Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իսկ արդ, ե­թե Որ­դին ձեզ ա­զա­տի, ճշ­մար­տա­պես ա­զատ կլի­նեք

 Իսկ արդ, ե­թե Որ­դին ձեզ ա­զա­տի, ճշ­մար­տա­պես ա­զատ կլի­նեք
01.10.2019 | 00:03
Ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հում մարդ ա­ռանց հա­մա­ցան­ցի չի կա­րող պատ­կե­րաց­նել իր ա­ռօ­րյան, ո­րով­հետև այն ստեղ­ծում է հար­մա­րա­վե­տու­թյուն, կյան­քը դարձ­նում ա­վե­լի հե­տաքր­քիր և հնա­րա­վո­րու­թյուն տա­լիս ա­րագ և ճշգ­րիտ տե­ղե­կատ­վու­թյուն ստա­նա­լու: Այս կերպ հա­մա­ցան­ցի օգ­տա­տե­րե­րի թի­վը գնա­լով ա­րագ ա­ճում է:
Փոր­ձա­գետ­նե­րի տվյալ­նե­րով` 2011 թ. օգ­տա­տե­րե­րի թի­վը մոտ 2,3 մի­լիարդ էր: Իսկ այ­սօր այդ թի­վը գրե­թե կրկ­նա­պատկ­վել է: Ընդ ո­րում, հե­տա­զո­տու­թյուն­նե­րը ցույց են տա­լիս, որ օգ­տա­տե­րե­րի զգա­լի մա­սը ե­րի­տա­սարդ­ներ ու ե­րե­խա­ներ են, ո­րոն­ցից շա­տե­րը, հատ­կա­պես դպ­րո­ցա­կան տա­րի­քի ե­րե­խա­նե­րը, ար­դեն կա­տա­րյալ տի­րա­պե­տում և օգտ­վում են հա­մա­ցան­ցից, չն­կա­տե­լով, թե ինչ­պես է հա­մա­ցան­ցը դան­դաղ և անն­կատ ձգում նրանց իր «ոս­տայ­նի» մեջ: Մե­րօ­րյա ե­րի­տա­սար­դու­թյու­նը, նաև ե­րե­խա­նե­րը, նա­խընտ­րում է վիր­տուալ աշ­խար­հի ի­րա­կա­նու­թյու­նը` անց­կաց­նե­լով հա­մա­կարգ­չի մոտ եր­կար ժա­մեր (հե­տա­զոտ­ման տվյալ­նե­րի հա­մա­ձայն մշ­տա­կան ցան­կու­թյուն` օր­վա ըն­թաց­քում մոտ 12-16 ժամ): Այս­պի­սով ա­ռա­ջա­նում է ին­տեր­նետ-կախ­վա­ծու­թյուն: Ե՛վ մե­ծե­րի, և՛ ե­րի­տա­սարդ­նե­րի ու ե­րե­խա­նե­րի մեջ ա­ռա­ջա­նում են հա­մա­ցանց մտ­նե­լու և դրա­նից կտր­վե­լու ան­կա­րո­ղու­թյուն:
Հա­մա­ցան­ցա­յին կախ­վա­ծու­թյան խնդ­րով զբաղ­վող փոր­ձա­գետ­նե­րը բա­ցա­հայ­տել են տվյալ կախ­վա­ծու­թյան մի քա­նի ախ­տան­շան­ներ, ո­րոն­ցից հայտ­նի են.
. ին­տեր­նետ - ռե­սուրս­նե­րի չա­փից ա­վե­լի օգ­տա­գոր­ծու­մը, այ­սինքն, երբ մարդ ոչ թե փնտ­րում է ի­րեն հե­տաք­րք­րող ին­ֆոր­մա­ցիա, այլ մե­քե­նա­յա­բար, անն­պա­տակ շա­րու­նակ այ­ցե­լում է տար­բեր կայ­քեր,
. խա­ղա­մո­լու­թյու­նը, ին­չը պայ­մա­նա­վոր­ված է հա­մա­կարգ­չա­յին խա­ղե­րի գրավ­չու­թյամբ և նրանց ձգո­ղա­կան հատ­կու­թյամբ,
. մարդ չի նկա­տում` ինչ­պես կլան­վեց հա­մա­ցան­ցի մեջ, դա սկ­սում են նկա­տել նրան շր­ջա­պա­տող մար­դիկ:
Հա­մա­ցան­ցա­յին կախ­վա­ծու­թյու­նը կա­րե­լի է հա­մե­մա­տել թմ­րա­նյու­թե­րի կամ ալ­կո­հո­լա­յին կախ­վա­ծու­թյան հետ, մեկ տար­բե­րու­թյամբ, որ ին­տեր­նետ-կախ­վա­ծու­թյան դեպ­քում բա­ցա­կա­յում է քի­միա­կան նյու­թը: Մար­դու ու­ղե­ղում գրգռ­վում են նույն ռե­ցեպ­տոր­նե­րը` սե­րո­տո­նի­նը, դո­ֆա­մի­նը և ար­տադ­րում ադ­րե­նա­լին, սա­կայն դա ոչ թե նյու­թա­կան, քի­միա­կան, այլ հո­գե­բա­նա­կան կախ­վա­ծու­թյուն է: Ըստ այդմ հե­տա­զո­տող հո­գե­բան­ներն ըն­դգ­ծում են այ­սօր հիմ­նա­կա­նում հինգ տե­սա­կի ին­տեր­նետ-կախ­վա­ծու­թյուն:
1. Ա­մե­նա­տա­րած­ված կախ­վա­ծու­թյու­նը սոց­ցան­ցե­րի, տար­բեր ֆո­րում­նե­րի վիր­տուալ շփ­ման մեջ ներգ­րավ­վա­ծու­թյունն է: Մեծ մա­սամբ օն­լայն շփ­ման մեջ հայ­տն­վում են ե­րի­տա­սարդ­ներն ու պա­տա­նի­նե­րը, ո­րով­հետև հա­մա­ցան­ցը հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձե­ռում ներ­կա­յա­նա­լու ե­րա­զած, սա­կայն ոչ ի­րա­կան կեր­պար­նե­րով, և մնա­լով այդ վիր­տուալ կեր­պա­րի մեջ` ի­րա­կա­նաց­նե­լու որ­քան անհ­րա­ժեշտ, նույն­քան և ցան­կա­լի, բայց ի­րա­կա­նում ոչ հնա­րա­վոր գոր­ծո­ղու­թյուն­ներ: Հա­մա­ցան­ցում օն­լայն շփու­մը հիմ­նա­կա­նում պետք է սահ­մա­նա­փակ­վի ար­դեն առ­կա ծա­նո­թու­թյուն­նե­րը պահ­պա­նե­լով, իսկ կախ­վա­ծու­թյուն ու­նե­ցող­նե­րը ձգ­տում են ստեղ­ծել նոր ծա­նո­թու­թյուն­ներ` վե­րա­ծե­լով այն պար­զա­պես ա­նի­մաստ զբաղ­մուն­քի: Դրան խթա­նող գոր­ծոն­նե­րից են` հա­մա­ցան­ցի գաղտ­նիու­թյու­նը, անհ­նա­րու­թյու­նը ստու­գե­լու իր ան­ձի մա­սին ներ­կա­յաց­րած ին­ֆոր­մա­ցիա­յի ճշգր­տու­թյու­նը: Նաև պատ­ճառ­նե­րից մեկն է ինք­նաար­տա­հայտ­ման բար­դու­թյու­նը, երբ մարդ, դժ­վա­րա­նա­լով ար­տա­հայ­տել և հաս­տա­տել սե­փա­կան կար­ծի­քը, ինքն իր մեջ ան­վս­տահ մարդ լի­նե­լով, հա­մա­ցան­ցում կա­րո­ղա­նում է ա­զատ ար­տա­հայ­տել այն, ինչ կու­տակ­վել է իր սր­տում, չվա­խե­նա­լով այ­լոց դժ­գո­հու­թյու­նից կամ քն­նա­դա­տու­թյու­նից, ինչն էլ ստեղ­ծում է պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից խու­սա­փե­լու մթ­նո­լորտ: Այս կախ­վա­ծու­թյու­նը հաղ­թա­հա­րե­լու հա­մար մարդ պետք է ձգ­տի իր մեջ զար­գաց­նել այլ մարդ­կանց հետ կեն­դա­նի շփ­ման ու­նա­կու­թյու­նը: (Ա­մե­նա­հար­մար մի­ջա­վայ­րը ե­կե­ղե­ցա­կան հա­վա­տա­ցյալ հա­մայնքն է, որ­տեղ մարդ կա­րող է վե­րագտ­նել ի­րեն` կեն­դա­նի հա­ղոր­դու­թյամբ մարդ­կանց և Քրիս­տոս Աստ­ծո հետ):
2. Տե­ղե­կատ­վա­կան ին­տեր­նետ կախ­վա­ծու­թյուն, կամ ան­հաղ­թա­հա­րե­լի պա­հանջ ին­ֆոր­մա­ցիա­յի մշ­տա­կան հոս­քի, ին­չը ստի­պում է մար­դուն ան­վերջ շր­ջա­գա­յել հա­մա­ցան­ցի տա­րածք­նե­րում: Այս կախ­վա­ծու­թյու­նը են­թադ­րում է ին­ֆոր­մա­ցիա­յի անն­պա­տակ փնտր­տուք, երբ մարդ թա­փա­ռում է` անց­նե­լով մի կայ­քից մյու­սը, կար­դում է հոդ­ված­ներ, դի­տում տե­սա­նյու­թեր և այլն: Ար­դյուն­քում այս ա­նի­մաստ թա­փա­ռու­մը բե­րում է ին­ֆոր­մա­ցիոն գեր­ծան­րա­բեռն­վա­ծու­թյան և հոգ­նա­ծու­թյան: Դրա պատ­ճառ­նե­րից են պա­րա­պու­թյու­նը և հո­գու դա­տար­կու­թյու­նը: Իսկ հո­գին չի հա­գե­նում ոչ մի բա­նով, այլ միայն հոգևոր սնն­դով, բա­րե­պաշտ կյան­քով և բա­րի գոր­ծե­րով:
3. Ին­տեր­նետ-կախ­վա­ծու­թյան մյուս տե­սա­կը խա­ղա­մո­լու­թյունն է, երբ մարդ կպ­չում և չի կա­րող կտր­վել օն­լայն խա­ղե­րից:
Ի՞նչն է պատ­ճա­ռը, որ մար­դիկ սկ­սում են խա­ղալ հա­մա­ցան­ցում: Պատ­ճառ­նե­րը տար­բեր են: Մե­կը փոր­ձում է լց­նել իր կյան­քում առ­կա դա­տար­կու­թյու­նը, մյու­սը` ուղ­ղա­կի ան­գոր­ծու­թյու­նից: Կան մար­դիկ, ո­րոնք պար­զա­պես ու­զում են հաս­նել գե­րա­զան­ցու­թյան, մր­ցակ­ցե­լով ու­րիշ­նե­րի հետ: Ի­րա­կան սպոր­տա­յին մր­ցում­նե­րում դրան հաս­նե­լ անհ­նա­րին կլի­նի, իսկ վիր­տուալ խա­ղե­րում շատ հեշտ է և հնա­րա­վոր: Օն­լայն խա­ղե­րի հե­ղի­նակ­նե­րը մտած­ված են ստեղ­ծում մար­դու ու­ղե­ղի կենտ­րոն­նե­րի վրա ազ­դող հա­տուկ ձայ­նա­յին և ա­նի­մա­ցիոն է­ֆեկտ­ներ, մր­ցակ­ցու­թյան պայ­ման­ներ, որ­պես­զի խա­ղի գրավ­չու­թյամբ տար­վե­լով, օգ­տա­տե­րերն ա­վե­լի եր­կար ժա­մա­նակ անց­կաց­նեն հա­մա­ցան­ցում` ա­նի­մաստ ծախ­սե­լով ի­րենց դրամ­նե­րը, ո­րոնք գնա­լու են ի շահ այդ խա­ղե­րի հե­ղի­նակ­նե­րի և հա­մա­ցան­ցի տե­րե­րի:
4. Լայն տա­րա­ծում են ստա­ցել նաև ա­զարտ օն­լայն-կա­զի­նո գու­մա­րով խա­ղե­րը, ո­րոնց մեջ տաս­նյակ հա­զա­րա­վոր մարդ­կանց հա­մա­ցան­ցի մի­ջո­ցով ա­մե­նօ­րյա ներգ­րավ­վա­ծու­թյու­նը ար­դեն գե­րա­զան­ցում է ա­վան­դա­կան կա­զի­նո-խա­ղատ­նե­րում ներգ­րավ­ված մարդ­կանց թի­վը:
Խա­ղա­մո­լու­թյու­նը ի­րա­պես դար­ձել է մեր հա­սա­րա­կու­թյան լուրջ պրոբ­լե­մը: Այս տա­րած­ված երևույ­թի տխուր հետևանք­նե­րը բո­լո­րիս հայտ­նի են` նյար­դա­յին հա­մա­կար­գի խախ­տում, ու­նեց­ված­քի մս­խում, ու­րիշ­նե­րի, նաև տնե­ցի­նե­րի հան­դեպ ան­տար­բե­րու­թյուն, ըն­տա­նիք­նե­րի քայ­քա­յում և այլն:
5. Ին­տեր­նետ-կախ­վա­ծու­թյան ևս մի տե­սա­կը հան­դի­սա­նում է այս­պես ա­սած կի­բեր-սեք­սուալ կախ­վա­ծու­թյու­նը: Սա կպ­չուն, զզ­վե­լի ձգո­ղա­կա­նու­թյուն է հա­մա­ցան­ցում դի­տե­լու պոռ­նոն­կար­ներ և պոռ­նո­ֆիլ­մեր:
Այս տե­սակ սեք­սուալ ին­տեր­նետ կախ­վա­ծու­թյու­նը, ա­ռա­ջին հա­յաց­քից չե­զոք թվա­ցող, ի­րա­կա­նում շատ լուրջ խն­դիր է, ո­րը կանգ­նած է սո­ցիալ-հո­գե­բա­նա­կան անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման ճա­նա­պար­հին թե՛ մարդ ան­հա­տի, թե՛ ամ­բողջ հա­սա­րա­կու­թյան հա­մար: Բազ­մա­թիվ ըն­տա­նիք­ներ քայ­քայ­վում են, կամ գտն­վում են քայ­քայ­ման եզ­րին, ո­րով­հետև ա­մու­սին­նե­րից մե­կը հա­կում ու­նի իր սեք­սուալ պա­հանջ­նե­րը բա­վա­րա­րե­լու հա­մա­ցան­ցի մի­ջո­ցով: Այս­պի­սով տե­ղի է ու­նե­նում է­մո­ցիո­նալ պա­ռակ­տում ի­րա­կան մարդ­կանց միջև, ո­րի հետևանքով ըն­տա­նի­քը, ե­րե­խա­նե­րը, ըն­կեր­նե­րը, աշ­խա­տան­քը կամ ու­սու­մը մղ­վում են հե­տին պլան: Այս կախ­վա­ծու­թյա­նը ի­հար­կե նպաս­տում են հա­մա­ցան­ցի մատ­չե­լիու­թյու­նը, գաղտ­նիու­թյու­նը, ա­մե­նա­թո­ղու­թյու­նը, ի­րա­կան փո­խա­դարձ սի­րո պար­տա­կա­նու­թյուն­նե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը և այլն:
Հա­մա­ցան­ցա­յին կախ­վա­ծու­թյուն­նե­րի ցու­ցա­կը կա­րե­լի է շա­րու­նա­կել` ա­վե­լաց­նե­լով հա­կե­րու­թյու­նը, կի­բեր հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի զա­նա­զան տե­սակ­ներ, օն­լայն առևտուր, աու­դիո և տե­սա­նյու­թե­րի ան­վերջ ներ­բեռ­նում` սե­փա­կան պա­հուստ ստեղ­ծե­լու նպա­տա­կով և այլն։
Եզ­րա­կաց­նե­լով պետք է հա­մա­ձայ­նենք, որ հա­մա­ցան­ցից թեև ամ­բող­ջու­թյամբ հրա­ժար­վել հնա­րա­վոր չէ հա­սա­րա­կու­թյան մեջ ապ­րող և աշ­խա­տող մար­դու հա­մար, սա­կայն հնա­րա­վոր է գե­րի չդառ­նալ և չկոր­չել գորշ «սար­դոս­տայ­նի» դա­տար­կու­թյան մեջ: Կախ­վա­ծու­թյու­նից ա­զատ­վե­լու հա­մար նախ պետք է բա­ցա­հայ­տել այն ա­ռա­ջաց­նող պատ­ճառ­նե­րը և վեր­լու­ծել դրանք, ըն­տա­նիք­նե­րում ստեղ­ծել վս­տա­հու­թյան և սի­րո մթ­նո­լորտ, հոգ տա­նել ե­րե­խա­նե­րի ա­զատ ժա­մա­նա­կի զբաղ­վա­ծու­թյան մա­սին: Ե­թե ե­րե­խան ու­նե­նա նա­խա­սի­րու­թյուն­ներ, հե­տաքր­քիր և օգ­տա­կար զբաղ­մունք, ա­պա ա­վե­լի քիչ ժա­մա­նակ կանց­կաց­նի էկ­րա­նի մոտ: Ե­րի­տա­սարդ սերն­դին կարևոր է ցույց տալ, որ ի­րա­կան աշ­խար­հը ա­վե­լի հա­րուստ է, գե­ղե­ցիկ, ի­մաս­տա­լից, քան վիր­տուալ, խա­բու­սիկ աշ­խար­հի գոր­շու­թյու­նը:
Իսկ ծանր կախ­վա­ծու­թյան մեջ հայ­տն­ված մարդ­կանց թերևս անհ­րա­ժեշտ կլի­նի դե­ղո­րայ­քա­յին, բժշ­կա­կան, հո­գե­բա­նա­կան օգ­նու­թյուն, ին­չը շատ դեպ­քե­րում չի կա­րող օգ­նել ա­զատ­վե­լու հա­մա­ցան­ցա­յին կախ­վա­ծու­թյու­նից ամ­բող­ջա­պես, ո­րով­հետև բո­լոր տե­սա­կի կախ­վա­ծու­թյուն­նե­րը մո­լու­թյուն­ներ են, այ­սինքն մեղ­քեր և շատ հա­ճախ հո­գես­պան մեղ­քեր: Իսկ մեղ­քը հո­գու հի­վան­դու­թյուն է և հա­ճախ ա­ռա­ջաց­նում է կախ­վա­ծու­թյուն: Այս դեպ­քում երկ­րա­վոր բժշ­կու­թյու­նը կա­տա­րյալ չէ և անհ­րա­ժեշտ է Երկ­նա­վոր բժշ­կի` մեր Տի­րոջ՝ Հի­սուս Քրիս­տո­սի մի­ջամ­տու­թյու­նը Իր քավ­չա­րար ա­րյան զո­րու­թյամբ` սուրբ Հա­ղոր­դու­թյան և ա­պաշ­խա­րու­թյան խոր­հուրդ­նե­րի մի­ջո­ցով, ո­րը և հաս­տատ­վում է ա­վե­տա­րա­նա­կան խոս­քե­րով. «ե­թե Որ­դին ա­զա­տի, ճշ­մար­տա­պես ա­զատ կլի­նեք»:
Տեր Ըն­ծա քա­հա­նա ՄԻՐ­ԶՈ­ՅԱՆ
Դար­բա­սի հոգևոր հո­վիվ
Դիտվել է՝ 1281

Մեկնաբանություններ