ReAnimania 2019
 

«Տն­տե­սա­կան այ­սօր­վա վի­ճա­կի մե­ղա­վո­րը Փա­շի­ն­յանն ու իր իշ­խա­նու­թ­յունն են»

«Տն­տե­սա­կան այ­սօր­վա վի­ճա­կի մե­ղա­վո­րը Փա­շի­ն­յանն ու իր իշ­խա­նու­թ­յունն են»
11.10.2019 | 01:04

Հա­յաս­տա­նում ինչ­պես մե­կու­կես տա­րի ա­ռաջ, այն­պես էլ հի­մա սո­ցիալ-տն­տե­սա­կան բա­զում կու­տակ­ված խն­դիր­ներ կան, ո­րոնք օր ա­ռաջ լուծ­ման կա­րիք ու­նեն։ Իշ­խա­նա­փո­խու­թյունն այդ ա­ռու­մով ոչ մի բան չի փո­խել, այդ խն­դիր­նե­րը շա­րու­նա­կում են մնալ մեր օ­րա­կար­գում։ Այս և ար­տա­քին քա­ղա­քա­կան թե­մա­նե­րի շուրջ է զրույ­ցը քա­ղա­քա­գետ ԱՐ­ՄԵՆ ԲԱ­ԴԱ­ԼՅԱ­ՆԻ հետ։

-Հա­յաս­տա­նում առ­կա խն­դիր­ներն ար­տա­ցոլ­վա՞ծ են ներ­քին քա­ղա­քա­կան օ­րա­կար­գում, պա­րոն Բա­դա­լյան։
-Ապ­րիլ-մա­յի­սին իշ­խա­նու­թյան ե­կած մար­դիկ Հա­յաս­տա­նի զար­գաց­ման վեկ­տո­րը չու­ղեն­շե­ցին, թե ինչ­պի­սի պե­տու­թյուն պետք է ու­նե­նանք։ Խոր­հր­դա­րա­նա­կան կա­ռա­վար­ման եր­կր­նե­րի՞ պես, ինչ­պի­սին Չե­խիան, Սլո­վա­կիան, Բել­գիան, Լատ­վիան են, թե՞ Ղրղզս­տա­նի կամ աֆ­րի­կյան եր­կր­նե­րի նման։ Երբ զար­գաց­ման վե­կտո­րը բա­ցա­կա­յում է, բնա­կա­նա­բար, չկան նաև այս կամ այն ո­լոր­տի վե­րա­բե­րյալ հա­յե­ցա­կար­գեր, ո­րոն­ցից էլ բխում են օ­րենք­նե­րը, ո­րոնք էլ պետք է դառ­նա­յին ներ­քա­ղա­քա­կան օ­րա­կար­գի քն­նարկ­ման հիմ­նա­կան թե­մա­նե­րը։ Հի­մա այս ա­մե­նը չկա, դրա հա­մար ներ­քին կյան­քում սկ­սում են գե­րիշ­խել կար­ճա­ժամ­կետ օ­րա­կարգ ու­նե­ցող հար­ցեր։ Մի հարց 2 օր կքն­նարկ­վի, կանց­նի, մեկ ու­րիշ հարց էլ կա­րող է կես ժամ քն­նարկ­վի, անց­նի, գնա։ Ըն­թա­ցիկ հար­ցեր են, ո­րոնք չես էլ կա­րող ա­սել, թե օ­րա­կար­գա­յին են։
-Փո­խա­րե­նը Ար­ցա­խում իր հայտ­նի ե­լույ­թի ժա­մա­նակ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ներ­կա­յաց­րեց, թե ինչ­պի­սին կլի­նի Հա­յաս­տա­նը 2050-ին։
-2050-ի ցու­ցա­նիշ­նե­րի մա­սին կխո­սեմ 2049-ին։ Այն ժա­մա­նակ կզան­գեք, կա­սեմ, որ­քան ի­րա­կան էին Փա­շի­նյա­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը։ 2019-ին 30 տա­րի հե­տո կա­տար­վող ի­րա­վի­ճա­կա­յին հար­ցեր քն­նար­կե­լը լուրջ չէ։
-Օ­րերս կր­կին տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյան մա­սին կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րը խո­սեց և վերս­տին հան­րու­թյա­նը մե­ղադ­րեց, թե երկ­րում բան­վո­րի աշ­խա­տանք չեն ա­նում՝ այն պատ­վա­բեր չհա­մա­րե­լով, բայց նույն աշ­խա­տան­քը կա­տա­րում են այլ եր­կր­նե­րում։ Ի­րա­կա­նում ո՞վ կամ ի՞նչն է մե­ղա­վոր, որ մեր տն­տե­սու­թյու­նը շա­րու­նա­կում է ծանր շն­չել։
-Տն­տե­սա­կան այ­սօր­վա վի­ճա­կի մե­ղա­վո­րը վար­չա­պետն է և իր իշ­խա­նու­թյու­նը։ Չմո­ռա­նանք, որ իշ­խա­նա­փոխ­ման օ­րե­րին հայ­տա­րա­րում էր, որ բյու­ջեն մեկ տա­րի հե­տո 800-900 մլն դո­լա­րով ա­վե­լաց­վե­լու է։ Հի­մա ա­վե­լա­ցե՞լ է, թե՞ ոչ։ Չի ա­վե­լա­ցել։ ՈՒ­րեմն վար­չա­պե­տը ստել է։ Պի­տի կանգ­նի ու հայ­տա­րա­րի, թե ճիշտ չէր հաշ­վար­կել, դրանք նա­խընտ­րա­կան խոս­տում­ներ էին, ո­րոնց պետք չէ լուրջ վե­րա­բեր­վել։ Կամ պի­տի նե­րո­ղու­թյուն խնդ­րի, կամ լրատ­վա­մի­ջոց­նե­րը պի­տի գրեն, որ ստել է։ Տն­տե­սու­թյու­նը հենց այն­պես չի զար­գա­նում։ ԱՄՆ-ում հան­րա­հա­վա­քի ըն­թաց­քում կոչ ա­րեց ներդ­րում­ներ ա­նել հայ­րե­նի­քում, հարս­տաց­նել և հարս­տա­նալ։ Հատ­կա­պես սփյուռ­քում սա շատ է ա­սում, ի­րեն թվում է, թե հենց ա­սաց, այն­տե­ղից վա­զե­լու են, գան, ներդ­րում ա­նեն։ Ներդ­րում չի լի­նում, քա­նի որ հս­տակ քա­ղա­քա­կա­նու­թյուն չկա։ Ի դեպ, ան­ցյալ տա­րի Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րում էր, թե քա­նի ՀՀԿ-ն խոր­հր­դա­րա­նում է, ներդ­րում­ներ չեն լի­նե­լու, իսկ ե­թե նրանք չլի­նեն, ներդ­րող­նե­րը հերթ կկանգ­նեն։ Ար­դեն 9-10 ա­միս է ՀՀԿ-ն խոր­հր­դա­րա­նում չէ, ներդ­րում­ներն այդ­պես էլ չեն գա­լիս։ Նշա­նա­կում է` խն­դի­րը ոչ թե ՀՀԿ-ի, այլ ներ­կա­յիս կա­ռա­վա­րու­թյան մեջ է։ Ներդ­րում ա­նում են այն­տեղ, որ­տեղ հս­տակ խա­ղի կա­նո­ներ են գոր­ծում, եր­կար ժամ­կե­տով հար­կա­յին հաս­կա­նա­լի քա­ղա­քա­կա­նու­թյուն կա, են­թա­կա­ռուց­վածք­նե­րը զար­գա­ցած են։ Մյուս կող­մից էլ տես­նում են, որ վար­չա­պե­տը բո­լո­րին ու­զում է փռել, ծե­փել, ին­չը ներդ­րող­նե­րի հա­մար լրա­ցու­ցիչ դժ­վա­րու­թյուն­ներ է ստեղ­ծում։ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյան օ­րոք ըն­դա­մե­նը եր­կու ձեռ­նար­կու­թյուն է բաց­վել՝ «Սպայ­կա­յում» պան­րի ար­տադ­րա­մա­սը, ո­րի նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­ներն էլ նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րի ժա­մա­նակ են տե­ղի ու­նե­ցել, և Ար­թի­կի բամ­բա­կի մշակ­ման ձեռ­նար­կու­թյու­նը։ Չկան ներդ­րու­մա­յին նպաս­տա­վոր պայ­ման­ներ, բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան մթ­նո­լորտ, ո­լոր­տա­յին հս­տակ հա­յե­ցա­կար­գեր։
-Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րում է, թե կո­ռուպ­ցիա, մե­նաշ­նորհ չկա, սրանք գայ­թակ­ղիչ չե՞ն ներդ­րող­նե­րի հա­մար։
-Ոչ։
-Ին­չու՞։
-Ե­թե ներդ­րող­նե­րը շա­հույթ են ստա­նում, ան­գամ կո­ռուպ­ցիոն եր­կր­նե­րում են ներդ­րում­ներ ա­նում։ 90-ա­կան­նե­րին, երբ արևմտյան կա­պի­տա­լը գնում էր Չի­նաս­տան, այն­տեղ բա­վա­կան մեծ կո­ռուպ­ցիա կար, բայց դա նրանց չխան­գա­րեց բիզ­նես ա­նել այն­տեղ։ Խն­դի­րը կո­ռուպ­ցիա­յի մեջ չէ։ Ե­թե խա­ղի կա­նո­նե­րը հս­տակ են, ան­գամ կո­ռուպ­ցիոն մե­խա­նիզմ­նե­րի առ­կա­յու­թյան պայ­ման­նե­րում ներդ­րում­ներ կլի­նեն։ Կո­ռուպ­ցիան չի խան­գա­րում տն­տե­սու­թյան զար­գաց­մա­նը։ Ինչ վե­րա­բե­րում է մե­նաշ­նորհ­նե­րին, ա­յո, ներ­կր­ման մե­նաշ­նորհ չկա, բայց ներ­սում գե­րիշ­խող դիրք ու­նե­ցող սու­բյեկտ­ներ կան, ո­րոնց առն­չու­թյամբ քայ­լեր չեն ձեռ­նարկ­վում։ Իսկ սա մե­նաշ­նոր­հի 90 տո­կոսն է կազ­մում։
-Ին­չու՞ չի հա­ջող­վում տն­տե­սա­կան ճիշտ քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րել, գա­ղա­փար­նե՞ր, մաս­նա­գետ­նե՞ր չու­նեն։
-Նախ անհ­րա­ժեշտ է, որ լսեն այդ ո­լորտ­նե­րի մաս­նա­գետ­նե­րին։ Ե­թե նման ցան­կու­թյուն չկա, բնա­կա­նա­բար ար­դյունքն այս­պի­սին պի­տի լի­նի։ Ե­թե դու միայն լսում ես այն մարդ­կանց, ով­քեր քեզ հետ փո­ղոց են փա­կել, ակն­հայտ է, որ տն­տե­սու­թյու­նը չի զար­գա­նա։
-Այ­սօր իշ­խա­նու­թյան ներ­քա­ղա­քա­կան օ­րա­կար­գի կարևոր հար­ցե­րից մե­կը ՍԴ նա­խա­գա­հի լիա­զո­րու­թյուն­նե­րի դա­դա­րե­ցումն է։ Ի՞նչ ճա­կա­տա­գիր կու­նե­նա ՍԴ ու­ղարկ­ված նա­խա­գի­ծը։
-Ան­ցյալ տար­վա հայտ­նի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից հե­տո վար­չա­պետ դար­ձած Նի­կոլ Փա­շի­նյա­նը սու­պեր­վար­չա­պե­տա­կան հա­մա­կար­գից դուրս մղեց քրեաօ­լի­գար­խիա­յին և այն ամ­բող­ջո­վին սկ­սեց ծա­ռա­յեց­նել իր շա­հե­րի սպա­սարկ­մա­նը։ Հի­մա ար­դեն լիար­ժե­քո­րեն կա­րող ենք ա­սել, որ իշ­խա­նու­թյու­նը սպա­սար­կում է մեկ մար­դու։ Անձ­նիշ­խան հա­մա­կար­գի մեջ են մտ­նում կա­ռա­վա­րու­թյու­նը, ԱԺ-ն, օ­րեն­քով ստեղծ­ված ան­կախ, բայց ի­րա­կա­նում են­թա­կա մար­մին­նե­րը, ԲԴԽ-ն և դա­տաի­րա­վա­կան ողջ հա­մա­կար­գը, բա­ցա­ռու­թյամբ ՍԴ-ի։ Այս հա­մա­կար­գից դուրս են մնում 4 ինս­տի­տուտ­ներ՝ ԶԼՄ-նե­րը, ՍԴ-ն, ե­կե­ղե­ցին, Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րը։ Այս պա­հին իշ­խա­նու­թյուն­ներն ա­ռա­վել տե­սա­նե­լի քայ­լեր են ձեռ­նար­կում 2 ուղ­ղու­թյամբ՝ ՍԴ-ի և Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րի։ Սա կոչ­վում է ավ­տո­րի­տար հա­մա­կար­գի ձևա­վո­րում, ո­րը դեռևս թույլ է։ Սա չպետք է շփո­թել բռ­նա­պե­տու­թյան հետ, կա­ռա­վար­ման հա­մա­կարգն անձ­նիշ­խան է, մեկ մար­դու սպա­սար­կող կա­ռա­վար­ման հա­մա­կարգ։ Հի­մա ՍԴ-ն չի ցան­կա­նում են­թարկ­վել և սպա­սար­կել մեկ մար­դու շա­հե­րը, դրա հա­մար այդ կա­ռույ­ցի դեմ հզոր գրոհ է սկս­վել։
-Որ­քա՞ն կա­րող է դի­մա­նալ ՍԴ-ն։
-Շատ եր­կար, ո­րով­հետև ու­նի հզոր ա­ջա­կից ի դեմս ԵՄ-ի։ Նման ա­ջա­կից ու­նե­նա­լով, ՍԴ-ն կա­րող է եր­կար դի­մադ­րու­թյուն ցույց տալ։ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը ՍԴ նա­խա­գա­հի դեմ գրոհ են ձեռ­նար­կել, բայց միա­ժա­մա­նակ Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­նե­րը գա­լիս են Հա­յաս­տան և հան­դի­պում են ՍԴ նա­խա­գա­հի հետ։ Գեր­մա­նիա­յի դես­պա­նը ևս հան­դի­պում է ու­նե­ցել ՍԴ նա­խա­գա­հի հետ՝ Թով­մա­սյա­նին հրա­վի­րե­լով Գեր­մա­նիա։ Սա Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րին ու­ղերձ է, որ Եվ­րո­պան բնավ չի պատ­րաստ­վում ՍԴ-ն զի­ջե­լու այ­սօր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րին։ Ի­հար­կե, այս ա­մե­նում էա­կան հան­գա­մանք խա­ղաց Ռո­բերտ Քո­չա­րյա­նի գոր­ծը, ո­րի առն­չու­թյամբ կար­ծիք ստա­նա­լու հա­մար ՍԴ-ն Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վին և ՄԻԵԴ-ին դի­մում էր ու­ղար­կել։ Եր­կու կա­ռույց­ներն էլ դի­մումն ըն­դու­նել են քն­նարկ­ման։ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը շտա­պում են օր ա­ռաջ ա­զատ­վել ՍԴ-ի այս կազ­մից, որ­պես­զի Քո­չա­րյա­նի գոր­ծով ան­ցան­կա­լի ո­րո­շում­ներ չկա­յաց­վեն։ Բայց այս պա­հի դրու­թյամբ դեռ հա­ջո­ղու­թյուն չու­նեն։
-Դուք խո­սե­ցիք նաև Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րը թի­րախ դարձ­նե­լու մա­սին։ Ա­ռա­ջի­կա­յում այն­տեղ ընտ­րու­թյուն­ներ են, ի՞նչ տեսք կա­րող է ստա­նալ հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյուն­նե­րի այդ մտադ­րու­թյու­նը։
-Բնա­կա­նա­բար Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը չեն կա­րող ան­տար­բեր լի­նել այդ ընտ­րու­թյուն­նե­րի հան­դեպ։ Ե­թե ՏԻՄ ընտ­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ այն­տեղ էին գոր­ծուղ­վել եր­կու կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, այս ան­գամ ա­վե­լի ազ­դե­ցիկ ներ­կա­յու­թյուն կու­նե­նա Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյու­նը։ Նպա­տակն այն է, որ այն­տեղ ու­նե­նան Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տին ամ­բող­ջո­վին են­թա­կա նա­խա­գահ։
-Ին­չու՞ են ու­զում ի­րենց են­թար­կեց­նել Ար­ցա­խի նա­խա­գա­հին։
-Նույն այն պատ­ճա­ռով, ո­րով ցան­կա­նում են ՍԴ-ն ի­րենց են­թար­կե­լի դարձ­նել։ Ողջ պե­տա­կան հա­մա­կար­գը պետք է են­թարկ­վի մեկ մար­դու։ Իսկ Հա­յաս­տան ա­սե­լով` նկա­տի ու­նենք նաև Ար­ցա­խը։ Բայց այս ա­մե­նից հե­տո ինչ պի­տի ա­նեն, խիստ ան­կան­խա­տե­սե­լի է ար­տա­քին գոր­ծըն­կեր­նե­րի հա­մար։ Այդ պատ­ճա­ռով էլ նրանք շատ հա­ճախ կամ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը սա­ռեց­նում են, կամ բա­ցա­սա­կան դիր­քո­րո­շում­ներ են ար­տա­հայ­տում Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի մա­սին։ Ի վեր­ջո, այս հա­մա­կար­գը ինք­նան­պա­տակ չէ։ Երբ նման բան է ի­րա­կա­նաց­վում, պետք է նաև նպա­տակ լի­նի։ Այս պա­հին դա չի երևում ու հենց դրա հա­մար էլ ան­կան­խա­տե­սե­լի են այս իշ­խա­նու­թյուն­նե­րը, ինչն ա­ռա­վել վտան­գա­վոր է։ Հաս­կա­նա­լի չէ, թե ին­չու են, օ­րի­նակ, Ար­ցա­խը բե­րում ի­րենց անձ­նիշ­խան հա­մա­կար­գի մեջ։ Չէ՞ որ դրա­նից հե­տո պա­տաս­խա­նատ­վու­թյուն են ստանձ­նե­լու ԼՂՀ-ի հա­մար, ին­չու՞։
-Տե­սա­կետ կա, թե ցան­կա­նում են Ար­ցա­խում վե­րահս­կե­լի իշ­խա­նու­թյուն ու­նե­նալ, որ­պես­զի հա­կա­մար­տու­թյան լուծ­ման ցան­կա­ցած տար­բե­րակ դի­մադ­րու­թյան չար­ժա­նա­նա։
-Երբ չգի­տենք, թե ին­չու է այս հա­մա­կար­գը ստեղծ­վում, իշ­խա­նու­թյուն­ներն էլ դրա հա­մար ոչ մի պատ­ճա­ռա­բա­նու­թյուն չու­նեն, ցան­կա­ցած տար­բե­րակ կյան­քի ի­րա­վունք ու­նի։
-Ներ­քա­ղա­քա­կան կյան­քում օ­րա­կարգ չկա, իսկ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նում ի՞նչ է կա­տար­վում։
-Ե­թե չու­նես ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան հա­յե­ցա­կարգ, պե­տու­թյու­նը նման­վում է մի նա­վի, որ բաց ծո­վում ա­ռաջ է գնում, բայց չգի­տի դե­պի ուր։ Ա­լի­քը որ կող­մից գա, այդ կողմն էլ կշարժ­վի։ Աշ­խար­հում բուռն զար­գա­ցում­ներ են տե­ղի ու­նե­նում, ա­րագ փո­փոխ­վող աշ­խար­հում Հա­յաս­տա­նը չու­նի իր պատ­կե­րաց­նում­նե­րը, թե աշ­խար­հին ինչ ու­նի տա­լու և վերց­նե­լու։ Ե­թե հա­յե­ցա­կարգ չկա, ի­րա­վի­ճա­կա­յին քա­ղա­քա­կա­նու­թյուն է ի­րա­կա­նաց­վում այս կամ այն երկ­րի հետ։ Այս մեկ ամս­վա ըն­թաց­քում ե­րեք խո­շոր պար­տու­թյուն կրեց Հա­յաս­տա­նը ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նում՝ ե­րեք ուղ­ղու­թյուն­նե­րով՝ ԱՄՆ, ՌԴ, ԵՄ։ Ա­ռա­ջին ձա­խո­ղու­մը ե­ղավ ԵՄ-ի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում։ Երբ այս տար­վա մա­յի­սին Փա­շի­նյա­նը գնա­ցել էր ԵՄ, եր­կր­նե­րի ղե­կա­վար­նե­րի լու­սան­կա­րում ՈՒկ­րաի­նա­յի հե­ռա­ցող ղե­կա­վար Պո­րո­շեն­կո­յի նկա­րով ծածկ­վեց այ­սօր­վա վար­չա­պե­տը, նկա­րում նա չէր երևում։ Սա ԵՄ-ի ու­ղերձն էր Փա­շի­նյա­նին։ Բո­ղո­քե­ցին այս­տե­ղից, նկա­րը հա­նե­ցին։ Ի­րենց թվում էր, որ նկա­րը հա­նե­ցին, խն­դի­րը լուծ­վեց։ Ե­ղավ երկ­րորդ ու­ղեր­ձը. մա­յի­սի 28-ին միայն Մակ­րո­նը շնոր­հա­վո­րեց Հա­յաս­տա­նին, եր­կու օր հե­տո Փա­շի­նյա­նի ծնունդն էր, է­լի ԵՄ ոչ մի երկ­րի ղե­կա­վար չշ­նոր­հա­վո­րեց։ Հու­լի­սի 5-ին Սահ­մա­նադ­րու­թյան օ­րը կր­կին ոչ մի ու­ղերձ, Հա­յաս­տա­նի ան­կա­խու­թյան օ­րը ԵՄ-ի ոչ մի եր­կիր, ոչ էլ այդ կա­ռույ­ցի ղե­կա­վար­նե­րը մի ու­ղերձ չհ­ղե­ցին։ Ե­թե այս հար­ցում ԵՄ բո­լոր եր­կր­նե­րը նույն կերպ են վար­վում, նշա­նա­կում է՝ կա չշ­նոր­հա­վո­րե­լու հրա­հանգ։ Սրա­նով փոր­ձում են ցույց տալ Փա­շի­նյա­նին, որ նա, որ­պես խա­ղա­ցող, ԵՄ-ին հե­տաքր­քիր չէ։
Երկ­րորդ պար­տու­թյու­նը գրանց­վեց ԱՄՆ-ում, որ­տեղ տեխ­նի­կա­պես շատ վատ հան­րա­հա­վաք էին կազ­մա­կեր­պել։ ՈՒմ մտ­քով էր ան­ցել, որ հանր­ահա­վաք պի­տի ա­նել այն­պի­սի թա­ղա­մա­սում, որ­տեղ հայ գրե­թե չի ապ­րում, ավ­տո­բուս­նե­րով Գլեն­դե­լից էին մարդ­կանց բե­րել։ 5-6-հա­զա­րա­նոց հան­րա­հա­վաքն ի­րե­նից ո­չինչ չի ներ­կա­յաց­նում, իսկ ա­մե­նա­բարձր պաշ­տո­նյան, ո­րին Փա­շի­նյա­նը հան­դի­պեց, Կա­լի­ֆոռ­նիա­յի նա­հան­գա­պետն էր։ ԱՄՆ ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կար­գա­վո­րող ոչ մի ծան­րակ­շիռ պաշ­տո­նյա­յի հետ հան­դի­պում տե­ղի չու­նե­ցավ։ Սա էլ ա­պա­ցու­ցում է, որ Թրամ­փի հա­մար այս իշ­խա­նու­թյու­նը ար­ժեք չու­նի։ Ի դեպ, Հա­յաս­տա­նի ան­կա­խու­թյան օր­վա շնոր­հա­վո­րան­քի տեքս­տում Թրամ­փը նշել էր՝ «ան­ցյալ տար­վա խա­ղաղ գոր­ծըն­թաց­ներ», այ­սինքն «ոչ բռ­նի, թավ­շյա հե­ղա­փո­խու­թյուն» տեր­մի­նը չէր օգ­տա­գոր­ծել։ Սա նշա­նա­կում է. «Փա­շի­նյա­նը թող չփոր­ձի իր հե­ղա­փո­խու­թյու­նը ԱՄՆ-ի վրա վա­ճա­ռել, մենք դա գնող չենք, դրա հա­մար քեզ փող չենք տա­լու»։ Պաշ­տո­նյա­նե­րի հետ հան­դի­պում­ներ չե­ղան նաև այն պատ­ճա­ռով, որ օ­րա­կարգ էլ չկար։
Հա­ջորդ ձա­խո­ղու­մը. նախ ԵԱՏՄ նիս­տի մա­սին իշ­խա­նա­մերձ ու­ժերն ա­նընդ­հատ նշում էին, թե վար­չա­պետն այն­քան վար­կա­նիշ ու­նի, որ այդ­քան ղե­կա­վար է ե­կել։ Մնչ­դեռ այդ նա­խա­գահ­ներն այս­տեղ էին, ո­րով­հետև նիս­տի կար­գա­վի­ճակն է դա թե­լադ­րում։ Ե­թե Մինս­կում կամ Նոր­սուլ­թա­նում այս նիս­տը լի­ներ, այն­տեղ էին գնա­լու։ Ըն­թա­ցիկ նիստ էր, ե­ղավ, ան­ցավ։ Ըն­դա­մե­նը եր­կու երկ­րի ղե­կա­վար էին ե­կել՝ Սին­գա­պու­րի և Ի­րա­նի։ Ի­րա­նի նա­խա­գա­հը ե­կել էր, որ Պու­տի­նին հան­դի­պի, ա­ռանձ­նազ­րույց ու­նե­նա, իսկ Սին­գա­պու­րի վար­չա­պե­տի ներ­կա­յու­թյունն էլ պետք չէ այդ­քան գե­րագ­նա­հա­տել։ Տն­տե­սա­պես զար­գա­ցած է Սին­գա­պու­րը, բայց քա­ղա­քա­կան կշիռ աշ­խար­հում չու­նի։ Իսկ ԵԱՏՄ-ի և Սին­գա­պու­րի միջև բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց­նե­րը սկս­վել են դեռևս այն ժա­մա­նակ, երբ Փա­շի­նյա­նը ընդ­դի­մա­դիր գոր­ծիչ էր։ Հի­մա ա­վարտ­վե­ցին այդ բա­նակ­ցու­թյուն­նե­րը, ե­թե 6 ա­միս հե­տո ա­վարտ­վեր, կգ­նար Սանկտ Պե­տեր­բուրգ։ Այն­պես չէ է­լի, որ Հա­յաս­տա­նի բարձր վար­կա­նի­շի պատ­ճա­ռով ե­կավ այս­տեղ։ Բայց կար այս նիս­տի չերևա­ցող կող­մը ևս։ Նախ Փա­շի­նյա­նը օ­դա­նա­վա­կա­յա­նում չդի­մա­վո­րեց Պու­տի­նին։ Ռու­սա­կան կող­մը տե­սավ, թե ով­քեր էին սո­րո­սա­կան­նե­րին թո­ղել Բաղ­րա­մյան 26-ի մոտ ցույց ա­նե­լու, իսկ հա­կա­սո­րո­սա­կան շարժ­մա­նը շր­ջա­պա­տել էին Մա­տե­նա­դա­րա­նի մոտ, ով էր կազ­մա­կեր­պել վրա­ցա­կան «Ռուս­թա­վի-2» հե­ռուս­տաըն­կե­րու­թյան լրագ­րո­ղի հար­ցը, ինչ­պես ՀՀ վար­չա­պետն ան­գամ շեն­քից դուրս չե­կավ Պու­տի­նին դի­մա­վո­րե­լու հա­մար։ Դի­վա­նա­գի­տա­կան բաց­թո­ղում­նե­րը կան, ո­րոնք չպետք է ա­նու­շադ­րու­թյան մատ­նել։ Երբ ՌԴ ղե­կա­վա­րը գա­լիս է քո եր­կիր և Ի­րա­նի նա­խա­գա­հի հետ ա­ռանձ­նազ­րույց է ու­նե­նում, իսկ քեզ հետ՝ ոչ, դրա­նով ա­մեն ինչ աս­ված է։ Սրան էլ գու­մա­րենք այն, որ ՌԴ դես­պա­նա­տանն էլ հան­դի­պում է ե­ղել Քո­չա­րյա­նի տիկ­նոջ հետ։ Սա նշա­նա­կում է, որ ՌԴ-ն բա­ցա­հայտ ա­ջակ­ցում է երկ­րորդ նա­խա­գա­հին։ Իսկ երբ դու շտա­պում ես դրա­նից հե­տո օ­դա­նա­վա­կա­յա­նում հան­դի­պել Պու­տի­նին, դա ար­դեն դի­վա­նա­գի­տա­կան տե­սան­կյու­նից լուրջ չէ, ե­թե ա­սե­լիք կար, այն­տեղ չպետք է աս­վեր։
Զրույցը՝ Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 495

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao