Ասում են...

Ասում են...
24.09.2019 | 00:12

...թե ԱԺ պե­տաի­րա­վա­կան հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Վլա­դի­միր Վար­դա­ն­յա­նը, ո­րին ժա­մա­նա­կին ՍԴ աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վար էր նշա­նա­կել Հրայր Թով­մա­ս­յա­նը և ցայս «порядочный» մար­դու համ­բավ ու­ներ, վեր­ջին շր­ջա­նում գե­րակ­տիվ պահ­վածք է որ­դեգ­րել Հրայր Թով­մա­ս­յա­նին պաշ­տո­նանկ ա­նե­լու գոր­ծում` ցու­ցա­նե­լով, որ Հրայր Թով­մա­ս­յա­նը Ա­րամ Օր­բե­լ­յա­նի քա­վորն է (Վար­դա­ն­յա­նի քա­վորն էլ` ՍԴ դա­տա­վոր Ա­րամ Դի­լա­ն­յանն է, իսկ սա­նի­կը` Ա­րա­րատ Միր­զո­յա­նը), որ Հրայր Թով­մա­ս­յա­նը ա­կան­ջա­լուր չի ե­ղել ՍԴ «նա­խա­գահ» Վա­հե Գրի­գո­ր­յա­նի դի­մու­մին, ու որ` Հրայր Թով­մա­ս­յա­նին հրա­ժա­րա­կան պար­տադ­րե­լու մա­սին օ­րի­նա­գի­ծը ա­մե­նաար­դար բանն է աշ­խար­հում: Բանն այն է, որ մի­ջակ ի­րա­վա­բա­նի համ­բավ ու­նե­ցող պե­տաի­րա­վա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հին իշ­խա­նու­թ­յուն­նե­րը ոչ թե ար­դա­րա­դա­տու­թ­յան նա­խա­րա­րի պաշ­տոնն են խոս­տա­ցել, այլ հենց ՍԴ նա­խա­գա­հի. «Վա­հե Գրի­գո­ր­յանն այլևս իշ­խա­նու­թ­յուն­նե­րի ֆա­վո­րի­տը չէ, նա իշ­խա­նու­թ­յուն­նե­րին մի շարք հար­ցե­րով «подстава» է ա­րել, իսկ Վ. Վար­դա­ն­յա­նը հաս­կա­նում է դա»,- ա­սաց իշ­խա­նա­կան մեր աղ­բ­յու­րը:

Դիտվել է՝ 6311

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao