Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մար­դիկ էլ չեն վա­խե­նում Փա­շի­ն­յա­նին քն­նա­դա­տե­լուց»

«Մար­դիկ էլ չեն վա­խե­նում Փա­շի­ն­յա­նին քն­նա­դա­տե­լուց»
05.11.2019 | 00:34

Ե՛վ իշ­խա­նու­թյան գա­լու, և՛ այն պա­հե­լու հար­ցում այ­սօր­վա կա­ռա­վա­րու­թյան ան­փո­խա­րի­նե­լի «օգ­նա­կա­նը» սոց­ցան­ցերն են, մաս­նա­վո­րա­պես` Ֆեյս­բու­քը։ Կա­րե­լի է ա­սել, որ իշ­խա­նա­փո­խու­թյու­նը տե­ղի ու­նե­ցավ Ֆեյս­բու­քի մի­ջո­ցով, ո­րը մինչև հի­մա շա­րու­նա­կում է Նի­կոլ Փա­շի­նյա­նի կա­ռա­վա­րու­թյան ա­մե­նա­մեծ հե­նա­րա­նը լի­նել։ Սա­կայն ե­թե ա­ռա­ջին ա­միս­նե­րին սոց­ցան­ցե­րում ոգևո­րու­թյան ա­լիքն ան­հա­վա­նա­կան մեծ էր, հի­մա ոչ միայն նվա­զել է, այլև աշ­խա­տում է Փա­շի­նյա­նի դեմ։ Ընդ­դի­մա­խոս­նե­րը գնա­լով ա­վե­լա­նում են։ Ի վեր­ջո, ֆեյս­բու­քյան հան­րույ­թի տրա­մադ­րու­թյուն­նե­րի ինչ­պի­սի՞ փո­փո­խու­թյուն­ներ են ե­ղել, ի՞նչ մի­տում­ներ կան։ «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում բլո­գեր, «Ռազ­մին­ֆո» կայ­քի հա­մա­կար­գող ԿԱ­ՐԵՆ ՎՐ­ԹԱ­ՆԵ­ՍՅԱ­ՆԸ նախ նշեց, որ շատ դժ­վար է անձ­նա­կան դի­տար­կում­նե­րով գնա­հա­տել տրա­մադ­րու­թյուն­նե­րի փո­փո­խու­թյուն­նե­րը, ո­րով­հետև սոց­ցան­ցի հատ­կու­թյուն­նե­րից մեկն էլ այն է, որ ցույց է տա­լիս այն, ինչ մարդ­կանց ա­վե­լի հա­ճե­լի է։ «Հա­ճախ մենք չենք էլ հաս­կա­նում, թե ինչ է կա­տար­վում։ Կո­պիտ ա­սած, նա­յում է, թե որ նյու­թի վրա են եր­կար «կանգ­նում», հա­վա­նում, կիս­վում, մեկ­նա­բա­նում, ավ­տո­մատ այդ­պի­սի նյու­թեր է բե­րում։ Մար­դու շուրջ ստեղծ­վում են փու­չիկ­ներ, բո­լո­րի մոտ տպա­վո­րու­թյուն է, թե հենց ի­րենց տե­սածն է օ­բյեկ­տիվ ի­րա­կա­նու­թյու­նը, այ­նինչ դա մե­քե­նա­յի ստեղ­ծած ի­րա­կա­նու­թյունն է»,- ըն­դգ­ծեց Վր­թա­նե­սյա­նը, հա­վե­լե­լով, որ հնա­րա­վոր չէ վիր­տուալ հատ­վա­ծի տրա­մադ­րու­թյուն­նե­րը ճշգր­տո­րեն ուր­վագ­ծել, ա­ռա­վել ևս, երբ ո՛չ հար­ցում­ներ կան, ո՛չ վի­ճա­կագ­րու­թյուն։


Այ­սու­հան­դերձ, բլո­գե­րին ա­ռա­ջար­կե­ցինք սե­փա­կան վի­ճա­կագ­րու­թյունն ու տպա­վո­րու­թյուն­նե­րը ներ­կա­յաց­նել։ «Այ­սօր ա­վե­լի շատ մար­դիկ չեն վա­խե­նում քն­նա­դա­տե­լուց Փա­շի­նյա­նին, ար­դեն չեն վա­խե­նում ֆեյ­քե­րի մի­ջո­ցով ստեղծ­վող մթ­նո­լոր­տից, երբ ներ­կա իշ­խա­նու­թյան հաս­ցեին ցան­կա­ցած ոչ հիա­ցա­կան խոսք հար­ձակ­ման է ար­ժա­նա­նում։ Կար­ծես մար­դիկ սկ­սել են հաղ­թա­հա­րել այդ պատ­նե­շը»,- նշեց մեր զրու­ցա­կի­ցը։ Մեկ ան­գամ չէ, որ մա­մու­լը գրել է, թե այս իշ­խա­նու­թյու­նը եր­կի­րը ղե­կա­վա­րում է սո­ցիա­լա­կան ցան­ցե­րով, ո­րո­շում­ներ կա­յաց­նում Ֆեյս­բու­քի սե­փա­կան ֆեյ­քե­րի ստեղ­ծած տրա­մադ­րու­թյուն­նե­րով, այ­սինքն, ի­րենց հա­մար ժո­ղո­վուր­դը ֆեյս­բու­քյան հան­րույթն է։ Ըստ Վր­թա­նե­սյա­նի, սոց­ցան­ցա­յին տի­րույթն աշ­խար­հի ժա­մա­նա­կա­կից բո­լոր պո­պու­լիստ­նե­րի գոր­ծիքն է՝ Զե­լինս­կուց մինչև Թրամփ, ո­րոնք ձգ­տում են ու­ղիղ կապ հաս­տա­տել ի­րենց լսա­րա­նի հետ՝ խու­սա­փե­լով միջ­նորդ լրատ­վա­մի­ջոց­նե­րից, ո­րոնց մի մա­սը ոչ բա­րե­հաճ վե­րա­բեր­մունք ու­նի նրանց նկատ­մամբ։ «Սա աշ­խար­հում ըն­դուն­ված տեն­դենց է, բայց Ֆեյս­բու­քը դժ­վար թե ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լու հա­մար օգ­տա­գործ­վի։ Այս գոր­ծիքն օգ­տա­գործ­վում է 4-րդ իշ­խա­նու­թյան ձայ­նը խլաց­նե­լու հա­մար»,- ա­վե­լաց­րեց մեր զրու­ցա­կի­ցը։


Փա­շի­նյա­նը և նրա իշ­խա­նու­թյան ան­դամ­ներն այս կամ այն ո­րո­շում հիմ­նա­վո­րե­լու հա­մար պար­բե­րա­բար նշում են, թե այդ­պես է ու­զում ժո­ղո­վուր­դը։ Հի­մա ո՞ր ժո­ղովր­դի մա­սին են նրանք խո­սում՝ վիր­տուալ հատ­վա­ծի՞, որ­տեղ «ֆեյ­քե­րի» բազ­մու­թյուն կա, թե՞ այն մարդ­կանց, ո­րոնք ցածր աշ­խա­տա­վար­ձով ա­ռա­վո­տից ե­րե­կո աշ­խա­տում են ու ան­գամ Ֆեյս­բուք մտ­նե­լու ժա­մա­նակ չու­նեն։ Կա­րեն Վր­թա­նե­սյա­նը փաս­տում է, որ իշ­խա­նու­թյունն այս հար­ցում ևս պո­պու­լիզմ է դրսևո­րում, երբ այս կամ այն ո­րո­շում հիմ­նա­վո­րե­լու հա­մար ժո­ղովր­դի ա­նունն է տա­լիս։ «Այն պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րը, ո­րոնք միանձ­նյա իշ­խա­նու­թյան հա­վակ­նու­թյուն­նե­րը կր­ճա­տե­լու գոր­ծա­ռույթ ու­նեն, ժո­ղովր­դի ա­նու­նից խո­սե­լով փոր­ձում են վե­րաց­նել։ Այ­սինքն, ե­թե սա ժո­ղո­վուրդն է ու­զում, մենք կգ­նանք օ­րեն­քի խախտ­ման ճա­նա­պար­հով։ Ընդ ո­րում, ժո­ղովր­դի «ու­զելն» էլ այդ պա­հին ինչ­պես հար­մար է, այդ­պես էլ ներ­կա­յաց­վում է։ Օ­րի­նակ, այս մար­դուն ժո­ղո­վուր­դը շատ է ու­զում, որ բռ­նենք, իսկ «ու­զե­լը» մե­դիա­յի, քա­րոզ­չու­թյան, ա­տե­լու­թյան ա­լի­քի մի­ջո­ցով շատ հեշտ ի­րա­կա­նա­նա­լի բան է»,- ա­սաց բլո­գե­րը, հի­շեց­նե­լով, որ նույն բա­նը ժա­մա­նա­կին ժո­ղովր­դի ա­նու­նից բոլշևիկ­ներն էին ա­նում՝ գոր­ծի դնե­լով բռ­նա­պե­տա­կան ռե­ժի­մը։ Դի­տարկ­մա­նը, թե բռ­նա­պե­տու­թյուն նաև այս օ­րե­րի՞ն կա, մեր զրու­ցա­կի­ցը չցան­կա­ցավ քա­ղա­քա­կան մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րի դաշտ մտ­նել, բայց նաև ար­ձա­նագ­րեց, թե ըն­դա­մե­նը մո­տեց­ման տար­բե­րու­թյուն կա։ «Չեն գն­դա­կա­հա­րում, ժո­ղովր­դի թշ­նա­մու ըն­տա­նի­քը չեն զր­կում ընտ­րա­կան ի­րա­վուն­քից, բայց ընդ­հա­նուր սկզ­բունք­նե­րը, ո­րոն­ցով այս իշ­խա­նու­թյունն ա­ռաջ­նորդ­վում է, բոլշևի­կյան մո­տե­ցում­նե­րից շատ չեն տար­բեր­վում»,- շեշ­տեց Կա­րեն Վր­թա­նե­սյա­նը։


Անդ­րա­դառ­նա­լով սոց­ցան­ցե­րում տի­րող ա­տե­լու­թյան մթ­նո­լոր­տին ու հայ­հո­յա­խո­սու­թյա­նը` մեր զրու­ցա­կի­ցը փաս­տեց, որ մեծ թվով մար­դիկ պետք է հա­վաք­վեն և սկ­սեն բո­ղո­քել. «Չնա­յած այն­պի­սի տպա­վո­րու­թյուն է, որ հենց այդ տի­պի բո­ղոք­նե­րը Ֆեյս­բու­քը հա­ճախ ան­տե­սում է։ Մյուս տար­բե­րակն էլ այն է, որ դա ֆի­նան­սա­վո­րող մար­դիկ (իսկ որ այդ ա­մենն անվ­ճար չի ար­վում, միան­շա­նակ է) դա­դա­րեց­նեն ֆի­նան­սա­վո­րել, սա­կայն նման մի­տում բա­ցար­ձակ չի նկատ­վում։ Հա­մե­նայն դեպս, չեմ նկա­տել, որ այդ «ֆեյ­քե­րի» ակ­տի­վու­թյունն ու ագ­րե­սիան նվա­զում են»։


Ի վեր­ջո, սո­ցիա­լա­կան հար­թա­կը իշ­խա­նու­թյան հա­մար գոր­ծի՞ք է, թե՞ հա­սա­րա­կու­թյան հա­մար չա­րիք։ Վր­թա­նե­սյանն ա­սաց, որ ժա­մա­նա­կա­կից մե­դիան եր­կա­կի երևույթ է՝ և՛ մի­ջա­վայր է, և՛ գոր­ծիք։ «Նա­յած ով ինչ­պես է օգ­տա­գոր­ծում։ ՈՒ­նի ո­րոշ ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­ներ, օ­րի­նակ, բա­ցա­սա­կան տե­ղե­կու­թյու­նը սո­վո­րա­բար ա­վե­լի շատ է տա­րած­վում, քան դրա­կա­նը։ Սա մե­դիա­յի հատ­կու­թյուն­նե­րից է, մար­դիկ ա­վե­լի շատ խո­սում են բա­ցա­սա­կան երևույ­թե­րի մա­սին»։ Մեր այն դի­տարկ­մանն էլ` օր­վա իշ­խա­նու­թյու­նը ճի՞շտ է օգ­տա­գոր­ծում այս գոր­ծի­քը, Կա­րեն Վր­թա­նե­սյա­նը դի­վա­նա­գի­տո­րեն պա­տաս­խա­նեց. «Այս իշ­խա­նու­թյու­նը հօ­գուտ երկ­րի՞ է աշ­խա­տում, թե՞ ի վնաս։ Ժա­մա­նա­կի ըն­թաց­քում շատ բա­ներ կերևան»։

Զրույցը`
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 5621

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ