Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Իմ ծառն էլ կա այն նո­րա­տունկ 10 մլն ծա­ռե­րի մեջ»

«Իմ ծառն էլ կա այն նո­րա­տունկ 10 մլն ծա­ռե­րի մեջ»
01.11.2019 | 00:57

Ան­ցյալ դա­րի 90-ա­կան թվա­կան­նե­րին հան­րա­պե­տու­թյու­նում է­ներ­գա­կիր­նե­րի խիստ պա­կա­սու­թյու­նը, ծայ­րա­հեղ սո­ցիալ-տն­տե­սա­կան պայ­ման­նե­րը ծանր ի­րա­վի­ճա­կի մեջ դրե­ցին հան­րա­պե­տու­թյան բնակ­չու­թյա­նը՝ դր­դե­լով հա­մա­տա­րած ծա­ռա­հա­տում­նե­րի։


Անհ­նար է հի­մա հաշ­վել, թե ինչ­քան ան­տառ է ոչն­չաց­վել ան­նա­խա­դեպ ծա­ռա­հա­տում­նե­րի հետևան­քով, և նույն­քան էլ դժ­վար է պատ­կե­րաց­նել, թե ինչ­քան հայ օ­ջախ­ներ ջեր­մա­ցան, ինչ­քան ե­րե­խա­ներ, ծե­րեր և հաշ­ման­դամ­ներ չցր­տա­հար­վե­ցին, չհի­վան­դա­ցան ու կեն­դա­նի մնա­ցին ցուրտ ու մութ տա­րի­նե­րին, շնոր­հիվ վառ­վող ծա­ռե­րի տված ջեր­մու­թյան:


Հա­մա­տա­րած ծա­ռա­հա­տում­նե­րից հե­տո կա­տար­վե­ցին փոքր ծա­վա­լի ծա­ռատն­կում­ներ, ո­րոն­ցով հնա­րա­վոր չէ ծա­ռա­հատ­ված բո­լոր տա­րածք­նե­րը վե­րա­կանգ­նել և ա­վե­լաց­նել: Դրան կա­րե­լի է հաս­նել, ե­թե ձեռ­նա­մուխ լի­նենք հա­մա­տա­րած ծա­ռատն­կում­նե­րի, երբ ա­մեն հայ մարդ, հայ­րե­նի­քում իր ծա­ռը տն­կե­լով, կհաս­կա­նա, որ սե­փա­կան լու­ման է ներդ­րել հայ­րե­նի բնաշ­խար­հի բա­րե­լավ­ման գոր­ծում, որ­պես­զի չցա­մա­քեն սառ­նո­րակ աղ­բյուր­նե­րը, մթ­նո­լոր­տը հարս­տա­նա թթ­ված­նով, ա­վե­լա­նան ան­տա­ռա­յին պտուղ­ներն ու հա­տապ­տուղ­նե­րը, շա­տա­նան վայ­րի կեն­դա­նի­ներն ու թռ­չուն­նե­րը:


Ան­տա­ռի մե­ծաց­ման ու պահ­պան­ման խն­դիր­նե­րով է մտա­հոգ­ված երևա­նաբ­նակ Գառ­նիկ Մա­տի­նյա­նը, ո­րը ծնուն­դով Տա­վու­շի մար­զի Այ­գե­հո­վիտ ան­տա­ռա­մերձ գյու­ղից է և վաղ ման­կու­թյան տա­րի­նե­րից է կապ­ված ե­ղել ան­տա­ռին (քո­լին, ինչ­պես ինքն է ա­սում), հայ­րա­կան տունն էլ գյու­ղի ծայ­րա­մա­սում է, ան­տա­ռի փե­շին։ Փոքր հա­սա­կից էլ Գառ­նիկն ի­րենց տնա­մերձ հո­ղա­մա­սում ծա­ռեր է տն­կել ու ա­ճեց­րել: Գյու­ղի դպ­րո­ցա­կան­նե­րի հետ ան­տա­ռա­փե­շե­րին և գյու­ղից դուրս ե­կող ու մտ­նող ճամ­փեզ­րե­րին մեծ քա­նա­կու­թյամբ ծա­ռեր են տն­կել: Դրանք մինչև հի­մա էլ կան: Նույ­նիսկ հա­մա­տա­րած ծա­ռա­հա­տում­նե­րի ժա­մա­նակ այդ ծա­ռե­րին կա­ցին չկ­պավ:
Ծա­ռա­հա­տում­նե­րը Գառ­նի­կին մեծ ցավ էին պատ­ճա­ռում, բայց զգա­լով, որ դա ար­վում է մարդ­կանց հոգ­սերն ու կա­րիք­նե­րը մի փոքր թեթևաց­նե­լու նպա­տա­կով, նա ըն­դու­նե­լի էր հա­մա­րում այդ­պի­սի զո­հա­բե­րու­թյու­նը, մտա­ծե­լով, որ կանց­նեն դժ­վա­րին ժա­մա­նակ­նե­րը, և մար­դիկ կսկ­սեն ծա­ռատն­կում­ներ ա­նել՝ վե­րա­կանգ­նե­լով դա­րա­վոր ան­տառ­նե­րը: Զանգ­վա­ծա­յին ծա­ռատն­կում­ներ ա­նե­լու խն­դիր­նե­րով մտա­հոգ­ված Գառ­նիկ Մա­տի­նյա­նը բազ­միցս դի­մել է հան­րա­պե­տու­թյան նախ­կին նա­խա­գահ­նե­րին, սա­կայն նրանք դա հա­մա­րել են հե­տա­գա­յի գործ:


Գառ­նիկ Մա­տի­նյա­նը հա­մազ­գա­յին ծա­ռատ­նկ­ման իր գա­ղա­փա­րը 2018 թ. հու­լի­սին ներ­կա­յաց­րել է ՀՀ նոր կա­ռա­վա­րու­թյա­նը, կազ­մե­լով դա ի­րա­կա­նաց­նե­լու ծրա­գիր՝ «Իմ ծա­ռը» նշա­նա­բա­նով: Նրան ար­դեն մի քա­նի ան­գամ հրա­վի­րել են շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նա­խա­րա­րու­թյուն՝ ներ­կա­յաց­ված ծրա­գի­րը քն­նար­կե­լու նպա­տա­կով: Եր­կար չափ ու ձև ա­նե­լուց հե­տո Գառ­նիկ Մա­տի­նյա­նի ծրա­գի­րը, կար­ծես, հա­վա­նու­թյան է ար­ժա­նա­ցել, քա­նի որ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը 2019 թվի հոկ­տեմ­բե­րի 17-ին հե­ռուս­տա­տե­սու­թյամբ հայտ­նեց, որ նա­խա­տես­վում է ի­րա­կա­նաց­նել հա­մազ­գա­յին ծա­ռա­տունկ, ո­րի ժա­մա­նակ, մինչև 2020 թվի հոկ­տեմ­բե­րի 10-ը, մեր երկ­րում տնկ­վե­լու է 10 մլն ծառ։
Սպաս­վում է, որ մար­զե­րում կս­տեղծ­վեն տն­կա­րա­նա­յին ձեռ­նար­կու­թյուն­ներ, հա­մա­պա­տաս­խան ներդ­րում­ներ կլի­նեն և աշ­խա­տա­տե­ղեր կբաց­վեն:


Գառ­նիկ Մա­տի­նյա­նը հույս ու­նի, որ մեկ տար­վա ըն­թաց­քում հնա­րա­վոր կլի­նի հա­մազ­գա­յին ծա­ռատն­կում­ներ ի­րա­կա­նաց­նել: Նա նա­խա­պես կա­պեր է հաս­տա­տում մի շարք սփյուռ­քա­հա­յե­րի հետ, որ­պես­զի վեր­ջին­ներս ա­ջակ­ցեն հա­մա­պա­տաս­խան տն­կի­ներ հայ­թայ­թե­լու և Հա­յաս­տան ու­ղար­կե­լու գոր­ծում: Նա ար­դեն հան­դի­պել է Տա­վու­շի մարզ­պետ Հայկ Չո­բա­նյա­նին, ո­րը պատ­րաստ է ծա­ռա­տուն­կի հա­մար նա­խա­պես հատ­կաց­նե­լու 10 հա հո­ղա­տա­րածք: Դա ար­դեն հա­ջող սկիզբ է նշա­նա­կում: Կոչ եմ ա­նում բո­լո­րին ա­ջակ­ցել հա­մազ­գա­յին այդ ծրագ­րին, որ­պես­զի յու­րա­քան­չու­րը մեզ­նից կա­րո­ղա­նա ա­սել.
«Իմ ծառն էլ կա այն նո­րա­տունկ 10 մլն ծա­ռե­րի մեջ»:


Դե­րե­նիկ ՄՈՎ­ՍԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 2665

Մեկնաբանություններ