Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ջոնսոնն ու Էրդողանը քննարկել են Մակրոնի և Մերկելի հետ հանդիպում անցկացնելու պլանները

Ջոնսոնն ու Էրդողանը քննարկել են Մակրոնի և Մերկելի հետ հանդիպում անցկացնելու պլանները
21.10.2019 | 00:14

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են քննարկել Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ քառակողմ հանդիպում անցկացնելու հնարավորությունը՝ Սիրիայում Անկարայի ռազմական գործողության շուրջ իրավիճակը քննարկելու նպատակով՝ ասվում է կոմյունիկեում, որը տարածվել է Ջոնսոնի և Էրդողանի հեռախոսազրույցի արդյուքներով։

«Վարչապետն ու նախագահը պայմանավորվել են հնարավորություն փնտրել անցկացնելու հանդիպում Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և ԳԴՀ կանցլեր Մերկելի մասնակցությամբ՝ ներկայիս իրավիճակի, հարցերի ավելի լայն շրջանակի քննարկման նպատակով, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարը և միգրացիան»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Դիտվել է՝ 536

Մեկնաբանություններ