Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱԳՆ-ն ողջունում է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը

ԱԳՆ-ն ողջունում է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը
21.10.2019 | 00:11

ԱԳՆ-ն ողջունում է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը և վստահություն հայտնում, որ Հայաստան-Ուկրաինա 16 անդամ ունեցող բարեկամական խումբը և ուկրաինացի գործընկերները կգործադրեն առավելագույն ջանքերը ոչ միայն միջխորհրդարանական հարաբերությունները զարգացնելու, այլև երկու երկրների և ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերը և գործակցությունը զարգացնելու ուղղությամբ՝ ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով Արմենպրեսի հարցին՝ Ինչպե՞ս է ԱԳՆ-ն գնահատում Ուկրաինայի Գերագույն Ռադայում հոկտեմբերի 18-ին Հայաստանի հետ միջխորհրդարանական բարեկամական խմբի ստեղծումը հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման հեռանկարի տեսանկյունից. «Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումն ողջունելի է: Վստահ ենք, որ ՀՀ Ազգային ժողովում գործող՝ պատգամավոր Հովհաննես Իգիթյանի գլխավորած Հայաստան-Ուկրաինա 16 անդամ ունեցող բարեկամական խումբը և ուկրաինացի գործընկերները կգործադրեն առավելագույն ջանքերը ոչ միայն միջխորհրդարանական հարաբերությունները զարգացնելու, այլև երկու երկրների և ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերը և գործակցությունը զարգացնելու ուղղությամբ։
Համոզված ենք, որ հետագայում նույնպես Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության և հայ համայնքի, ինչպես նաև ուկրաինացի բարեկամների հետևողական աշխատանքը կլինի նույնքան արդյունավետ»։


Ուկրաինայի Գերագույն Ռադայում հոկտեմբերի 18-ին ստեղծվել է Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խումբ, որ գլխավորել է իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Արտեմ Դմիտրուկը: Խմբում ներառված է 12 պատգամավոր:

Դիտվել է՝ 565

Մեկնաբանություններ