Ինչ կապ կա Ար­ցա­խի ընտ­րու­թ­յուն­նե­րի և Մով­սես Հա­կո­բ­յա­նի ա­զատ­ման միջև

Ինչ կապ կա Ար­ցա­խի ընտ­րու­թ­յուն­նե­րի և Մով­սես Հա­կո­բ­յա­նի ա­զատ­ման միջև
19.11.2019 | 00:33

Ե­րեկ Նի­կոլ Փա­շի­նյա­նը աշ­խա­տան­քից ա­զա­տել է միան­գա­մից ե­րեք զին­վո­րա­կա­նի` գլ­խա­վոր ռազ­մա­կան տե­սուչ Մով­սես Հա­կո­բյա­նին իր եր­կու տե­ղա­կալ­նե­րի հետ։ ՈՒ­շագ­րավ է, որ այս փո­փո­խու­թյամբ Նի­կոլ Փա­շի­յա­նը փոր­ձում է ղա­րա­բա­ղյան ընտ­րու­թյուն­նե­րից ա­ռաջ սե­փա­կան վե­րա­դա­սա­վո­րում­ներն ա­նել այն­տեղ։ Հայտ­նի է, որ Մով­սես Հա­կո­բյանն ԱԽՔ Ար­մեն Գրի­գո­րյա­նի քե­ռին է, իսկ վեր­ջինս Ար­ցա­խի նա­խա­գա­հի ընտ­րու­թյուն­նե­րում սա­տա­րում և հո­վա­նա­վո­րում է Մա­սիս Մա­յի­լյա­նին։ Մեր աղ­բյու­րի պնդ­մամբ, այս կադ­րա­յին փո­փո­խու­թյամբ Փա­շի­նյա­նը Մա­յի­լյա­նի դիր­քե­րը թու­լաց­նե­լու և Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նին ու­ժե­ղաց­նե­լու նպա­տակ ու­նի։ Ա­վե­լին, ո­րոշ տե­ղե­կու­թյուն­նե­րով, նաև այս­պի­սի սցե­նար է գծ­վել. Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյան` Ար­ցա­խի նա­խա­գահ, Մա­սիս Մա­յի­լյան` ԱԺ նա­խա­գահ։ Սա­կայն Մա­յի­լյա­նը չի հա­մա­ձայ­նել, քա­նի որ նա­խա­գահ դառ­նա­լու մեծ ա­խոր­ժակ ու­նի։
Այս ֆո­նին բա­վա­կան հե­տաքր­քիր է Բա­կո Սա­հա­կյա­նի լռու­թյու­նը, նա բա­ցա­հայտ չի ցան­կա­նում ա­ռայժմ որևէ մե­կին ա­ջակ­ցել։ Փո­խա­րե­նը Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­ներն են ո­տու­ձեռ ըն­կել, տես­նես` ինչ։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 3110

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao