Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նախարար Ցոլակյանը ՀՀ վարչապետին խնդրել է, որ ստուգումներ իրականացվեն ԱԻՆ-ում

Նախարար Ցոլակյանը ՀՀ վարչապետին խնդրել է, որ ստուգումներ իրականացվեն ԱԻՆ-ում
24.10.2019 | 21:29

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրել է, որ ստուգումներ իրականացվեն նախարարությունում։ Այս մասին Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։


«Վերջին օրերին լրատվական կայքերից մեկում նյութ էր հրապարակվել, որտեղ ասվում էր, թե Ֆելիքս Ցոլակյանի՝ ԱԻ նախարար նշանակվելուց ի վեր համակարգում աննախադեպ չափերի է հասել կոռուպցիան և հովանավորչությունը։ Թե ԱԻՆ աշխատակիցները երբևէ այսպիսի հովանավորչության և թայֆաբազության, ծանոթ-բարեկամների «շքերթի» ականատես չեն եղել: Թե ստեղծված անառողջ մթնոլորտի, թայֆաբազության, արհամարական վերաբերմունքի պատճառով ազատման դիմում է գրել ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի երկարամյա պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:
Չնայած նրան, որ ի սկզբանե պարզ էր, թե ինչ նպատակ էր հետապնդում նյութի հրապարակումն և ով էր դրա ետևում կանգնած, անկախ նրանից, որ ԱԻՆ ՃԿԱԿ նախկին պետ Հովհաննես Խանգելդյանը իր տված հարցազրույցում նշել է, որ որևէ խնդիր չունի ղեկավարության հետ և իր ազատման դիմումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու ստացած հրավերի հետ, այդուհանդերձ, նախարար Ֆելիքս Ցոլակյանը խնդրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ ԱԻՆ-ում համապատասխան ստուգումներ իրականացվեն՝ պաշտոնապես պարզելու նյութի մեջ հրապարակված տվյալների իսկությունն ու ներկայացվեն հանրությանը:


Հիշեցնենք, որ պայմանագրային աշխատակիցները ազատվել են աշխատանքից օպտիմալացման շրջանակներում, իսկ մնացյալ աշխատակիցները օրենքով սահմանված կարգով ծանուցվել են, որ առաջիկայում ԱԻՆ-ում սպասվող կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ հնարավոր է նորից լինեն ազատումներ:
Կոչ ենք անում զերծ մնալ իրականության հետ որևէ առնչություն չունեցող զրպարտչական նյութերի հրապարակումից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 1323

Մեկնաբանություններ

ները »

«Իրատես» թերթի արխիվից

Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»
Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում