Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ակն ընդ ա­կան, ա­տամն ընդ ա­տա­ման

Ակն ընդ ա­կան, ա­տամն ընդ ա­տա­ման
04.10.2019 | 00:35
Պաշտ­պա­նու­թյան և անվ­տան­գու­թյան հար­ցե­րի ԱԺ մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նը վեր­ջերս սի­րում է մտ­քի այն­պի­սի գո­հար­ներ շաղ տալ, ո­րոնք մի կող­մից նրա ի­րա­կան էու­թյան, ի­մա` մարդ­կա­յին աղ­ճատ­ված նկա­րագ­րի մա­սին են վկա­յում, մյուս կող­մից մտա­հո­գու­թյան ա­ռիթ են տա­լիս, ստի­պում հար­ցադ­րել` այս մարդն ընդ­հան­րա­պես ի՞նչ գործ ու­նի պաշտ­պա­նու­թյան, ազ­գա­յին անվ­տան­գու­թյան հար­ցե­րի հետ, սա դեռ հե­րիք չէ, նա է ղե­կա­վա­րում նաև ապ­րի­լյան պա­տե­րազ­մի հան­գա­մանք­ներն ու­սում­նա­սի­րող քն­նիչ հանձ­նա­ժո­ղո­վը։ Եր­կու օր է, ողջ հա­մա­ցան­ցը քն­նար­կում է Ար­փի­նե Հով­հան­նի­սյա­նի մա­սին Քո­չա­րյա­նի, ինչ­պես ռու­սը կա­սեր` «ниже плинтуса», հայ­տա­րա­րու­թյու­նը։ Վեր­ջինս սոց­ցան­ցե­րում «հա­ճո­յա­խո­սու­թյուն­նե­րի» պա­կաս չու­նի, այս­տեղ են ա­սել՝ ակն ընդ ա­կան, ա­տամն ընդ ա­տա­ման։
Սա­կայն ա­ռա­վել զզ­վե­լի էր տես­նել, թե ինչ­պես էին ԱԺ-կա­ռա­վա­րու­թյուն հար­ցու­պա­տաս­խա­նի օ­րը դահ­լի­ճում ի­րենց պա­հում ոչ միայն Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նը, այլև խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյու­նը ներ­կա­յաց­նող շատ տղա­մար­դիկ։ Քո­չա­րյա­նը ի­րեն հե­րոս էր երևա­կա­յում, աջ ու ձախ մեծ ոգևո­րու­թյամբ պատ­մում էր, թե ինչ մեծ քա­ջա­գոր­ծու­թյուն է ա­րել, իսկ թի­մա­կից­նե­րը հռհ­ռում էին ու հա­վա­նու­թյան նշան տա­լիս։
Նվաստ «խրախ­ճան­քի» բո­լոր մաս­նա­կից­նե­րին ու միայն հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գի­տու­թյան տեր կա­նանց հան­գով հռհ­ռա­ցող «տղա­մարդ­կանց» խոր­հուրդ կտա­յինք մեկ ան­գամ ևս աչ­քի անց­կաց­նել նախ­կին դա­տա­խազ, Այ­գես­տա­նի գյու­ղա­պետ Սոկ­րատ Հով­սե­փյա­նի հրա­պա­րա­կու­մը ի­րենց` «մեր ժա­մա­նա­կի հե­րո­սի», մա­սին ու կր­կին հռհ­ռալ։
Բայց կա­ռա­վա­րու­թյունն այն­քան էլ հա­ղորդ չէր Քո­չա­րյա­նի ինք­նա­մո­ռաց հրճ­վան­քին, բո­լո­րը հե­ռա­խոս­նե­րի մեջ էին մտած, ա­ռա­վել խառն էր ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նը՝ ողջ ժա­մա­նակ Ֆեյս­բու­քով նա­մակ­ներ էր գրում։ «Իմ­քայ­լա­կան­ներն» էլ ա­նընդ­հատ կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րին էին մո­տե­նում, զրու­ցում, այն­քան մեծ էր այս ի­րա­րան­ցու­մը, որ ղե­կա­վա­րու­թյան նկա­տո­ղու­թյանն ար­ժա­նա­ցան։ Իսկ այդ ողջ ըն­թաց­քում Քո­չա­րյա­նը շա­րու­նա­կում էր ԱԺ-ով վե­րու­վար ա­նել ու հե­րո­սա­նալ՝ ի­րե­նից ոչն­չով չտար­բեր­վող թի­մա­կից­նե­րի մոտ։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 2837

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ