­ղո­ցից ու փո­խադր­վե­լով իշ­խա­նա­կան ա­ռանձ­նա­սե­նյակ­ներ՝ հե­ղա­փո­խա­կան պաշ­տո­նյա­նե­րը չեն հաս­կա­ցել, որ պե­տու­թյան հետ ան­պա­տիժ չեն կա­տա­կում: Բա­ցի այդ՝ հա­սա­րա­կու­թյու­նը սկ­սել են դի­տար­կել խիստ ու­տի­լի­տար տե­սա­կե­տից՝ շեշ­տը դնե­լով լյում­պեն հատ­վա­ծի վրա, ո­րին ա­մե­նա­հեշտն է փո­ղոց դուրս բե­րել: Խա­ղա­լով պե­տու­թյան հիմ­քե­րի հետ՝ իշ­խա­նու­թյու­նը ա­կան է դնում ինքն իր տակ:
Երկ­րորդ ա­կա­նը ևս դր­վեց՝ 2021-ի հուն­վա­րի 1-ից թան­կար­ժեք գույք ու­նե­ցող­նե­րը վճա­րե­լու են ա­վե­լի շատ հար­կեր: Աժ-ն ա­ռա­ջին ըն­թերց­մամբ ըն­դու­նեց «Ան­շարժ գույ­քի հար­կով հարկ­ման նպա­տա­կով ան­շարժ գույ­քի շու­կա­յա­կան ար­ժե­քին մո­տարկ­ված կա­դաստ­րա­յին գնա­հատ­ման կար­գը սահ­մա­նե­լու մա­սին» օ­րեն­քի նա­խա­գի­ծը՝ 92 կողմ, 15 դեմ, 2 ձեռն­պահ ձայ­նե­րով։ ԲՀԿ-ն Տն­տե­սա­կան հար­ցե­րի հանձ­նա­ժո­ղո­վում դեմ էր քվեար­կել՝ հա­մա­րե­լով օ­րի­նա­գի­ծը բա­ցար­ձա­կա­պես թե­րի, թի­րա­խա­յին խն­դիր­ներ լու­ծող, բայց շա­հար­կում­նե­րից խու­սա­փե­լով՝ քվեար­կեց կողմ ու հայ­տա­րա­րեց, որ օ­րեն­քի հնա­րա­վոր բա­ցա­սա­կան հետևանք­նե­րի քա­ղա­քա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն կրե­լու է քա­ղա­քա­կան մե­ծա­մաս­նու­թյու­նը՝ հար­մար դիր­քո­րո­շում է: ԼՀԿ-ն ա­ռա­ջար­կեց հե­տաձ­գել օ­րեն­քի ըն­դու­նու­մը, ճշ­տել՝ հա­կա­սու­թյուն­ներ ու­նի՞ ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան հետ, խմ­բագ­րում­ներ կա­տա­րել և հե­տո ըն­դու­նել: Ի­րա­կա­նում օ­րեն­քի թի­րա­խում ոչ թե դղյա­կա­տե­րերն են, այլ հայ­տն­վե­լու է մի­ջին դա­սը: 50-100 ըն­տա­նի­քի ա­ռաջ իր օ­րեն­սդ­րա­կան ան­զո­րու­թյունն իշ­խա­նու­թյու­նը վե­րաց­նում է հպարտ հա­յե­րի հաշ­վին ու հատ­կա­պես սփյուռ­քա­հա­յե­րի, որ Հա­յաս­տա­նում ան­շարժ գույք են ձեռք բե­րել: Այ­սինքն՝ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյունն իր սե­փա­կա­նա­տե­րե­րին ա­սում է՝ դուք չեք ձեր գույ­քի տե­րը՝ բարձր հար­կե­րի պատ­ճա­ռով, որ սահ­մա­նակ­ցում է բոլշևի­կյան «ՈՒ­նեզր­կիր ու­նեզր­կող­նե­րին» լո­զուն­գի կի­րառ­մանն ու սե­փա­կա­նու­թյան սահ­մա­նադ­րա­կան ի­րա­վուն­քի խախ­տում է։ Այ­սինքն՝ ան­ցու­մա­յին ար­դա­րա­դա­տու­թյու­նը ար­դեն սկ­սել է գոր­ծել՝ ա­ռանց ա­նու­նը տա­լու: Իսկ ե­թե դի­մեն դա­տա­րան ու փոխ­հա­տու­ցում պա­հան­ջեն, ո՞վ է վճա­րե­լու: Դար­ձյալ մի­ջին վի­ճա­կագ­րա­կան հա­յե­րը՝ ի­րենց պետ­բյու­ջե վճա­րած հար­կե­րից։ ՈՒ­րեմն՝ ու՞մ ենք ու­նեզր­կում: Մենք՝ մե՞զ: Պա­տաս­խա­նա­տու՞ է ԱԺ-ում օ­րի­նա­գի­ծը ներ­կա­յաց­նող կա­դաստ­րի պե­տը: Կա­դա՞ստրն է զբաղ­վում հար­կա­յին, տն­տե­սա­կան և բյու­ջե­տա­յին քա­ղա­քա­կա­նու­թյամբ ու տն­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն ձևա­վո­րում: Թե՞ վար­չա­պե­տը նաև կա­դաստ­րի պետն է: Ստ­վե­րա­յին: Նրան հե­տաք­րք­րու՞մ է, որ իր ան­դուլ պայ­քա­րի պատ­ճա­ռով ան­շարժ գույ­քի շու­կա­յի փլու­զում կլի­նի։ Հա­վե­լեք քա­ղա­քա­պե­տա­րա­նի կար­գա­վո­րում­նե­րը, որ քա­ռա­կու­սի մետր հո­ղի գինն են թան­կաց­նում ու գույ­քա­հար­կի բարձ­րաց­վող ար­ժե­քը։ Եվ ո՞վ է լի­նե­լու այն հի­մա­րը, որ իր գնից ե­ռա­կի-քա­ռա­կի թանկ գնով բնա­կա­րան գնի, հե­տո էլ տա­րե­կան մի քա­նի հա­զար դո­լար գույ­քա­հարկ վճա­րի: Կամ՝ քա­նի՞ տնա­տեր կցան­կա­նա բնա­կա­րա­նը վա­ճա­ռել՝ գնանկ­ման և բարձր հար­կե­րի պատ­ճա­ռով։ ՈՒ հա­նուն ին­չի՞, որ այ­սօր պո­պու­լիստ վար­չա­պե­տի կա­ռա­վա­րու­թյու­նը ի ցույց դնի հա­րուստ­նե­րի դեմ պայ­քա­րի քա­ղա­քա­կան կա՞մ­քը: Ե­թե գո­նե մեկ ռիս­կը տե­ղը տն­տե­սա­գետ լի­ներ ու բա­ցատ­րեր օ­րեն­քի հետևանք­նե­րը, ի՞նչ կա­ներ կա­ռա­վա­րու­թյու­նը: Ո­չինչ: Մենք դեռ շա­րի­կով-շվոն­դեր­նե­րի ինք­նա­գի­տակ­ցու­թյան մա­կար­դա­կում ենք: Պրո­ֆե­սոր Պրեոբ­րա­ժենս­կին գա­լու է հե­տո ու բո­լոր հա­կա­պե­տա­կան-հա­կատն­տե­սա­կան օ­րենք­նե­րը վե­րա­դարձ­նի այն­տեղ, ուր գնաց Շա­րի­կով դար­ձած Շա­րի­կը: Իսկ մինչ այդ ո՞վ է մարդ­կանց հա­մար աշ­խա­տանք ստեղ­ծե­լու, որ կա­րո­ղա­նան հար­կե­րը վճա­րել, թե՞ անվ­ճա­րու­նակ­նե­րի գույ­քա­հար­կը՝ տույժ-տու­գանք­նե­րով հեր­թա­կան ընտ­րու­թյուն­նե­րից ա­ռաջ կփա­կեն Նի­կոլ Փա­շի­նյա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը և ԱԺ մե­ծա­մաս­նու­թյու­նը, որ այ­սօր շուն ու կա­տու է խա­ղում՝ ա­մե­նայն լր­ջու­թյամբ:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ. Գ. Ա­մե­նա­մեծ հար­վա­ծը պե­տա­կա­նու­թյա­նը այս ան­հե­ռան­կար օ­րենք­նե­րը չեն, այլ փո­ղոց դուրս ե­կող մանր-մունր նի­կո­լիկ­նե­րը՝ օ­րի­գի­նա­լի պես դե­մա­գոգ ու պո­պու­լիստ, մա­կե­րե­սա­յին, բայց նպա­տա­կադր­ված, ուղ­ղորդ­ված ու ագ­րե­սիվ:
Նրանց ա­վե­րա­ծը Նի­կոլ Փա­շի­նյա­նը չի հասց­նե­լու վե­րա­կանգ­նել, ա­պա­ցույ­ցը բոլշևի­կյան Ռու­սաս­տա­նի պատ­մու­թյունն է, որ իր ու­նեզ­րկ­ման քա­ղա­քա­կա­նու­թյամբ հա­սավ ամ­բողջ երկ­րում գո­լո­դո­մո­րի, է՞դ ենք ու­զում: Հե­տո էլ նէ­պի՞ ենք անց­նե­լու: Թե՞ ար­դեն սկ­սել են գոր­ծել կա­ռա­վա­րու­թյան կա­ռուց­ված­քա­յին ան­միտ փո­փո­խու­թյուն­նե­րը, ո­րոնց պատ­ճա­ռով բո­լոր ո­լորտ­նե­րում կա մեկ հարց լու­ծող՝ վար­չա­պե­տը: Է, հե­ղա­փո­խու­թյու­նից ա­ռաջ էլ բո­լոր հար­ցե­րը մեկ մարդ էր լու­ծում՝ նա­խա­գա­հը: Լե­գի­տիմ ընտ­րու­թյուն­նե­րի է­ֆեկ­տը այս­պես զրո­յաց­նե՞լ մեկ տա­րին չբո­լո­րած: Բա 21-րդ դա­րը մե՞րն էր լի­նե­լու: Ե­թե սա է տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյան տրա­մա­բա­նու­թյու­նը, պետք է ևս մեկ հե­ղա­փո­խու­թյուն՝ ա­վե­րա­ծը վե­րա­կանգ­նե­լու հա­մար: Բայց դա կա­նի ար­դեն բո­լո­րո­վին այլ մարդ, որ այս ըն­թաց­քում կդառ­նա ա­ռա­ջին դեմք:
Դիտվել է՝ 2715

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ